Քիթը (ռուս.՝ Нос), ռուս գրող Նիկոլայ Գոգոլի պատմվածք։ Գրվել է 1832-1833 թվականների ընթացքում։ Հրատարակվել է 1836 թվականին «Սովրեմեննիկ» պարբերականում[2][3]։

Քիթը
ռուս.՝ Нос
ՀեղինակՆիկոլայ Գոգոլ
Տեսակգրական ստեղծագործություն
Բնօրինակ լեզուռուսերեն
Ստեղծման տարեթիվ1832
Երկիր Ռուսական կայսրություն
Հրատարակված էՊետերբուրգյան վիպակներ
Հրատարակման տարեթիվ1836
Թարգմանիչ հայերենԱրշակ Աթայան[1]
Հրատարակում հայերեն1934, Երևան, Պետհրատ[1]
 The Nose (Nikolai Gogol) Վիքիպահեստում

1835 թվականին «Московский наблюдатель» ամսագիրը հրաժարվում է հրապարակել Գոգոլի պատմվածքը։ Ի տարբերություն ամսագրի ղեկավարության, Ալեքսանդր Պուշկինը հավանում է ստեղծագործությունը և համոզում հեղինակին հրատարակել Սովրեմեննիկ ամսագրում 1836 թվականին։ Պատմվածքը արժանացել է բազմաբնույթ և խիստ քննադատությունների։ Արդյունքում պատմվածքի որոշ հատվածներ ենթարկվել են փոփոխության։ Օրինակ՝ Մայոր Կովալյովի և Քթի հանդիպման վայրը՝ Կազանի Աստվածամոր տաճարը, հետագայում փոխվում է (Гостиный двор)։ Պատմվածքի վերջաբանը փոփոխվել է մի քանի անգամ։

Գոգոլն իր պատմվածքը համարում էր սովորական կատակ և երկար ժամանակ չէր համաձայնվում տպագրել[2]։ Հումորը պատմվածքի բովանդակության հիմնական մասն է կազմում, բայց ոչ՝ միակ հատկանիշը։ «Քիթը» պատմվածքում ծիծաղը միաձուլվում է առօրյա կյանքի տեսարաններին՝ միաժամանակ նկարագրելով այդ ժամանակներին բնորոշ դրվագներ[2]։

Պատմվածքը ներառված է տարբեր գրքերում, ժողովածուներում, այդ թվում՝ «Պետերբուրգյան պատմվածքներ» ժողովածու (1842 թ.)[4], «Ֆանտաստիկ գրականություն 24 հատորով։ Հատոր 1-ին։ 19-րդ դարի և 20-րդ դարի սկզբի ռուսական ֆանտաստիկ ժանրի արձակ գրականություն» (1986 թ.)[5], «Ռոմանտիզմի դարաշրջանի ռուսական ֆանտաստիկ գրականություն (1820-1840 թթ.)» (1990 թ.)[6], «Անսպասելի հյուրեր» (1994 թ.)[7]։

Սյուժե խմբագրել

Պետերբուրգում ապրող սափրիչ Իվան Յակովլևիչն արթնանալով՝ նոր թխվող հացի հոտ է զգում։ Նախաճաշելիս, երբ հացը բաժանում է 2 մասի, այնտեղ քիթ է տեսնում։ Իրական մարդկային քիթ։

  Հարբեցող և գազան, այդ ու՞մ քիթն ես կտրել։ Ես արդեն 3 հոգուց լսել եմ, որ դու սափրելու ժամանակ այնպես ես քաշում մարդկանց քթերից, որ հազիվ են դիմանում։
- Իվանի կինը՝ Օսիպովնա
 

Իվան Յակովլևիչը ճանաչում է քիթը. դա մայոր Կովալյովինն է, ում շաբաթը 2 անգամ սափրում է։ Փաթաթում է թաշկինակով և որոշում է գետը նետել։ Մի քանի անհաջող փորձերից հետո, հասնում է Նևա գետի մոտ, կանգնում կամրջին, ձևացնում՝ իբրև թե ձկներին է նայում և թաշկինակն աննկատ նետում է գետը։ Հանգստացած շունչ քաշելով՝ արդեն պատրաստվում էր գնալ պանդոկ մի բաժակ օղի խմելու, բայց նրան է մոտենում պարեկը և հարցնում թե ինչ էր անում կամրջի վրա[8]։

