Քենեթ Բերնարդ Ֆարիդ Լյուիս (անգլKenneth Bernard Faried Lewis, նոյեմբերի 19, 1989(1989-11-19)[1][2][3], Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ[1][2][3]), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, ծանր հարձակվող[4]։

Քենեթ Ֆարիդ
Kenneth Faried

Դիրքը Ծանր հարձակվող
Ի ծնե տրված անունը Kenneth Bernard Faried Lewis
Քենեթ Բերնարդ Ֆարիդ Լյուիս
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 19, 1989 (34 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 2,03 մ
Քաշ 103 կգ
Դպրոց Տեխնոլոգիայի ավագ դպրոց (Նյուարկ, Նյու Ջերսի)
համալսարան Մորհեդ սթեյթ (2007–2011)
Դրաֆթի տարի 2011 / ռաունդ՝ 1 / ընտր.՝ 22-րդ
Դրաֆթ ակումբ Դենվեր Նագեթս
Կարիերայի պատմություն
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԴենվեր Նագեթս (2011–2018)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԴենվեր Նագեթս (2018–2019)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՀյուստոն Ռոքեթս (2019)
Չինաստանի Ժողովրդական ՀանրապետությունՉժեցզյան Լայոնս (2019)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԳրանդ Ռեփիդս Գոլդ (2021–2022)
Մրցանակներ

  • NBA ծագող աստղերի մարտահրավերի MVP (2013)
  • NBA All-Rookie առաջին թիմ (2012)
  • Ջ. Ուոլտեր Քենեդիի քաղաքացիության մրցանակ (2013)
  • Կոնսենսուս NCAA All-American առաջին թիմ (2011)
  • 2× OVC տարվա խաղացող (2010–2011)
  • OVC մրցույթի MVP (2009)
  • NABC տարվա պաշտպան (2011)
  • NCAA բոլոր ժամանակների անդրադարձների առաջատար

Ծնվել է Նյուարկ քաղաքում (Նյու Ջերսի նահանգ)։ Հաճախել է Նյուարկի Տեխնոլոգիայի ավագ դպրոցը, որից հետո մարզական կրթաթոշակի առաջարկ է ստացել Մարիստի և Այոնայի քոլեջներից, սակայն նախընտրել է հանդես գալ Մորհեդի նահանգային համալսարանում (Կենտուկի նահանգ)։ Համալսարանի թիմում խաղացել է կենտրոնականի դիրքում։

Համալսարանի երրորդ տարում Ֆարիդը մասնակցության հայտ է ներկայացնում NBA-ի 2010 թվականի դրաֆթում, սակայն դիմումը ետ է վերցնում և վերադառնում համալսարանի հավաքական։ Ընտրվում է հաջորդ տարվա դրաֆթի առաջին ռաունդի 22-րդ ընտրությամբ՝ «Դենվեր Նագեթսի» կողմից։ Սկզբնական շրջանում Ֆարիդը չափազանց քիչ խաղաժամանակ էր ստանում թիմում, սակայն երբ վնասվածք են ստանում մի շարք առանցքային բասկետբոլիստներ, ներառյալ բրազիլացի կենտրոնական Նենեն, ակումբի ղեկավարությունը որոշում է շատացնել Ֆարիդի անցկացրած րոպեները։ Ցուցադրած լավ խաղի շնորհիվ, Ֆարիդը դառնում է թիմի մեկնարկային խաղացողը, իսկ ակումբի ղեկավարությունը 2012 թվականի մարտի 15-ին փոխանակում է Նենեին՝ Ջավալ Մաքգիի և Ռոնի Թուրիաֆի դիմաց։

Ֆարիդն իր խաղաոճի համար ստացել է Կենդանամարդ (Manimal) մականունը։

Անձնական խմբագրել

Ֆարիդը դավանում է իսլամ[5]։ Ունի մեկ դուստր։

Ունի միասեռական մայր՝ Ուոդա Ֆարիդ անունով, ով 2007 թվականին իր զուգընկերու հետ մտել է քաղաքացիական ամուսնության մեջ։

Ունի հայր՝ Քենեթ Լյուիս անունով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 http://espn.go.com/nba/player/gamelog/_/id/6433/kenneth-faried
  2. 2,0 2,1 2,2 http://espn.go.com/nba/player/photos/_/id/6433/kenneth-faried
  3. 3,0 3,1 3,2 http://espn.go.com/nba/player/splits/_/id/6433/kenneth-faried
  4. «Քենեթ Ֆարիդ. տվյալների, նորություններ, հոլովակներ – ESPN»
  5. Բրենչ, Ջոն (2011 թ․ մարտի 16). «Աստղային անդրադարձ կատարողը ետևում է թողնում հուզմունքը». «Նյու Յորք Թայմս». Վերցված է 2011 թ․ մարտի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել