Քեմերոն Բորտուիկ-Ջեքսոն

Անգլիական ասոցիացիայի ֆուտբոլիստ

Քեմերոն Բորտուիկ-Ջեքսոն (անգլ.՝ Cameron Borthwick-Jackson, փետրվարի 2, 1997(1997-02-02)[1][2], Ռոչդեյլ, Մեծ Մանչեսթեր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Մանչեսթեր Յունայթեդից վարձավճարով հանդես է գալիս Տրանմիր Ռովերսի կազմում։ Խաղում է ձախ պաշտպանի դիրքում[3]։

Քեմերոն Բորտուիկ-Ջեքսոն
Cameron Borthwick-Jackson
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Cameron Jake Borthwick-Jackson
Քաղաքացիությունը Անգլիա Անգլիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 2, 1997(1997-02-02)[1][2] (27 տարեկան)
Ծննդավայր Ռոչդեյլ, Մեծ Մանչեսթեր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 188 սմ
Քաշ 78 կգ
Դիրք ձախ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Տրանմիր Ռովերս
(վարձավճարով Մանչեսթեր Յունայթեդ)
Համար 33
Պատանեկան կարիերա
2003-2015 Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2015-ներկա Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ 10 (0)
2016-2017   Անգլիա Վուլվերհեմպտոն 6 (0)
2017-2018   Անգլիա Լիդս Յունայթեդ 1 (0)
2018-2019   Անգլիա Սկանտորպ Յունայթեդ 29 (2)
2019-ներկա   Անգլիա Տրանմիր Ռովերս 3 (0)
Ազգային հավաքական
2012-2013 Անգլիա Անգլիա Մ16 3 (0)
2013-2014 Անգլիա Անգլիա Մ17 6 (0)
2015-2016 Անգլիա Անգլիա Մ19 2 (0)
2016 Անգլիա Անգլիա Մ20 1 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ դեկտեմբերի 2-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ դեկտեմբերի 2-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Մանչեսթեր Յունայթեդ խմբագրել

Բորտուիկ-Ջեքսոնը Մանչեսթեր Յունայթեդի ակադեմիայի սան։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2015 թվականի նոյեմբերի 7-ին՝ փոխարինելով Մարկոս Ռոխոյին Վեստ Բրոմվիչ Ալբիոնի դեմ խաղում[4][5]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց դեկտեմբերի 8-ին՝ փոխարինելով Մատեո Դարմիանին Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Վոլֆսբուրգի դեմ խաղում[6]։ Թիմի մեկնարկային կազմում առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ դեկտեմբերի 12-ին՝ Բորնմութի դեմ խաղում[7][8]։ Իր առաջին մրցաշրջանում Բորտուիկ-Ջեքսոնը անցկացրեց 14 հանդիպում[9]՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ և ճանաչվելով Մանչեսթեր Յունայթեդի ռեզերվի լավագույն ֆուտբոլիստ[10]։ Մայիսի 30-ին անգլիացին երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2020 թվականը[11][12][13][14]։

2016 թվականի օգոստոսի 22-ին Բորտուիկ-Ջեքսոնը 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Չեմպիոնշիպում հանդես եկող Վուլվերհեմպտոն Ուոնդերերս[15][16][17]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց սեպտեմբերի 10-ին՝ Բարտոն Ալբիոնի դեմ խաղում[18][19]։ Վուլվերհեմպտոնի կազմում 7 հանդիպում անցկացնելուց հետո Բորտուիկ-Ջեքսոնը 2017 թվականի հունվարին վերադարձավ Մանչեսթեր Յունայթեդ[20][21][22]։

2017 թվականի օգոստոսի 7-ին Բորտուիկ-Ջեքսոնը վարձավճարով միացավ Լիդս Յունայթեդին[23][24]։ Իր դեբյուտը նշեց 2 օր անց՝ օգոստոսի 9-ին՝ Անգլիայի լիգայի գավաթի Պորտ Վեյլի դեմ խաղում[25][26]։ Առաջնությունում առաջին հանդիպումը անցկացրեց օգոստոսի 12-ին՝ Պրեստոն Նորթ Էնդի դեմ խաղում[27][28]։ 2018 թվականի հունվարի 16-ին Լիդսը խզեց իր պայմանագիրը Բորտուիկ-Ջեքսոնի հետ[29][30]։

2018 թվականի հուլիսի 28-ին Բորտուիկ-Ջեքսոնը 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Սկանտորպ Յունայթեդ[31][32][33][34]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 4-ին՝ Քովենթրի Սիթիի դեմ խաղում[35][36]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց հոկտեմբերի 2-ին՝ դուբլ ձևակերպելով Չառլտոն Ատլետիկի դեմ խաղում[37]։ Սկանտորպ Յունայթեդի կազմում Բորտուիկ-Ջեքսոնը անցկացրեց 31 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ[38]։

2019 թվականի սեպտեմբերի 2-ին Բորտուիկ-Ջեքսոնը 1 տարվա վարձավճարով միացավ Տրանմիր Ռովերսին[39][40][41][42]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 14-ին՝ փոխարինման մտնելով Օքսֆորդ Յունայթեդի դեմ խաղում[43]։

