Քեյ-քար[1], Kei car, K-cars կամ կեյձիդոսյա (ճապ.՝ 軽自動車, բառացի՝ «փոքր ավտոմեքենա»), փոքր տրանսպորտային միջոցների, այդ թվում՝ մարդատար ավտոմեքենաների, ֆուրգոնների և փիքափների ճապոնական կատեգորիա։

Քեյ-քար
Ընդհանուր տվյալներ
ՏեսակVehicle size class? և Q124048186?
Երկիր Ճապոնիա
Դասավտոմեքենա
 Kei cars Վիքիպահեստում
Suzuki Wagon R՝ 2003 թվականից ի վեր Ճապոնիայում ամենավաճառվող «Քեյ-քարը»

Պատմություն խմբագրել

Քեյ-քար կատեգորիան ստեղծվել է 1949 թվականին Ճապոնիայի կառավարության կողմից, որից հետո դրա չափորոշիչները մի քանի անգամ վերանայվել են։ Այդ չափորոշիչները առանձնացնում են տրանսպորտային միջոցի առավելագույն չափսերը, ծավալը և շարժիչի ելքային հզորությունը։ Այս սահմանափակումների ենթակա տրանսպորտային միջոցների սեփականատերերը օգտվում են հարկային և ապահովագրական արտոնություններից։ Ճապոնիայի գյուղական շրջանների մեծ մասում քեյ-քարի օգտագործման համար չի պահանջվում կայանման վայրի առկայության մասին վկայագիր[2][3][4]։

Քեյ-քարերը մեծ հաջողություն ունեն Ճապոնիայում․ 2016 թվականին դրանք կազմել են նոր մեքենաների վաճառքի ավելի քան մեկ երրորդը, թեև դրանց բաժինը ընկել է 2013 թվականի ռեկորդային 40 տոկոսից[5][6]։ Սակայն այս կատեգորիայի մեքենաները չափազանց փոքր են և մասնագիտացված, որպեսզի շատ մոդելներ կարողանան շահութաբեր լինել արտասահմանյան շուկաներում[7]։ Ուշագրավ բացառություններ են համարվում Suzuki Alto և Suzuki Jimny մոդելները, որոնք պարբերաբար արտահանվում են 1980 թվականից ի վեր։

Շատ քեյ-քարեր մշակվել և արտադրվել են Ճապոնիայում, բայց որպես քեյ-քար՝ Ճապոնիա են ներմուծվել վաճառքի համար արտասահմանյան մոդելներ ևս։

Նկարագրություն խմբագրել

Քեյ-քարերը կրում են դեղին պետհամարանիշներ (սև համարներ դեղին ֆոնի վրա մասնավոր օգտագործման համար և դեղին համարներ սև ֆոնի վրա առևտրային օգտագործման համար)[3]։ Ճապոնիայի կառավարության չափորոշիչները թելադրում են չափի, հզորության և տեղաշարժման նորմեր քեյ-քարերի համար։

Քեյ-քարերի չափորոշիչներ[8][9]՝

Ամսաթիվ Առավելագույն երկարություն Առավելագույն լայնություն Առավելագույն բարձրություն Շարժիչի առավելագույն ծավալ Առավելագույն հզորություն Ուղևորների առավելագույն քանակ Առավելագույն բեռնունակություն
Քառատակտ Երկտակտ
1949 թվականի հուլիսի 8 2,8 մ 1 մ 2 մ 150 սմ³ 100 սմ³ n/a 4 350 կգ
1950 թվականի հուլիսի 26 3 մ 1,3 մ 300 սմ³ 200 սմ³
1951 թվականի օգոստոսի 16 360 սմ³ 240 սմ³
1955 թվականի ապրիլի 4 360 սմ³
1976 թվականի հունվարի 1 3,2 մ 1,4 մ 550 սմ³
1990 թվականի մարտի 1 3,3 մ 660 սմ³ 47 kW, 64 ձիաուժ
1998 հոկտեմբերի 1 3,4 մ 1,48 մ

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Черевко Ю.М. Экономическое проникновение Японии на Ближний и Средний Восток. — Наука, 1986. — С. 71.
  2. cite web | url = http://www.jama-english.jp/europe/news/2005/jan-feb/peternunn.html Արխիվացված 2016-03-03 Wayback Machine | title = Minicars: Cheap and Cheerful | first = Peter | last = Nunn | publisher = JAMA |date=January–February 2005 | accessdate = 2012-05-10
  3. 3,0 3,1 "Owning a Car in Japan", ALTs in Sendai (via Internet Archive)
  4. "Small Things in Good Packages", Jerry Garrett, New York Times, November 25, 2007
  5. Auto sales in Japan rebound to 5m units, led by Toyota – Нихон кэйдзай симбун|Nikkei Asian Review
  6. Japan Seeks to Squelch Its Tiny Cars – The New York Times
  7. Rees, Chris. Microcar Mania : [անգլ.]. — Minster Lovell & New Yatt, Oxfordshire, UK : Bookmarque Publishing, 1995. — С. 79. — ISBN 1-870519-18-3.
  8. Martin, Schaefers. «History of Mitsubishi Kei Jidosha». Far East Auto Literature. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 29-ին.
  9. «道路運送車両法». 一般財団法人 自動車検査登録情報協会 (Automobile Inspection & Registration Information Association) (ճապոներեն). 一般財団法人 自動車検査登録情報協会. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեյ-քար» հոդվածին։