Քեթրին Մալիա «Քեթի» Գոդբոլդ (անգլ.՝ Catherine Malia «Cathy» Godbold, սեպտեմբերի 23, 1974(1974-09-23), Ավստրալիա - մայիսի 4, 2018(2018-05-04)[1], Մելբուռն, Ավստրալիա), ավստրալիացի դերասանուհի և երգչուհի։

Քեթի Գոդբոլդ
Ծննդյան թիվ՝սեպտեմբերի 23, 1974(1974-09-23)
Ծննդավայր՝Ավստրալիա
Վախճանի թիվ՝մայիսի 4, 2018(2018-05-04)[1] (43 տարեկան)
Վախճանի վայր՝Մելբուռն, Ավստրալիա
Քաղաքացիություն՝ Ավստրալիա
Մասնագիտություն՝կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և երգչուհի
IMDb։ID 0323734

Կենսագրություն և կարիերա խմբագրել

Քեթրին Մալիա Գոդբոլդը ծնվել է 1974 թվականի սեպտեմբերի 23-ին Ավստրալիայում՝ հեռուստատեսության և ռադիոյի հաղորդավար Ռոզմարի Մարգանի (1937-2017) և նրա առաջին ամուսնու ընտանիքում։ Գոդբոլդի ծնողները ամուսնալուծվել են, երբ նա դեռ երեխա էր, իսկ 1989 թվականին նրա մայրը կրկին ամուսնացել է Ռոս Միտչելի հետ[2]։ Գոդբոլդը ունեցել է երկու եղբայր և երկու քույր՝ Մեթյու, Թիմոթի, Աննաբել, Մելիսա, յոթ զարմիկ և զարմուհի, երբեք ամուսնացած չի եղել և երեխաներ չի ունեցել[3]։

Նա առավել հայտնի էր «Ձիասպորտի ակումբ»–ում Դեբորա Հեյլ Ռեգներիի դերով և Մեգ Բոմանի՝ «Տնից հեռու» ֆիլմում խաղացած դերով[4]։ Իր մոր դերն է խաղացել Գրեմ Քենեդու «Թագավոր» ֆիլմում, որը թողարկվել է Գոդբոլդի լուրջ ախտորոշումից հետո և դարձել է նրա վերջին աշխատանքը կինոյում[4]։

2007 թվականի մայիսին, այն բանից հետո, երբ նրա մասնակցությամբ «Ձիասպորտի ակումբ» հեռուստասերիալը երկարացվել է 3–րդ եթերաշրջանով, Քեթիին ախտորոշվել է ուղեղի քաղցկեղ։ Ուռուցքը հեռացրել են, և նա Մելբուրնի հիվանդանոցում անցել է քիմիաթերապիայի և ճառագայթային թերապիայի կուրս[4]։ Հիվանդության պատճառով նա չի կարողացել շարունակել դերասանական կարիերան։ 2017 թվականի դեկտեմբերին 80-ամյա մայրը՝ Գոդբոլդը, մահացել է քաղցկեղի դեմ 17 տարի պայքարից հետո։ Մոր մահից մեկ ամիս անց՝ 2018 թվականի հունվարին, Գոդբոլդի մոտ կրկին ախտորոշվել է ուղեղի քաղցկեղ, այս անգամ տերմինալ փուլում։ 2018 թվականի ապրիլին Քեթիի մոտ մի շարք լուրջ նոպաներ են տեղի ունեցել, որոնք վերջնականապես վնասել են նրա ուղեղը։ Մի քանի շաբաթ անց՝ 2018 թվականի մայիսի 4-ին, 43-ամյա Քեթին մահացել է ուղեղի քաղցկեղից․ ավելի քան տասը տարի անց այն բանից հետո, երբ առաջին անգամ նրան ախտորոշել էին հիվանդությունը[5]։ Նրա մահը վրա է հասել մոր՝ քաղցկեղից մահանալուց կես տարի անց։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1990 տֆ Ավելի շատ հաղթողներ։ Նրա ուսուցչի ուրվականը More Winners: His Master's Ghost Սառա Օ Գրեյդին
1991 ս Հավանականություն Chances Նիկկի Թեյլոր
1992 ս Տուն և ճանապարհ Home and Away Մեգ Բոուման
1992 ֆ Ալեքս Alex Մեգի
1993֊1994 ս Նորապսակներ Newlyweds Ջուլ Քարտեր
1994 ս Բարև, պա՜պ Hey Dad..! Քեսի
1997 ս Հարևաններ Neighbours Սոնդրա Փայք
2001 տֆ Շիկահեր Blonde Ասիստենտ № 2
2001֊2003 ս Ձիասպորտի ակումբ The Saddle Club Դեբորա Հեիլ Ռեգնետ
2007 տֆ Թագավոր The King Ռոզմարի Մարգան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 'Home and Away' star Catherine Godbold dies age 43 after decade-long brain cancer battle
  2. Home and Away star dies aged 43, months after mum Rosemary Margan’s death | Starts at 60
  3. GODBOLD, Catherine Malia
  4. 4,0 4,1 4,2 Dmytryshchak, Goya (2018 թ․ մայիսի 5). «Australian actor Cathy Godbold dies after cancer battle». The Sydney Morning Herald. Վերցված է 2018 թ․ մայիսի 7-ին.
  5. «Actress Cathy Godbold dies age 43». Nine News. 2018 թ․ մայիսի 5. Վերցված է 2018 թ․ մայիսի 5-ին.