Քեթրին Մ. Վալենտե

ամերիկացի գրող

Քեթրին Մ. Վալենտե ( անգլ.՝ Catherynne M. Valente, մայիսի 5, 1979(1979-05-05)[1][2][2][…], Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ[3], ի ծնե անուն՝ Բեթանի Թոմաս (անգլ.՝ Bethany Thomas), ամերիկացի գրող, պոետ, գրաքննադատ։ Իր գործերում նա միահյուսում է ֆանտաստիկան և ֆանտազիան հետմոդեռնիզմի հետ, օգտագործում է բազմաթիվ բանահյուսական և դիցաբանական մոտիվներ։ Ջեյմս Թիփրի կրտսերի («Որբերի հեքիաթներ։ Գիշերային պարտեզում», 2006), Անդրե Նորթոն («Աղջիկը, ով ինքնաշեն նավով ճամփորդեց կախարդական երկրում», 2010), Միֆոպոետիկ («Որբի հեքիաթները», 2008) մրցանակների դափնեկիր։

Քեթրին Մ. Վալենտե
անգլ.՝ Catherynne M. Valente
Ծնվել էմայիսի 5, 1979(1979-05-05)[1][2][2][…] (44 տարեկան)
ԾննդավայրՍիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ[3]
Մասնագիտությունբանաստեղծուհի, վիպասան, գրող, գրական քննադատ, գիտաֆանտաստիկ գրող և մանկագիր
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԿալիֆոռնիայի համալսարան
Ժանրերֆենթեզի և գիտական ֆանտաստիկա
Պարգևներ
Կայքcatherynnemvalente.com
 Catherynne M. Valente Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է ԱՄՆՎաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքում և այնտեղ ապրել մինչև տասներեք տարեկանը։ Ընտանիքի հինգ երեխաներից ավագն է։ Դեռահասության մնացած տարիները անցկացրել է Կալիֆորնիայում։ Ավագ դպրոցն ավարտել է տասնհինգ տարեկանում, հետագայում սովորել է Սան Դիեգոյի համալսարանում և Էդինբուրգի համալսարանում։ Ստացել է բակալավրի աստիճան՝ դասական բանասիրության հին հունարեն լեզվաբանություն մասնագիտությամբ։ Որոշ ժամանակ ապրել է Ճապոնիայում, Ավստրալիայում, Օհայոյում, Վիրջինիայում, Չիկագոյում։ Ինչպես ինքն է պնդում՝ աշխատել է որպես «գուշակ, հեռուստահաղորդավար, դաստիարակ, գրադարանավար, մատուցողուհի, բարմեն, դերասանուհի, վիճակագիր»։ Այժմ ամուսնու հետ ապրում է Մենի ափից ոչ հեռու գտնվող կղզում[5]։

Ստեղծագործություն խմբագրել

Վալենտեի առաջին վեպը՝ «Լաբիրինթոսը» (անգլ.՝ The Labyrinth), որում նկարագրվում է հերոսուհու ճանապարհորդությունը ողջամիտ լաբիրինթոսի միջով, և ներառում է գրողի ստեղծագործությանը բնորոշ դիցաբանական մոտիվներ, հրատարակվել է 2008 թվականին։ Այդ ժամանակից ի վեր նա հրատարակել է ավելի քան քսան վեպեր և բանաստեղծական ժողովածուներ, որոնք առաջադրվել են այնպիսի մրցանակների, ինչպիսիք են՝ «Հյուգո»-ն, «Լոկուս»-ը, «Ֆենտեզի համաշխարհային մրցանակ»-ը։

«Որբի հեքիաթներ» դիլոգիան (անգլ.՝ The Orphan’s Tales), որը հիմնված է «Հազար ու մի գիշեր» հեքիաթների հետմոդեռնիստական վերաիմաստավորման վրա, 2008 թվականին ստացել է Միֆոպոետիկ մրցանակ, իսկ նրա առաջին հատորը՝ «Գիշերային պարտեզում»-ը (անգլ.՝ The Orphan’s Tales), արժանացել է «Ջեյմս Թիփթրի կրտսերի մրցանակ»-ի՝ 2006 թվականին, և 2007 թվականին առաջադրվել է «Համաշխարհային ֆանտազիայի մրցանակ»-ի:2009 թվականի «Պալիմփսեստ» վեպը (անգլ.՝ Palimpsest) արժանացել է «Լամբդա» գրական մրցանակին՝ ԼԳԲՏ թեմատիկայով լավագույն ֆանտաստիկ ստեղծագործության համար, և առաջադրվել է «Հյուգո» մրցանակի՝ 2010 թվականի լավագույն սիրավեպի կարճ ցուցակում։ 2012 թվականին Վալենտեն «Լոկուս» մրցանակ է ստացել միանգամից երեք անվանակարգերում՝ լավագույն կարճ պատմվածք («Սպիտակ գծեր կանաչ դաշտում», անգլ.՝ White Lines on a Green Field), լավագույն պատմվածք («Լուռ և շատ արագ», անգլ.՝ Silently and Very Fast) և լավագույն պատանեկան սիրավեպ («Աղջիկը, ով ինքնաշեն նավով ճամփորդեց կախարդական երկրում», անգլ.՝ The Girl Who Circumnavigated Fairyland in a Ship of Her Own Making)[6]:

