Քավայ Էնթոնի Լեոնարդ (անգլ.՝ Kawhi Anthony Leonard, հունիսի 29, 1991(1991-06-29), Ռիվերսայդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։ Ներկա պահին հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Լոս Անջելես Կլիպերս» ակումբում, որպես թեթև հարձակվող և հարձակվող պաշտպան։

Քավայ Լեոնարդ
Kawhi Leonard

Ակումբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լոս Անջելես Կլիպերս
Դիրքը թեթև հարձակվող/ Հարձակվող պաշտպան
Համար № 2
Ի ծնե տրված անունը Քավայ Էնթոնի Լեոնարդ
Kawhi Anthony Leonard
Ծննդյան ամսաթիվ հունիսի 29, 1991 (32 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ռիվերսայդ, Կալիֆորնիա, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 2,01 մ
Քաշ 104 կգ
Դպրոց Մարտին Լյութեր Քինգի անվան ավագ դպրոց
(Ռիվերսայդ, Կալիֆորնիա)
համալսարան Սան Դիեգոյի նահանգային համալսարան (2009–2011)
Դրաֆթի տարի 2011 / ռաունդ՝ 1 / ընտր.՝ 15-րդ
Դրաֆթ ակումբ Ինդիանա Փեյսերս
Կարիերայի պատմություն
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՍան Անտոնիո Սփըրս (2011-2018)
ԿանադաՏորոնտո Ռեպտորս (2018-2019)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԼոս Անջելես Կլիպերս (2019-այժմ)
Մրցանակներ

  • 2x NBA չեմպիոն (2014, 2019)
  • 2x NBA գերեզրափակչի MVP (2014, 2019)
  • 3× NBA աստղ (2016, 2017, 2019)
  • 2× All-NBA առաջին թիմ (2016, 2017)
  • All-NBA երկրորդ թիմ (2019)
  • NBA ծագող աստղ (2012, 2013)
  • NBA All-Rookie առաջին թիմ (2012)
  • Consensus All-American երկրորդ թիմ (2011)
  • 2× All-Mountain West առաջին թիմ (2010, 2011)
  • All-Mountain West պաշտպանական թիմ (2011)
  • Mountain West տարվա առաջինկուրսեցի (2010)
  • Mountain West մրցույթի MVP (2010)

Ծնվել է Ռիվերսայդ բնակավայրում (Կալիֆորնիա նահանգ) և հաճախել տեղի՝ Մարտին Լյութեր Քինգի անունը կրող ավագ դպրոցը, որտեղ խաղալու տարիներին թիմակցել է «Չիկագո Բուլսի» ներկայիս բասկետբոլիստ Թոնի Սնելի հետ։ 2009 թվականին՝ իր ավարտական տարում Լեոնարդը ճանաչվում է «Միստր Բասկետբոլ Կալիֆորնիա»[1]։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունել է Սան Դիեգոյի նահանգային համալսարանից ստացված կրթաթոշակային ծրագիրը, որի բասկետբոլային թիմում անցկացրել է երկու մրցաշրջան՝ առաջին և երկրորդ ուսումնական տարիներում ունենալով համապատասխանաբար 12, 7 և 15, 5 միավոր/խաղ միջին ցուցանիշը։

Ընտրվել է NBA-ի 2011 թվականի դրաֆթի 15-րդ ընտրությամբ՝ «Ինդիանա Փեյսերսի» կողմից, սակայն փոխանակման արդյունքում տեղ է գտել «Սան Անտոնիոյի» կազմում[2]

NBA-ի 2011 թվականի տխրահռչակ լոկաուտից անմիջապես հետո Լեոնարդը պայմանագիր է կնքում «Սփըրսի» հետ[3]։

2014 թվականին, «Սփըրսի» կազմում նվաճել է NBA-ի չեմպիոնական տիտղոսը, ինչպես նաև արժանացել Գերեզրափակչի MVP-ի կոչմանը։

7 տարի անց, 2018 թվականին տեղափոխվել է «Տորոնտո Ռեպտորս», որի կազմում անցկացրել ընդամենը մեկ մշրցաշրջան՝ նույն տարում նվաճելով NBA-ի երկրորդ չեմպիոնական տիտղոսը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Դայմոնդ Լենգ (2011 թ․ ապրիլի 15). «SDSU-ն կորցնում է Քավայ Լեոնարդին և վերջինիս հավաքագրողին». «ESPN». Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 21-ին.
  2. «NBA դրաֆթի փոխանակումներ։ Փեյսերսը Ջորջ Հիլի դիմաց Լեոնարդին փոխանցում է Սփըրսին». «Սպորտինգ նյուզ». 2011 թ․ հունիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 21-ին.
  3. Թիմ Լեոնարդ (2011 թ․ դեկտեմբերի 11). «Քավայը պայմանագիր է կնզում Սփըրսի հետ». Սան Անտոնիո Սփըրս-նյուզ. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել