Քելե Քելե (Qélé, Qélé), հայ երգչուհի Սիրուշոյի երգն է, որով ներկայացրել է Հայաստանը Եվրատեսիլ 2008 երգի մրցույթում ։

Քելե Քելե
Եվրատեսիլ 2008-ի երգ
ԵրկիրՀայաստան
Երգիչ(ներ)Սիրուշո
ԼեզուներԱնգլերեն, Հայերեն
Բառերի հեղինակ(ներ)Սիրուշո
ՆվագավարԴեր Հովա
Արդյունքներ
Կիսաեզրափակչի արդյունք2-րդ
Կիսաեզրափակչի միավորներ139
Եզրափակչի արդյունք4-րդ
Եզրափակչի միավորներ199
Ներկայանալու ժամանակագրություն
◄ Anytime You Need (2007)   
Ջան Ջան (2009) ►

Պատմություն խմբագրել

Երգի տեքստը գրել է Սիրուշոն, իսկ երաժշտության հեղինակն է ՏերՀովան։ Երգը հաղթում է Եվրատեսիլի Հայաստանյան ազգային ընտրական փուլը մարտի 8-ին և դառնում է Եվրատեսիլ 2008-ում Հայաստանի երգը։

Եվրատեսիլում Սիրուշոն երգը կատարում է մայիսի 20-ին՝ առաջին կիսաեզրափակչի ժամանակ և անցնում է եզրափակիչ 2-րդ հորիզոնականով։ Մայիսի 24-ի եզրափակիչ փուլի քվեարկության արդյունքում Սիրուշոն հավաքում է 199 միավոր և զբաղեցնում է լավագույն հնգյակի չորրորդ հորիզոնականը։ Երգը սիրված է դառնում հատկապես Բելգիայում, Չեխիայում, Ֆրանսիայում, Վրաստանում, Հունաստանում, Նիդերլանդներում, Լեհաստանում և Ռուսաստանում, որտեղից Հայաստանն ստանում է 12 միավոր և դառնում 2008-ի մրցույթում ամենաշատ 12 միավոր ստացած երկիրը։

Մրցույթի ավարտից հետո երգը շարունակում է մնալ չարթերների առաջին հորիզոնականներում և նաև թողարկվում է երգի ռեմիքս տարբերակները։

Երգացանկ խմբագրել

CD։

  1. "Qélé, Qélé" (Եվրատեսիլյան տարբերակ)
  2. "Qélé, Qélé" (Yerevan Remix-ի տարբերակ)
  3. "Qélé, Qélé" (Yerevan Club Mix)
  4. "Qélé, Qélé" (Կարաոկե տարբերակ)

DVD։

  1. "Qélé, Qélé" (Տեսահոլովակ)

Բոլոր տարբերակների պրոդյուսերը Դեր Հովան է։

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել