«ՔԵՐԶՈՆԻ ԳԻԾ», Անտանտի Գերագույն խորհրդի կողմից 1919 թվականի դեկտեմբերին որպես Լեհաստանի արևելյան սահման հանձնարարված գծի (Դրոդնո–Ցալովկա–Նեմիրով–Բրեստ–Լիտովսկ–Դորոգուսկ–Ուստիլուգ, Գրուբեշովից արևելք, Կռիլովով հ այնուհետև Ռավա–Ռուսկայայից արևմտյան, Պերեմիշլից արևելք մինչև Կարպատներ) պայմանական անվանումը։ 1920 թվականի սովետալեհական պատերազմի անբարենպաստ ընթացքի պայմաններում Լեհաստանի բուրժուական կառավարությունը 1920 թվականի հուլիսին համաձայնեց ճանաչել այդ գիծը որպես ժամանակավոր սահման (մինչև արևմտյան տերություններից օգնություն ստանալը)։ 1920 թվականի հուլիսի 12-ին Մեծ Բրիտանիայի արտգործնախարար, մինիստր Քերզոնը սովետական կառավարությանն ուղղված նոտայում պահանջեց դադարեցնել կարմիր բանակի հարձակումը այդ գծի վրա (այստեղից էլ՝ «Քերզոնի գիծ» անունը)։ Սակայն, երբ փոխվեց ռազմական, իրադրությունը, լեհական կառավարությունը հրաժարվեց իր պարտավորություններից և 1921 թվականի Ռիգայի հաշտության պայմանագրով նրա օգտին հաստատվեց նոր սահման Քերզոնի գծից արևելք ներառնելով Արևմտյան Ուկրաինան ու Արևմտյան Բելառուսիան։ 1939 թվականի սեպտեմբերին, ֆաշիստական ագրեսիայի հետևանքով բուրժուական Լեհաստանի անկումից հետո, Սովետական Միությունը, կանխելով Ուկրաինայի և Բելառուսիայի արևմտյան մասերի զավթումը Դերմանիայի կողմից, վերականգնեց պատմ․ արդարությունն այդ հողերի նկատմամբ և դրանք վերցրեց իր պաշտպանության տակ։ 1944 թվականի հունվվարի 11-ին սովետական կառավարությունը պատրաստակամություն հայտնեց սովետալեհական սահմանի հիմքում դնել «Քերզոնի գիծ»։ Ղրիմի կոնֆերանս 1945–ում ՍՍՀՄ–ի առաջարկով որոշվեց, որ Լեհաստանի արևելք սահմանը պետք է անցնի Քերզոնի գիծով՝ որոշ փոփոխություններով հօգուտ Լեհաստանի։ 1945 թվականի օգոստոսի 16-ին պայմանագիր ստորագրվեց ՍԱՀՄ–ի և Ժողովրդական-դեմոկրատական Լեհաստանի միջև սովետալեհական վերջնական սահմանի (որը հիմնականում համընկնում է Քերզոնի գծի հետ) վերաբերյալ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 444