Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քարի լիճ (այլ կիրառումներ)

Քարի լիճ, Սև լիճ, Քար, Քար լիճ[1]), լիճ Հայաստանի Արագածոտնի մարզում, Արագած լեռան լանջին[2]։ Բարձրությունը ծովի մակերևույթից 3207 մ է, հայելու մակերեսը 0,12 կմ²։ Բյուրականից Քարի լիճ երթևեկելի ճանապարհ կա, իսկ արևելյան ափին օդերևութաբանական կայան է տեղակայված, կազմակերպված է հանգստի գոտի։

Քարի լիճ

Քարի լճի համայնապատկեր, 2018 թվական
Կոորդինատներ
Երկիր Հայաստան Հայաստան
Վարչատարածքային բաժանում Արագածոտնի մարզ
Տեսակ լիճ
Ավազանի մակերեսը 0.3 կմ²
Ծավալը 0.000357 կմ³
Ամենամեծ խորությունը մինչև 8 մ
Ջրահավաքի մակերեսը 0,12 կմ²

Քարի լճի քարտեզը

Աշխարհագրություն խմբագրել

Քարի լիճը գտնվում է Արագած լեռան վրա, բացարձակ բարձրությունը՝ 3207 մ, հայելու մակերեսը՝ 0,12 կմ2, խորությունը՝ 8 մ[1]։ Առաջացել է սառցե գոյացություններից։ Լիճը երկարատև շրջապատված է լինում ձյունով, ինչի պատճառով ջուրը բավականին սառն է մնում։ Քարի լճի արևմտյան ափից սկիզբ է առնում Արքաշեն գետը։

Լճի հարավային ափին է գտնվում Երևանի ֆիզիկայի ինստիտուտի Առաջնային տիեզերական ճառագայթների գրանցման ու հետազոտման կայանը, որը 1942 թվական հիմնել են Արտեմ Ալիխանյան և Աբրահամ Ալիխանով եղբայրները։

Կայանի ջրամատակարարումն ապահովելու նպատակով լճի հարավային արտահոսքը փակվել է բետոնե պատով, որի հետևանքով բարձրացել է լճի մակարդակը, ձմռանը չի սառցակալում մինչև հատակը, իսկ գարնանն ամբարված ջուրը բավարարում է կայանի կարիքները ողջ տարին։ Լճում Իշխան ձուկ կա, որի քանակը տարեցտարի լրացվում է արհեստական բազմացված մանրաձկով։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 325 — 916 էջ։
  2. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 133 — 150 էջ։