Նույն օրը կոլեգիական ասեսոր Կովալյովն արթնանալով նկատում է, որ իր քիթը չկա։ Դիմում է ոստիկանատուն։ Նրա զարմանքն ավելի է մեծանում, երբ հանդիպում է իր սեփական քթին՝ քաղաքի փողոցներով զբոսնելիս՝ ներկայանալով բոլորին որպես բարձրաստիճան պաշտոնյա[9]։

Պատմվածքի մոտիվներով այլ ստեղծագործություններ խմբագրել

1983 թվականին քսանամյա ռուս նկարիչ Գոլուբենկովը ստեղծում է «Կոլեգիական ասեսորի երազը» կտավը[19]։

  • Հուշարձաններ՝
    • Սանկտ Պետերբուրգի Վոզնեսենսկի նրբանցքում ներկայումս կանգնեցված է «Մայոր Կովալյովի քիթը» հուշարձանը։ Այն այնքան բնական տեսք ունի, որ արժանացել է իր նախատիպի ունեցած հաջողությանը։ Հուշարձանն իրենից ներկայացնում է քիթ՝ առանց Կովալյովի։ Հուշարձանը ստեղծված է ուկրաինական վարդագույն մարմարից, կշռում է ավելի քան 100 կգ[20]։ Մարմարե քիթը 2002 թվականին անհետացել է իր պատվանդանից և միայն մեկ տարի անց գտնվել և վերադարձվել է իր հին տեղը։ Այս շրջանը հուշարձանի պատմության մեջ մինչ օրս ամենահետաքրքրական և հանելուկային դեպքն է[21]։ Կանգնեցվել է 1995 թվականին[22][23]։
    • «Մայոր Կովալյովի քիթը» անվանումով մեկ այլ հուշարձան է գտնվում Սանկտ Պետերբուրգի Չերնորեցկի նրբանցքում։ Վոզնեսենսկի նրբանցքում տեղադրված հուշարձանի անհետացումից հետո Քաղաքային քանդակագործության թանգարանի քանդակագործ Վ. Պանֆիլովը ստեղծում է կրկնօրինակը[20]։

Սանկտ Պետերբուրգում կանգնեցված այլ հուշարձաններ ևս կան[20]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Նիկոլայ Գոգոլի ստեղծագործությունները հայերեն թարգմանությամբ
  2. 2,0 2,1 2,2 Պատմվածքի կարճ բովանդակություն
  3. Նիկոլայ Գոգոլի կենսագրություն
  4. «Պետերբուգյան պատմվածքներ» ժողովածու՝ բաղկացած 7 պատմվածներից
  5. «Ֆանտաստիկ գրականություն 24 հատորով»
  6. Ռոմանտիզմի դարաշրջանի ռուսական ֆանտաստիկ գրականություն
  7. «Անսպասելի հյուրեր»
  8. [rushist Պատմվածքի բովանդակություն]
  9. «Հայֆեստ» միջազագային թատերական փառատոն
  10. Ֆրանսիական մուլտֆիլմ պատմվածքի մոտիվներով
  11. Ֆրանսիական մուլտֆիլմ
  12. «Ֆրանսիական կարճամետրաժ մուլտֆիլմ». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 28-ին.
  13. «Քիթը» ֆիլմը (1977)
  14. «Ռոլան Բիկովի՝ պատմվածքի մոտիվներով նկարահանված ֆիմ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 28-ին.
  15. Ռոլան Բիկովի կենսագրություն, աշխատանքներ
  16. Խորհրդային ֆիլմ՝ պատմվածքի մոտիվներով
  17. «Քիթը» օպերա
  18. Շոստակովիչի օպերան
  19. Գոլուբենկովի ենսագրություն և աշխատանքներ
  20. 20,0 20,1 20,2 ««Քիթը» հուշարձան». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 28-ին.
  21. ««Մայոր Կովալյովի քիթը» հուշարձանը Սանկտ Պետերբուրգում». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 28-ին.
  22. Սանկտ Պետերբուրգում գտնվող հուշարձան
  23. Սանկտ Պետերբուրգի հուշարձան

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քիթը (պատմվածք)» հոդվածին։