Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քարաշեն (այլ կիրառումներ)

Քարաշեն, Աղսու, Աւլսուչայ, Աղուե, Աղած, Աղօղլան, Աղօղլի, Ծիծեռնավանքի ջուր, գետ Հայաստանի Սյունիքի մարզում։ Սկիզբ է առնում Սյունիքի բարձրավանդակից և Արցախի տարածքում աջից միախառնվում Աղավնո գետին։ Երկարությունը՝ 25 կմ[1]։ Գետի աջ ափին գտնվում է Ծիծեռնավանքը։ Գետահովիտը անտառածածկ է։ Ստորին հոսանքում կոչվում է Ղոչազ։ Ղ. Ալիշանի ենթադրությամբ Ահմեդլին, Ղոչազը և Ինդեբեմը միասին հնում կոչվում էին Քաշաթաշի գետ[2]։

Քարաշեն
Բնութագիր
Երկարություն25 կմ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումՍյունիքի բարձրավանդակ
Գետաբերանի տեղակայումԱղավնո
Կոորդինատներ
Տեղակայում
ԵրկիրՀայաստան և
Արցախի Հանրապետություն
ԵրկրամասՍյունիքի մարզ և
Քաշաթաղի շրջան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 132 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 150 — 992 էջ։