Քարսոն Մաքքալերս (անգլ.՝ Carson McCullers, собственно Lula Carson Smith, փետրվարի 19, 1917(1917-02-19)[1][2][3][…], Columbus, Ջորջիա, ԱՄՆ[4] - սեպտեմբերի 29, 1967(1967-09-29)[1][2][3][…], Նայեք, Ռոքլենդ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի գրող, նովելիստ, դրամատուրգ, էսսեիստ և բանաստեղծուհի։ Նրա առաջին վեպում՝ «Սիրտը միայնակ որսորդ է», նկարագրվում է ամերիկյան հարավի փոքրիկ քաղաքում բնակվող անհաջողակների ու սրիկաների հոգևոր մեկուսացումը։ Նրա մյուս վեպերը նմանատիպ թեմաներ ունեն, ստեղծագործությունների մեծ մասի գործողությունը ծավալվում է հեռավոր հարավում։

Քարսոն Մաքքալերս
Ծնվել էփետրվարի 19, 1917(1917-02-19)[1][2][3][…]
ԾննդավայրColumbus, Ջորջիա, ԱՄՆ[4]
Վախճանվել էսեպտեմբերի 29, 1967(1967-09-29)[1][2][3][…] (50 տարեկան)
Վախճանի վայրՆայեք, Ռոքլենդ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Մասնագիտությունբանաստեղծուհի, վիպասան, դրամատուրգ, գրող, սցենարիստ և արձակագիր
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԿոլումբիայի համալսարան[4], Նյու Յորքի համալսարան[4] և Columbus High School?
Ուշագրավ աշխատանքներThe Heart Is a Lonely Hunter? և The Member of the Wedding?
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
Պարգևներ
Изображение автографа
Կայքcarson-mccullers.com
 Carson McCullers Վիքիպահեստում

Մաքքալերսի ստեղծագործությունը հաճախ դասվում է «Հարավային գոթիկա» ուղղությանը, ինչը վկայում է նրա հարավային արմատների մասին։ Սակայն Մաքքալերսը իր ստեղծագործությունների մեծ մասը գրել է ԱՄՆ-ի հարավից տեղափոխվելուց հետո, և քննադատները նրա ստեղծագործությունների և էքսցենտրիկ կերպարների ոճն իրենց մասշտաբով նկարագրում են որպես համապարփակ։ Մաքքալերսի պատմվածքները հարմարեցվել են թատրոնի և կինոյի համար։ «Հարսանիքի մասնակիցը» (1946) վեպի սցենարը, որն ընդգրկում է երիտասարդ աղջկա զգացմունքները նրա եղբոր հարսանիքից առաջ, հաջողություն է ունեցել 1950-1951 թվականներին՝ Բրոդվեի բեմադրությունում։

Վաղ տարիներ խմբագրել

Լուլա Քարսոն Սմիթը ծնվել է Կոլումբուսում (Ջորջիա նահանգ), 1917 թվականին ոսկերիչ Լամար Սմիթի (1889-1944) և Մարգարիտա Ուոթերս Սմիթի (1890-1955) ընտանիքում։ Նրան անվանել են մորական տատի՝ Լուլա Քարսոն Ուոթերսի պատվին։ Նրա մոր պապը եղել է հարավային պլանտատոր և ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի հերոս։ Նրա հայրը եղել է Ֆրանսիական Գուգենոտական ծագմամբ ոսկերիչ և ժամագործ։ 10 տարեկանից երիտասարդ Քարսոնը դաշնամուրի դասերի է հաճախել․ երբ նա դարձել է 15 տարեկան, հայրը գրամեքենա է գնել, որպեսզի աջակցի Քարսոնի գրական ձգտումներին։

