Քեյթ Դուգլաս Ուիգեն

ամերիկացի գրող

Քեյթ Դուգլաս Ուիգեն (անգլ.՝ Kate Douglas Wiggin, երկրորդ ամուսնությունից հետո՝ Riggs; սեպտեմբերի 28, 1856(1856-09-28)[1][2][3][…] կամ 1859[4], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[5] - օգոստոսի 24, 1923(1923-08-24)[1][2][3][…] կամ 1923[4], Հարրոու, Միդլեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն), ամերիկացի գրող։

Քեյթ Դուգլաս Ուիգեն
Ծննդյան անունանգլ.՝ Kate Douglas Smith
Ծնվել էսեպտեմբերի 28, 1856(1856-09-28)[1][2][3][…] կամ 1859[4]
ԾննդավայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[5]
Վախճանվել էօգոստոսի 24, 1923(1923-08-24)[1][2][3][…] կամ 1923[4]
Վախճանի վայրՀարրոու, Միդլեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԳերեզմանSouth Buxton Cemetery[6]
Մասնագիտությունգրող, մանկագիր, ուսուցչուհի, վիպասան, երգիծաբան, ակնարկագիր, վիպասան և բանաստեղծուհի
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
Изображение автографа
 Kate Douglas Wiggin Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Գրել է պատմվածքներ և վիպակներ հիմնականում երեխաների կյանքի մասին։ Պատմվածքների, վիպակների գործողությունների մեծ մասը տեղի են ունենում ամերիկյան Ուիգեն նահանգում, գյուղական համայնքներում և ագարակներում։ Ուիգենը ստեղծում է օրինակելի, համերաշխ և ուրախ ընտանիքի իդեալը՝ չնայած աղքատությանը։ Ուիգենի ստեղծագործությունը չափազանց լավատեսական է և ներծծված բարեսիրտ հումորով։ Ուիգենի վիպակներից ամենահայտնին՝ «Ռեբեկան Սանիբրուք ագարակից»-ը (անգլ.՝ Rebecca of Sunnybrook Farm, 1903), բազմիցս վերահրատարակվել է Ամերիկայում և թարգմանվել մի շարք օտար լեզուներով։ Այդ պիեսի հիման վրա 1909 թվականին բեմադրվել է ներկայացում, իսկ ավելի ուշ նկարահանվել են մի շարք գեղարվեստական ֆիլմեր։ Ուիգենի սիրելի թեման որբերի ընկերությունն է միմյանց հետ, մեծահասակներին աշխատանքում օգնելու նրանց ջանքերը։

Նկարագրելով ժամանակակից ընտանիքի կենցաղը՝ Ուիգենը ոչ միայն չի քննադատել իրականությունը, այլև իդեալականացրել է այն։ Ըստ Ուիգենի՝ աղքատների բոլոր դժբախտությունները տեղի են ունենում իրենց թերությունների պատճառով։ Ուիգենը նրանց կոչ է անում պահպանել սոցիալական խաղաղություն և բավարարվել եղածով։

Երկեր խմբագրել

  • Թիմի արկածները / Թրգմ.՝ Ե. Բեր. — Սանկտ-Պետերբուրգ: ամսագիր «Всходы», 1897; 1905.
  • Երեք փախստականները կամ ուրախ գետակը. — М.: Հրտրկ.՝ Ի. Ի. Գորբունովա-Պոսադովա, 1907.
  • Ֆ. Տ. Կուպեր Some American story Tellers. — Նյու Յորք, 1911.
  • Կ. Դ. Ուիգեն Հիշողության իմ պարտեզը. — Բոստոն, 1923.

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

Ռուսերեն հոդվածում, որից թարգմանվել է սույն հոդվածը, օգտագործվել է 1929-1939 թվականների գրական հանրագիտարանից մի տեքստ, որը հանրային սեփականություն է համարվում, քանի որ այն հրապարակվել է անանուն և հեղինակի անունը հայտնի չի դարձել մինչև 1992 թվականի հունվարի 1-ը։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեյթ Դուգլաս Ուիգեն» հոդվածին։