Քարե պերկեսներ
Գիտական դասակարգում
Վերնաթագավորություն Էուկարիոտներ
Թագավորություն Ձկներ
Ենթաթագավորություն Էումետազոյներ
Վերնատիպ Ողնաշարավորներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ձկներ
Դաս Ճառագայթալողակ ձկներ
Ընտանիք Պերկեսազգիներ
Լատիներեն անվանում
Serranidae



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում

ITIS 159903
NCBI 13397
EOL 213726

Քարե պերկեսներ (լատին․՝ Serranidae), պերկեսազգիների (Perciformes) կարգին պատկանող ճառագայթալողակ ձկների ընտանիք[1]։ Գոյություն ունի մոտավոր 475 տեսակ, որոնք միավորվում են 64 ցեղերի։ Չափազանց զանազան խումբ։ Ներկայացուցիչներից մեծամասնությունը բնակվում են արևադարձային և բարեխառն գոտիների ծովում, ոչ բոլորն են տարածված քաղցրահամ ջրերում։ Թեպետ շատ քարե պերկեսների երկարությունը չի գերազանցում 10 սմ, նրանց մեջ կան շատ խոշոր տեսակներ, մասնավորապես Հնդկական օվկիանոսում բնակվող հսկայական պերկեսի երկարությունը հասնում է 3 մ, իսկ քաշը 400 կգ։ Հաջորդական կամ միաժամանակյա հերմաֆրոդիտներ են։ Որոշ տեսակներ ձկնորսության առարկա են հանդիսանում։

Նկարագրություն խմբագրել

Ընդհանուր առմամբ քարե պերկեսները հսկայական մարմին ունեն, խոշոր բերան, խռիկային կափարիչները պատված են փշերով։ Մեկ մեջքի լողաթևը լավ զարգացած փշոտ հատվածով, երբեմն այն իրենից առանձին լողաթև է ներկայացնում։ Սրբանային լողաթևի վրա, որը կարճ է մեջքի լողաթևի փափուկ հատվածից, 3 փուշ կա[2]։ Որովայնի լողաթևերում, որոնք տեղակայված են կրծքին, 1 փուշ և 5 փափուկ ճառագայթ կա։ Մանր սուր ատամները դասավորված են մի քանի շարքով, որոշ տեսակներ ծնոտի վերևի և ներքևի առջի հատվածում ժանիքներ կան։ Երանգավորումը վառ է, որը յուրահատուկ է խութի ձկների համար։ Բոլոր քարե պերկեսները գիշատիչներ են, հիմնականում որսում են դարանատեղից։ Նրանց մեջ տարածված է կաննիբալիզմը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Жизнь животных. Рыбы
  2. Randall J. E (1998), Paxton, J. R. & Eschmeyer, W. N., ed. Encyclopedia of Fishes. — San Diego: Academic Press, 1998. — P. 195—199. — ISBN 0-12-547665-5

Արտաքին հղումներ խմբագրել