Լուլա Քարսոն Սմիթն ավարտել է Կոլումբուսի միջնակարգ դպրոցը։ 1934 թվականի սեպտեմբերին, 17 տարեկան հասակում, հեռացել է տնից, շոգենավով ուղևորվել Նյու Յորք՝ սովորելու դաշնամուր նվագել Ջուլիարդի երաժշտական դպրոցում։ Ռևմատիկ տենդով հիվանդանալուց հետո, վերադարձել է Կոլումբուս՝ առողջությունը վերականգնելու նպատակով, որտեղ որոշում է հրաժարվել երաժշտական կարիերայից։ Այնուհետև, վերադառնում է Նյու Յորք, աշխատում է մատուցողուհի, շարունակելով գրական գործունեությունը։ Այդ նույն ժամանակ Քարսոնը երեկոյան դասընթացների է հաճախել Կոլումբիայի համալսարանում, Վաշինգտոնի Նյու Յորքի համալսարանի քոլեջում հաճախել է Դորոթի Սկարբորոյի և Սիլվիա Չաթֆիլդ Բեյթսի ղեկավարած գրողների դասընթացներին։ 1936 թվականին Քարսոնը հրապարակել է իր առաջին նովելը՝ «Վունդերկինդը», ստեղծագործության ինքնակենսագրական սյուժեն, որում պատկերված է դեռահաս վունդերկինդի անպաշտպանությունն ու կորուստները։ Նովելն առաջին անգամ հրապարակվել է «Story» ամսագրում և և ընգրկվել է «Տխուր ցուկկինի բալադը» ժողովածուի կազմի մեջ/ «The Ballad of the Sad Café and Other Stories» (1951)։

Ամուսնություն խմբագրել

1935 թվականից մինչև 1937 թվականը հաշվի առնելով իր ուսման հանգամանքները և առողջության վիճակը, Կարսոնը մեկնել է ապրելու Նյու Յորքում և հարազատ Կոլումբուսում։ 1937 թվականի սեպտեմբերին, 20 տարեկան հասակում, ամուսնացել է թոշակառու զինվոր և սկսնակ գրող Ռիվես Մաքքալերսի հետ։ Նրանք միասին սկսում են իրենց կյանքը Շարլոթում, որտեղ հետագայում Ռիվեսը գտել է աշխատանք։

Կարիերա խմբագրել

1940 թվականին, 23 տարեկանում, հավատարիմ մնալով «հարավային գոթական» արձակի ավանդույթներին, Մաքքալերսն ավարտում է իր առաջին վեպը՝ «Սիրտը միայնակ որսորդ է»։  (Վերնագիրը առաջարկել է նրա գրական Խմբագրը և ինչը վերցրված է Վիլյամ Շարփի «Միայնակ որսորդ» բանաստեղծությունից)։ Հրապարակումից հետո վեպը գնահատվել է որպես հակաֆաշիստական։

Իր ամբողջ գրավոր կյանքի ընթացքում Մաքքալերսը հրատարակել է 8 գիրք՝ «Սիրտը միայնակ որսորդ է» (1940), «Արտացոլումներ ոսկե աչքում» (1941) և «Հարսանիքի մասնակից» (1946)։ «Տխուր ցուկկինի բալադը» (1951) վիպակում պատմում է միայնակ սիրո ցավի մասին։ Վիպակը գրելու ժամանակ Մաքքալերսը «Yaddo»-ի անդամ է եղել։

«Հարսանիքի մասնակից» (1946) վեպում Մաքքալերսը նկարագրում է երիտասարդ աղջկա զգացմունքները եղբոր հարսանիքից առաջ։ 1950-1951 թվականներին Բրոդվեյի բեմում տեղի է ունեցել վեպի բեմադրությունը։ 2007 թվականին բեմադրությունը տեղի է ունեցել նաև Լոնդոնում։

1968 թվականին էկրանավորվել է «Սիրտը միայնակ որսորդ է» վեպը, գլխավոր հերոս Ջոն Սինգերի դերը խաղացել է Ալան Արկինը։ Էկրանավորվել է նաև «Արտացոլումներ ոսկե աչքում» (1967) վեպը, որի ռեժիսորն է Ջոն Հյուսթոնը, նկարահանումներին մասնակցել են Մառլոն Բրանդոնն և Էլիզաբեթ Թեյլորը։ Իր «Բաց գիրք» ինքնակենսագրության մեջ (1980) Հյուսթոնը նշում է.

  «Ես առաջին անգամ հանդիպեցի Քարսոն Մաքքյուլերին պատերազմի ժամանակ, երբ ես այցելում էի Փոլեթ Գոդարին և Բուրգես Մերեդիթին՝ Նյու Յորքի ծայրամասում։ Քարսոնը ապրում էր մոտակայքում, և մի օր, երբ մենք զբոսնում էին, նա իր դռան մոտից մեզ կանչեց։ Նա հազիվ թե լիներ 20 տարեկան։ Ես հիշում եմ նրան որպես փխրուն արարած, շքեղ փայլող աչքերով; Ես հիշում եմ, որ դողում էին նրա ձեռքերը, երբ մենք նրան բարևեցինք։ Եվ երբ նրա հիվանդությունները ավելանում էին, նա դրանից միայն ուժեղանում էր»։  

Անձնական կյանք խմբագրել

Քարսոնը և Ռիվս Մաքքալերսը բաժանվել են 1941 թվականին։ Ռիվեսից հեռանալուց հետո Քարսոնը տեղափոխվել է Նյու Յորք՝ «Harper's Bazaar»ի խմբագիր Ջորջ Դևիսի հետ։ Քարսոնը դարձել է Բրուքլինի գեղարվեստական համայնքի «Փետրվարյան տան» անդամ։ Նրա ընկերներից էին՝ բանաստեղծ Ուիսթեն Հյու Օդենը, սյուրռեալիստ նկարիչ Սալվադոր Դալին, դերասանուհի Մերիլին Մոնրոն, կոմպոզիտոր Բենջամին Բրիթեն, դերասանուհի Ջիպսի Ռոզա Լին, գրող Փոլ Բոուլզը և Ջեյն Բոուլզը։ Երկրորդ աշխարհամարտից հետո Մակքուլլերը և նրա ընտանիքն ապրում էին Փարիզում։ Այդ տարիներին մտերիմ է եղել Թրուման Կապոտեն և Թենեսի Ուիլյամսը։ Այս ժամանակահատվածում Ռիվեսը ընկերացել է կոմպոզիտոր Դևիդ Դիամանդի հետ, նրանք միասին ապրել են Նյու Յորքի Ռոչեսթեր քաղաքում։

1945 թվականին Կարսոնը և Ռիվսը կրկին ամուսնացել են։

1953 թվականին Ռիվսը Քարսոնին առաջարկել է միասին ինքնասպանություն գործել, ինչին Քարսոնը կտրուկ մերժել է։ Քարսոնից հեռանալուց հետո Ռիվսը մահացել է փարիզյան հյուրանոցներից՝ քնաբերի գերբարձր դոզայից։ «Գեղեցիկի քառակուսի արմատը» (1957) պիեսը գրվել է Ռիվեսի հետ իր կյանքի վերջին տարիների դառը հիշողությունների հիման վրա։

Իր կյանքի վերջին ամիսներին Մաքքալերսը կորցրել է գրելու ունակությունը, և Լուսավորություն և գիշերային տենդ» ինքնակենսագրականը (1999) մնացել է անավարտ։ Նյու Յորքի տունը, որում Քարսոնը բնակվել է 1945 թվականից մինչև 1967 թվականը, ընդգրկվել է Պատմական վայրերի ազգային ցուցակում 2006 թվականին։

Մահ խմբագրել

Մաքքալերսն իր ողջ կյանքի ընթացքում տառապել է բազմաթիվ հիվանդություններից։ Երիտասարդ տարիքում նրան տանջել են հաճախակի կաթվածները, իսկ 15 տարեկանում հիվանդացել է ռևմատիկ տենդով, երկար ժամանակ չի կարողացել ազատվել ալկոհոլային կախվածությունից։ 31 տարեկանում մարմնի ձախ մասն ամբողջովին կաթվածահար է եղել։ Իր կյանքի վերջին քսան տարիները Քարսոն Մաքքալերսը ապրել է իր տանը՝ Հարավային Նյու Յորքում։ 1967 թվականի սեպտեմբերի 29-ին մահացել է կաթվածից՝ 50 տարեկան հասակում։ Թաղված է Վաշինգտոնի Օակ-Հիլլ (Oak Hill Cemetery) գերեզմանատանը։

Ստեղծագործության քննադատություն խմբագրել

  «[Նրա աշխատանքը] մեր երկրորդ մակարդակի մշակույթի սակավաթիվ նվաճումներից է»
- Գոռ Վիդալ
 


  «Քարսոնի աշխատանքի գլխավոր թեման մարդկային սիրո հսկայական նշանակությունն ու գրեթե անլուծելի հիմնախնդիրներն են»։
- Թենեսի Ուիլյամս
 
  «Նրա ցնցումները իրական չեն»։
- Ջեյն Բոուլս
 
  «Կարծում եմ, որ սա ամենավատ գիրքն է, որը ես երբևէ կարդացել եմ»։
- Ֆլաննի Օ'Քոնոր «Ժամացույց առանց ձեռքի» վեպի մասին։
 

Ստեղծագործություն խմբագրել

Մաքքալերսի ինքնակենսագրական արձակը և թատերագրությունը «հարավային գոթիկայի» (Ուիլյամ Ֆոլքներ, Էրսկին Կոլդուել, Ֆլաննի Օ'Քոնոր, Հարփըր Լի և այլն) ամենաազդեցիկ և տպավորիչ նմուշներից մեկն է։

Ճանաչում խմբագրել

Գուգենհայմի հիմնադրամի կրթաթոշակի կրկնակի դափնեկիր (1942 և 1946)[6], Հենրի Բելամաննի մրցանակի դափնեկիր՝ գրականության մեջ ունեցած մեծ ավանդի համար (1966)։ Կոլումբուսի համալսարանում բացվել է Քարսոն Մաքքալերսի անվան գրողների և երաժիշտների կենտրոն (տես․ [1])։ Մաքքալերսի ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով, բազմիցս էկրանավորվել են։

Երկեր խմբագրել

Վեպեր խմբագրել

  • The Heart Is a Lonely Hunter/ Սիրտը միայնակ որսորդ է (1940, Ռոբերտ Էլլիսա Միլլերի ֆիլմը՝ 1968)
  • Reflections in a Golden Eye/ Ոսկե աչքերի արտացոլում (1941, Ջոն Հյուսթոնի ֆիլմը՝ 1967)
  • The Member of the Wedding/ Հարսանիքի մասնակիցը՝ (1946, հեղինակային վերափոխում դրամայում՝ 1950, Ֆրեդ Ցինեմանի ֆիլմը՝ 1952, Քլոդ Միլլեի ֆիլմը՝ 1985; հեռուստադիլմեր՝ 1982 և 1997)
  • Clock Without Hands / Ժամացույց առանց սլաքների (1961)

Այլ ստեղծագործություններ խմբագրել

  • The Ballad of the Sad Café and Other Stories / Տխուր ցուկկինի բալադը (1951, արձակների ժողովածու, գլխավոր վիպակը վերափոխվել է Էդուարդ Օլբիի դրամայում՝ 1963, ֆիլմ՝ 1991)
  • The Square Root of Wonderful/ Հրաշքների քառակուսի արմատ (1958, պիես)
  • The Mortgaged Heart / Գրավով սիրտը (1972, պատմվածքների ժողովածու)
  • Illumination and Night Glare/ Լուսավորում և գիշերային դողէրոցք (1999, անավարտ ինքնակենսագրություն)

Ամփոփ հրատարակություններ խմբագրել

  • Complete Novels. New York: The Library of America, 2001

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Evans O. Carson McCullers, Her Life and Work. London: Owen, 1965
  • Edmonds D. Carson McCullers. Austin: Steck-Vaughn, 1969
  • Bloom H. Carson McCullers. New York: Chelsea House Publishers, 1986
  • Carr V.S. Understanding Carson McCullers. Columbia: University of South Carolina Press, 1990
  • James J.G. Wunderkind: The Reputation of Carson McCullers 1940—1990. Columbia: Camden House, 1995
  • Savigneau J. Carson McCullers: un cœur de jeune fille. Paris: Stock, 1995 (переведена на анг. и исп.)
  • Critical Essays on Carson McCullers/ Beverly Lyon Clark, Melvin J Friedman, eds. New York: G.K. Hall; London: Prentice Hall International, 1996.
  • Gleeson-White S. Strange Bodies: Gender and Identity in the Novels of Carson McCullers. Alabama: UP of Alabama, 2003

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քարսոն Մաքքալերս» հոդվածին։