Քարաշամբ

գյուղ ՀՀ Կոտայքի մարզում

Քարաշամբ, գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 26 կմ հարավ-արևմուտք, Արագետի հովտում։

Գյուղ
Քարաշամբ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԿոտայքի
ԲԾՄ1450 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն688 մարդ (2012[1])
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Քարաշամբ (Հայաստան)##
Քարաշամբ (Հայաստան)

Բնակչություն խմբագրել

Քարաշամբի ազգաբնակչության փոփոխությունը.[2]

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 28 306 266 435 391 432 438 526 676 607[3]

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, պտղաբուծությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Քարաշամբից 3 կմ արևելք Հրազդան գետի աջ ափին գտնվում են Սբ. Գևորգ եկեղեցու ավերակները (VII դար)։ Եկեղեցին կառուցվել է սրբատաշ սև և բաց դարչնագույն տուֆից։ Շքամուտքը արևմուտքից է։ Ճարտարապետական հորինվածքով նման է Թալինի Կաթողիկե եկեղեցուն։ Գյուղից դուրս, ձորալանջին, գտնվում են VI դարի վանքի ավերակներ։ Գյուղի տարածքում պահպանվել են նաև VII դարի քարայրներ, կիկլոպյան ամրոց

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Կոտայքի մարզի մարդահաշիվը (հայ.)
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 207» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 16-ին.
  3. 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները