Քարխե, գետ Իրանում։ Երկարությունը 870 կմ է, ավազանի մակերսը՝ 50 հազար կմ²[2][3]։

Քարխե
Բնութագիր
Երկարություն870
Ավազանի մակերես50 000 կմ²
Ջրի ծախս220
Ջրահոսք
ԱկունքՍեյմերրե/Քեշգանրուդ
Ակունքի տեղակայում33.095856/47.526058
Բարձրություն520 մ
Գետաբերանի տեղակայում31.782302/47.869402
Բարձրություն≈ 5 մ
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերՍեյմերե, Shavur River? և Kashkan River?
ԵրկիրԻրան Իրան
ԵրկրամասԽուզեսթան[1]
ՋրահավաքՊարսից ծոցի ավազան

Սկիզբ է առնում Սեյմարե և Քեշգանրուդ գետերի միախառնումից։ Վերին և միջին հոսանքներում հիմնականում հոսում է խոր կիրճերով, երբեմն՝ ձորերով, ստորին հոսանքում՝ Խուզիստանյան ցածրավայրով, որտեղ բաժանվում է երկու բազուկի և թափվում է Խաուր էլ Մուրայս ճահիճը։

Շատ էլ Մալիխ և Նահր էլ Կախլա գետերի վրայով հոսում է դեպի Տիգրիս[4]։

Վարարում է գարնանը լեռների ձնհալի ժամանակ, հորդանում է ամառային անձրևներին, ձմեռ-աշուն սեզոնին դառնում է սակավաջուր։

Ստորին հոսանքում ջրի միջին ծախսը մոտ 220 մ³/վրկ է։ Քարխեի ավազանը ոռոգում է ավելի քան 100 հազար հեկտար հողատարածություններ[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. GEOnet Names Server — 2018.
  2. Hazlitt, William (1851). «page 108». The Classical Gazetteer. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 3-ին.
  3. Bosworth, A. B. (1993). Conquest and Empire: The Reign of Alexander the Great. Cambridge University Press. էջ 88. ISBN 0-521-40679-X.
  4. Potts, Daniel T. (1999). The Archaeology of Elam: Formation and Transformation of an Ancient Iranian State. Cambridge University Press. էջ 236. ISBN 0-521-56496-4. «One refers to his camp while on campaign and to action near the Ulai, the modern Karkheh river, in Khuzistan»
  5. «Economic news in brief (Apr. 9)». Mehr News Agency. 2006 թ․ ապրիլի 9. Վերցված է 2008 թ․ հուլիսի 30-ին.(չաշխատող հղում)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քարխե» հոդվածին։