Քերի-Հիրոյուկի Տագավա (անգլ.` Cary-Hiroyuki Tagawa, ճապ.` 田川 洋行, սեպտեմբերի 27, 1950(1950-09-27), Higashi-Azabu, Մինատո, Տոկիո, Ճապոնիա), ճապոնա-ամերիկացի կինոդերասան, ֆիլմերի պրոդյուսեր և արևելյան մարտարվեստների վարպետ։ Հայտնի է 80-ականների ավարտին և 90-ականներին ամերիկյան բազմաթիվ ֆիլմերում բացասական դերեր կերտելու համար։ Տագավայի մասնակցությամբ առավել հայտնի գեղարվեստական ֆիլմերն են «Մահացու պայքարը» (համանուն համակարգչային խաղի առաջին էկրանավորումը, մարմնավորել է Շանգ Թսունգին), «Գեյշայի օրագրերը», «Հաչիկո` մի շան պատմություն»։ Բացի այդ՝ հանդես է եկել մի շարք վարկանիշային հեռուստասերիալներում, մասնավորապես՝ «Նեշ Բրիդջես», «Մայամիի ոստիկանություն», «Հերոսներ», «Աստղային ճանապարհ` հաջորդ սերունդ», «Մալիբուի փրկարարները» և այլն։

Քերի-Հիրոյուկի Տագավա
ճապ.՝ ケイリー=ヒロユキ・タガワ, ճապ.՝ 田川洋行, ճապ.՝ パンテレイモン田川洋行 և անգլ.՝ Cary-Hiroyuki Tagawa
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 27, 1950 (73 տարեկան)
ԾննդավայրՃապոնիա Տոկիո, Ճապոնիա
ՔաղաքացիությունՃապոնիա
Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մայրենի լեզուճապոներեն և անգլերեն
Կրոնուղղափառություն
ԿրթությունՀարավային Կալիֆոռնիայի համալսարան և Duarte High School?
ԵրկերՄահացու պայքար
Մասնագիտությունդերասան,
պրոդյուսեր,
մարտարվեստի վարպետ
Աշխատանք1986-այժմ
Պարգևներ և
մրցանակներ
Կայքcarytagawaonline.com
 Cary-Hiroyuki Tagawa Վիքիպահեստում

Հայտնի է ինչպես մի շարք թանկարժեք հոլիվուդյան կինոնկարներում, այնպես էլ ցածր բյուջետային՝ Բ կարգի ֆիլմերում հանդես գալու համար։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քերի-Հիրոյուկի Տագավա» հոդվածին։