Վալենտեն ակտիվ է քրաուդֆանդինգում և 2009 թվականին հրապարակել է առցանց մանկական վեպ՝ «Աղջիկը, ով ինքնաշեն նավով ճամփորդեց կախարդական երկրում»։ Մինչ այդ նման անվանումով գիրքը հիշատակվել էր որպես հորինված ստեղծագործություն՝ ավելի վաղ գրված «Պալիմփսեստ» վեպում։ Վեպը 2009 թվականին ստացել է Անդրե Նորտոնի մրցանակը՝ այն դարձնելով առաջին վեպը, որն ստացել է այս մրցանակը ավանդական հրատարակությունից առաջ[7]։ 2011 թվականին՝ հրատարակվելուց հետո, վեպը նորամուտը նշել Է New York Times-ի բեսթսելերների ցուցակի ութերորդ տեղում։

2006 թվականին՝ «Որբի հեքիաթներ»-ի հրատարակումից հետո, Վալենտեն առաջարկեց «միֆպանք» եզրույթը՝ որոշելու այն ժանրը, որում աշխատում է[8]։ Միֆպանքը ենթադրում է ֆենտեզիի՝ առասպելական, բանահյուսական մոտիվների հետմոդեռնիստական վերաիմաստավորում, այսօր այս տերմինը տարածվել է նաև այլ գրողների աշխատանքների վրա[9][10][11]։

Մատենագրության ընտրանի խմբագրել

Վեպեր խմբագրել

  • The Labyrinth («Լաբիրինթոս» 2004)
  • The Ice Puzzle («Սառցե հանելուկ» 2004)
  • Yume No Hon: The Book of Dreams («Յամ Նո Հոն․ երազների գիրքը» 2005)
  • The Grass-Cutting Sword («Խոտ կտրող թուրը» 2006)
  • Palimpsest («Պալիմպսեստ» 2009)
  • Deathless («Бессмертный», «Անմահը» 2011)
  • Radiance («Сияние», «Փայլատակում» 2015)
  • The Glass Town Game («Ապակե քաղաքի խաղը» 2017)
  • Mass Effect Andromeda: Annihilation (2018)
  • Minecraft: The End («Մայնքրաֆթ՝ վերջը» 2019)

The Orphan’s Tales / Որբի հեքիաթները խմբագրել

  • In the Night Garden («В ночном саду», «Գիշերային պարտեզում» 2006)
  • In the Cities of Coin and Spice («В города монет и пряностей», «Մետաղադրամների և համեմունքների քաղաքներում» 2007)

Fairyland / Կախարդական երկիր խմբագրել

  • The Girl Who Ruled Fairyland—For a Little While[12] («Աղջիկը, որը կարճ ժամանակում ղեկավարեց հեքիաթային աշխարհը», 2011)

The Girl Who Circumnavigated Fairyland in a Ship of Her Own Making («Девочка, которая объехала Волшебную Страну на самодельном корабле», «Աղջիկը, ով ինքնաշեն նավով ճամփորդեց կախարդական երկրում», 2011)

  • The Girl Who Fell Beneath Fairyland and Led the Revels There («Девочка, которая провалилась в Волшебное Подземелье и утащила с собой Развеселье», «Աղջիկը, որն ընկել էր կախարդական անդրաշխարհ և իր հետ տարել Զվարճանքը», 2012)
  • The Girl Who Soared Over Fairyland and Cut the Moon in Two («Девочка, которая воспарила над Волшебной Страной и раздвоила Луну», «Աղջիկը, որը թևածել էր կախարդական երկրի վրա և բաժանել լուսինը», 2013)
  • The Boy Who Lost Fairyland («Հեքիաթային երկրում կորած տղան», 2015)
  • The Girl Who Raced Fairyland All the Way Home (2016)

A Dirge for Prester John / Հովհաննես Մկրտչի հոգեհանգիստը խմբագրել

  • The Habitation of the Blessed (2010)
  • The Folded World (2011)

Պատմվածքներ խմբագրել

  • Silently and Very Fast («Լուռ և շատ արագ» 2011)
  • Six-Gun Snow White («Սպիտակաձյունիկի վեց հրացանները» 2013)
  • Speak Easy («Պարզ խոսիր» 2015)
  • The Refrigerator Monologues («Սառնարանային մենախոսությունները» 2017)

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 2,2 2,3 NooSFere (ֆր.) — 1999.
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #1018426310 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. https://tiptree.org/award/2006-james-tiptree-jr-award
  5. «About | Catherynne M. Valente» (անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 29-ին.
  6. «Премия «Локус»». fantlab.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 29-ին.
  7. «The Girl Who Circumnavigated Fairyland in a Ship of Her Own Making». amazon.co,uk. Վերցված է 2020 թ․ ապրիլի 29-ին.
  8. «A Rose in Twelve Names». Rules for Anchorites. 2006 թ․ մարտի 28. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 20-ին.
  9. Anne E. Duggan Ph.D., Donald Haase Ph.D., Helen J. Callow Folktales and Fairy Tales: Traditions and Texts from around the World, 2nd edition. — ABC-CLIO, 2016. — С. 835.
  10. V, JoSelle (2011 թ․ հունվարի 24). «Mythpunk: An Interview with Catherynne M. Valente». Strange Horizons (անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 29-ին.
  11. «Mythpunk Shelf». www.goodreads.com. Վերցված է 2020 թ․ ապրիլի 29-ին.
  12. Valente, Catherynne M. (2011 թ․ հուլիսի 27). «The Girl Who Ruled Fairyland – For a Little While by Catherynne M. Valente». Tor.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեթրին Մ. Վալենտե» հոդվածին։