Քեթրին Դանեմ (անգլ.՝ Katherine Mary Dunham, հունիսի 24, 1909(1909-06-24)[1][2][3][…] կամ հունիսի 22, 1912(1912-06-22)[4][5], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ և Glen Ellyn, Դյուպաժ շրջան, Իլինոյս, ԱՄՆ - մայիսի 23, 2006(2006-05-23)[6] կամ մայիսի 21, 2006(2006-05-21)[4][5], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[7]), ամերիկացի դերասանուհի, երգերի հեղինակ և կատարող, պարուհի, խորեոգրաֆ, մարդաբան, մանկավարժ, մշակութային կազմակերպիչ և հասարակական գործիչ։

Քեթրին Դանեմ
անգլ.՝ Katherine Mary Dunham
Դիմանկար
Ծնվել էհունիսի 24, 1909(1909-06-24)[1][2][3][…] կամ հունիսի 22, 1912(1912-06-22)[4][5]
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ կամ Glen Ellyn, Դյուպաժ շրջան, Իլինոյս, ԱՄՆ
Մահացել էմայիսի 23, 2006(2006-05-23)[6] կամ մայիսի 21, 2006(2006-05-21)[4][5]
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[7]
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի
ԿրթությունՉիկագոյի համալսարան[8], Joliet Junior College?[8], Չիկագոյի համալսարան (1936) և Joliet Central High School?
Մասնագիտությունմարդաբան, պարուսույց, պարուհի, երաժշտության ուսուցիչ, երգերի հեղինակ, կինոդերասանուհի և ակտիվիստ
Պարգևներ և
մրցանակներ
Կայքkdcah.org
 Katherine Dunham Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մարդաբանություն ուսումնասիրել է Չիկագոյի համալսարանում, որտեղ նրա դասախոսների թվում էին Ալֆրեդ Ռադկլիֆ-Բրաունը, Բրոնիսլավ Մալինովսկին, Էդուարդ Սեպիրը, Ռոբերտ Ռեդֆիլդը, ապա՝ Հյուսիսարևմտյան համալսարանում՝ Մելվիլ Ջին Հերսկովիցի ղեկավարության ներքո։ 1933 թվականին Չիկագոյում ստեղծել է Negro Dance Group պարային կոլեկտիվը։ 1935-1936 թվականներին Անտիլյան կղզիներում ուսումնասիրել է ավանդական պարային մշակույթը, որի հիման վրա էլ Չիկագոյի համալսարանում գրել և պաշտպանել է Հայիթիական պարեր դիսերտացիան (թարգմանվել է մի քանի լեզուներով)։ 1939 թվականին առաջնաելույթ է կատարել կինոյում, հանդես է եկել որպես դերասանուհի և խորեոգրաֆ։ 1940-ական թվականներին հիմնադրել է Քեթին Դանեմ ընկերությունը՝ ժամանակակից պարերի առաջին աֆրոամերիկյան ընկերությունը, որի հետ շրջագայել է ավելի քան 50 երկրներում։ Հանդես է եկել Բրոդվեյում, Մետրոպոլիտեն օպերայում, աշխատել է Սոլ Յուրոկի հետ, համագործակցել է Ջորջ Բալանչինի հետ։ Բեմից հեռացել է 1967 թվականին։

 
Кэтрин Данэм, 1963

1967 թվականին Իլինոյս նահանգի Իստ-Սենտ Լուիս քաղաքում աղքատ երեխաների համար հիմնադրել է Performing Arts Training Center-ը (այժմ՝ Քեթրին Դանեմի արվեստի և հումանիտար գիտությունների կենտրոն)։

