Քենեդու փողոց (Ստամբուլ)

Քենեդի փողոց (թուրքերեն՝ Kennedy Caddesi), 13 կիլոմետր երկարություն ունեցող փողոց Ստամբուլի եվրոպական հատվածում։ Կառուցվել է XX դարի երկրորդ կեսին։ Փողոցը սկսվում է Սիրքեջի կայարանից և ձգվում Բաքըրքյոյ թաղամասով դեպի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայան։ Փողոցը անվանվել է ի պատիվ ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Ֆ. Քենեդիի[1]։

Քենեդու փողոց
թուրքերեն՝ Kennedy Caddesi
Ֆաթիհ թաղամասը և Քենեդու փողոցը երկնքից
Երկիր Թուրքիա
Գտնվում էՍտամբուլ
ՄարզՍտամբուլի նահանգ
Պատմական շրջանԷմինյոնյու
Երկարություն13 կիլոմետր
Անվանվել էJFK
Lua error in Մոդուլ:Wikidata at line 303: Функция для отображения значения не найдена..

Տեղակայում խմբագրել

Քենեդու անվան փողոցի մեծ մասը անցնում է մի կողմից Կոստանդնուպոլսի պարիսպների մոտով, մյուս կողմից` Մարմարա ծովի։ Սկսվելով Սիրքեջի կայարանից փողոցը թեքվում է դեպի արևելք` Ոսկեղջյուրի հարավային ափով դեպի այն վարյրը, որտեղ Բոսֆորը թափվում է Մարմարա ծովը։ Սարայբուրնու հրվանդանի վրա փողոցը թեքվում է հարավ և անցնում նրա արևելյան մասով` Բոսֆորի և Թոփքափը ամրոցի արանքով։ Ահըրքափը փարոս և Բուկոլեոն պալատը շրջանցելուց հետո, փողոցը թեքվում է դեպի արևմուտք` հասնելով Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայան։ Մինչ օդանավակայան ճանապարհին են գտնվում Փոքր Այա Սոֆիա եկեղեցին, Պոլսո հայոց պատրիարքությունը և Յենիքափը թաղամասը։ Ֆորմալ առումով փողոցը ավարտվում է Աթաքյոյ թաղամասում` փոխարինվելով Ռաուֆ Օրբայի անվան փողոցով։

Տեսարժան վայրեր խմբագրել

Սիրքեջի կայարանից սկսած մինչև փողոցի մյուս ծայրը տեղակայված են մի շարք պատմական և մշակութային կառույցներ։ Ստորև ներկայացված են այն կառույցները, որտեղ կարելի է մտնել անմիջապես փողոցից

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Mark White Kennedy: A Cultural History of an American Icon. — A&C Black. — 2013. — с. 102. — ISBN 1441161864(անգլ.)