Միջազգային կարիերա խմբագրել

Բորտուիկ-Ջեքսոնը ներկայացրել է Անգլիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ Իր դեբյուտը Անգլիայի մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում նշեց 2015 թվականի նոյեմբերի 12-ին՝ Նիդերլանդների դեմ խաղում[44][45]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի դեկտեմբերի 2-ի դրությամբ[46]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Մանչեսթեր Յունայթեդ 2015–16 Պրեմիեր Լիգա 10 0 3 0 1 0 0 0 14 0
Վուլվերհեմպտոն (վարձավճար) 2016–17 Չեմպիոնշիպ 6 0 0 0 1 0 7 0
Լիդս Յունայթեդ (վարձավճար) 2017–18 1 0 1 0 4 0 6 0
Սկանտորպ Յունայթեդ (վարձավճար) 2018–19 Լիգա Մեկ 29 2 1 0 1 0 31 2
Տրանմիր Ռովերս (վարձավճար) 2019–20 3 0 1 0 0 0 4 0
Կարիերայի ընդհանուր 49 2 6 0 1 0 6 0 62 2

Նվաճումներ խմբագրել

Անհատական խմբագրել

  • Մանչեսթեր Յունայթեդի ռեզերվի լավագույն ֆուտբոլիստ. 2015–16[10]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «England - C. Borthwick-Jackson - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  4. «Manchester United - West Bromwich Albion, Nov 7, 2015 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 2-ին.
  5. «Manchester United 2-0 West Brom». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2015 թ․ նոյեմբերի 7. Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  6. «VfL Wolfsburg - Manchester United, Dec 8, 2015 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 2-ին.
  7. «AFC Bournemouth - Manchester United, Dec 12, 2015 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 2-ին.
  8. «Bournemouth 2-1 Manchester United». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2015 թ․ դեկտեմբերի 12. Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  9. «Cameron Borthwick-Jackson | Football Stats | Man Utd U21 | Season 2015/2016 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 2-ին.
  10. 10,0 10,1 «Cameron Borthwick-Jackson named Manchester United Under-21 Player of the Year - Official Manchester United Website». www.manutd.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  11. Jones, Matt. «Cameron Borthwick-Jackson, Manchester United Agree on New Contract». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 2-ին.
  12. «Man Utd tie Borthwick-Jackson down to new four-year deal». Metro (անգլերեն). 2016 թ․ մայիսի 30. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 2-ին.
  13. «Marcus Rashford has just secured a huge pay rise with Manchester United». The Independent (անգլերեն). 2016 թ․ մայիսի 30. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 2-ին.
  14. «Marcus Rashford: Man Utd striker signs new deal until 2020». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 2-ին.
  15. «Wolves seal Utd's Borthwick-Jackson loan». ESPN.com. 2016 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 2-ին.
  16. «Cameron Borthwick-Jackson: Wolves sign Man Utd defender and Benfica's Ola John». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 2-ին.
  17. «Manchester United defender Cameron Borthwick-Jackson joins Walter Zenga's Wolves on loan». The National (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  18. «Wolverhampton Wanderers - Burton Albion, Sep 10, 2016 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  19. «Wolverhampton Wanderers 1-1 Burton Albion». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ սեպտեմբերի 10. Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  20. «Manchester United recall Cameron Borthwick-Jackson after flop loan spell at Wolves». The Sun (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հունվարի 10. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 2-ին.
  21. «Mourinho recalls Man United loan star to ease injury crisis». Metro (անգլերեն). 2017 թ․ հունվարի 10. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 2-ին.
  22. Porter, Alex (2017 թ․ փետրվարի 23). «Manchester United youngster returns from loan for one game». men. Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  23. «Cameron Borthwick-Jackson: Manchester United full-back joins Leeds on loan». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  24. talkSPORT (2017 թ․ օգոստոսի 7). «Leeds United FC transfer news: Cameron Borthwick-Jackson signs from Manchester United on a season-long loan». talkSPORT (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  25. «Leeds United - Port Vale FC, Aug 9, 2017 - EFL Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  26. «Leeds United 4-1 Port Vale». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 9. Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  27. «Leeds United - Preston North End, Aug 12, 2017 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  28. «Leeds United 0-0 Preston North End». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 12. Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  29. «End of the line for Borthwick-Jackson as Leeds United cancel defender's loan» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  30. «Cameron Borthwick-Jackson returns to United - Official Manchester United Website». www.manutd.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  31. «Cameron Borthwick Jackson joins Scunthorpe United on loan». www.manutd.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 2-ին.
  32. «Borthwick-Jackson joins on season-long loan» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  33. «Scunthorpe United sign Cameron Borthwick-Jackson on loan». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  34. «Manchester United defender signs for Scunthorpe United on season-long loan». grimsbytelegraph (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հուլիսի 28. ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  35. «Coventry City - Scunthorpe United, Aug 4, 2018 - League One - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  36. «Coventry City 1-2 Scunthorpe United». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  37. «Scunthorpe United - Charlton Athletic, Oct 2, 2018 - League One - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 2-ին.
  38. «Cameron Borthwick-Jackson | Football Stats | Man Utd U21 | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 2-ին.
  39. «Cameron Borthwick-Jackson seals loan move to Tranmere Rovers». www.manutd.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 2-ին.
  40. «Borthwick-Jackson joins on loan». www.tranmererovers.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 2-ին.
  41. «Cameron Borthwick-Jackson: Manchester United defender joins Tranmere on loan». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 2-ին.
  42. «Man Utd star Cameron Borthwick-Jackson completes season-long loan transfer to Tranmere Rovers». The Sun (բրիտանական անգլերեն). 2019 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 2-ին.
  43. «Oxford United - Tranmere Rovers, Sep 14, 2019 - League One - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 2-ին.
  44. «Netherlands U19 - England U19, Nov 12, 2015 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  45. Association, The Football. «England U19s fight back from two down to draw with Holland». www.thefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  46. «Cameron Borthwick-Jackson». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեմերոն Բորտուիկ-Ջեքսոն» հոդվածին։