Պարի մարդաբանության (էթնոխորեոգրաֆիայի) տեսական և գործնական զարգացման մեջ առաջատար գործիչ է։ Ընկերություն է արել Էրիխ Ֆրոմի և Հարի Բելաֆոնտեի հետ։ Վերջին անգամ 82 տարեկան հասակում է մասնակցել բողոքի շարժումներին՝ 47-օրյա հացադուլին, ընդդեմ ԱՄՆ կառավարության կողմից Հաիթիի փախստականների բռնի հայրենադարձության։

Մանկավարժական գործունեություն խմբագրել

Նրա աշակերտների մեջ էին Էլվին Էյլինը, Էրտա Քիթը, Գրեգորի Պեկը, Ուորեն Բիթին, Սիդնի Պուատյեն, Մառլոն Բրանդոն, Ջեյմս Դինը և շատ ուրիշներ։ Երկար տարիներ նրա ընթերական ու անձնական քարտուղարն է եղել Մայա Դերենը։

Ճանաչում խմբագրել

Ալբերտ Շվայցերի երաժշտական մրցանակ (1979)[11], Քենեդիի անվան կենտրոնի Պատվո նշան (1983)[12], Ամերիկյան մարդաբանական ասոցիացիայի տարբերության նշան(1986)[13], Ազգային մեդալ՝ արվեստում նվաճումների համար (1989)[14] և շատ ուրիշ մրցանակներ։ Վաշինգտոն Փոստ թերթը Դանեմին անվանել է «Մեծ բալետի բեմի Եկատերինա»[15]։ Նա ընդգրկվել է 100 մեծագույն աֆրոամերիկացիներ կենսագրական բառարանում (2002)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 https://www.oxfordreference.com/view/10.1093/oi/authority.20110803095734926
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 https://www.oxfordmusiconline.com/grovemusic/view/10.1093/gmo/9781561592630.001.0001/omo-9781561592630-e-1002092439
  6. 6,0 6,1 6,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  7. 7,0 7,1 7,2 Deutsche Nationalbibliothek Record #119394219 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  8. 8,0 8,1 http://query.nytimes.com/gst/fullpage.html?res=9800E7D9103EF930A15756C0A9609C8B63
  9. https://www.arts.gov/honors/medals/katherine-dunham
  10. https://www.spelman.edu/docs/honorary-degrees/honorary-degree-recipients---1977-present---as-of-november-2022---revised-(012023).pdf?sfvrsn=f4347e51_2
  11. Биография Кэтрин Данэм Արխիվացված 2020-02-09 Wayback Machine на сайте Центра искусств имени Кеннеди
  12. Список обладателей знака Почёта Центра имени Кеннеди Արխիվացված 2015-01-14 Wayback Machine на сайте Центра
  13. Премия имени Франца Боаса за заслуги в антропологии(չաշխատող հղում) на сайте Американской антропологической ассоциации
  14. Список обладателей Национальной медали за достижения в искусстве Արխիվացված 2011-07-21 Wayback Machine на сайте Национального фонда искусств
  15. Sarah Kaufman Екатерина Великая балета. Спустя десятилетия после начала карьеры Данэм продолжает править на сцене(անգլ.) = Dance's Katherine the Great; decades after her pioneering work, Dunham continues to step forward // The Washington Post. — 6 апреля 2003.

Գրականություն խմբագրել

  • Beckford R. Katherine Dunham, a biography. — New York: M. Dekker, 1979.
  • Donloe D. Katherine Dunham. — Los Angeles: Melrose Square Pub. Co., 1993.
  • Asante M. K. 100 Greatest African Americans: A Biographical Encyclopedia. — Amherst: Prometheus Books, 2002.
  • Aschenbrenner J. Katherine Dunham: Dancing a life. — Urbana, Madison: University of Illinois Press, 2002.
  • Rajala H. Katherine Dunham, controversial pioneer. — Lockport: Will County Historical Society, 2003.
  • Clark V. V., Johnson S. E. Kaiso! Writings by and about Katherine Dunham. — New York: University of Wisconsin-Madison Press, 2006.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեթրին Դանեմ» հոդվածին։