Կաստամոնու (թուրքերեն՝ Kastamonu, հուն․՝ Κασταμόνου), քաղաք և շրջան հյուսիսային Թուրքիայում, իլա Կաստամոնու վարչական կենտրոն։ Մինչև 14-րդ դարը կրում էր հունական Կաստամոն անունը։ 2000 թվականի մարդահամարի համաձայն քաղաքում ապրում է 64 606 մարդ[1][2]։

Քաղաք
Քասթամոնու
թուրքերեն՝ Kastamonu
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
Մակերես1482 կմ²
ԲԾՄ774±1 մետր
Բնակչություն152 541 մարդ (դեկտեմբերի 31, 2021)
Ժամային գոտիUTC+3
Փոստային դասիչ37000
Պաշտոնական կայքkastamonu.bel.tr(թուրքերեն)
Քասթամոնու (Թուրքիա)##
Քասթամոնու (Թուրքիա)
Նահանգապետի գրասենյակ
Կաստամոնու քաղաքի կենտրոնը և Նասրուլլահ կամուրջը

Պատմություն խմբագրել

Կաստամոնուն հիմնադրվել Մ.թ.ա. 18-րդ դարում։ Անտիկ շրջանում կրել է Տիմոնիոն (հին հունարեն՝ Τιμόνιον) անունը։ Մ.թ.ա. 1-ին դարում նվաճվել է Հռոմի կողմից, իսկ հետո մտել է Բյուզանդական կայսրության մեջ։ 1070-ական թվականներին ինչպես Փոքր Ասիայի քաղաքների մեծամասնությունը, այնպես էլ Կաստամոնը նվաճվել է թուրք սելջուկների կողմից։ Միայն կես դար անց Բյուզանդիան կրկին 1133 թվականին վերադարձնում է քաղաքը՝ կայսր Հովհաննես II Կոմնենոսի օրոք։ 13-րդ դարի սկզբին, Բյուզանդական կայսրության անկման պատճառով, քաղաքը կրկին նվաճվում է սելջուկների կողմից։ 13-րդ դարի առաջին տասնամյակում ինչպես ամբողջ Պափլոգոնիան, այն նույնպես դառնում է պատերազմի թատերաբեմ նիկիացիների, սելջուկների և Տրապիզոնի միջև։

14-րդ դարից սկսած Կաստամոնուն դառնում է ոչ մեծ թուրքական Ջանդար էմիրության կենտրոնը, որը արդեն 15-րդ դարի վերջին նվաճում է Օսմանյան կայսրությունը, իսկ հետո Լենկթեմուրը, և 15-րդ դարում կրկին անցնում է Օսմանյան կայսրության տիրապետության տակ։

Կրթություն խմբագրել

Գործում է Կաստամոնու համալսարանը (հիմնադրված 2006 թվականին)։

Տնտեսություն խմբագրել

20-րդ դարի սկզբին, Կաստամոնուի տարածքից նիկելի հանքաքար են արդյունահանել[3]։

Կլիման խմբագրել

Կաստամոնուն ունի խոնավ ցամաքային կլիմա, ունի սառը ձմեռ և տաք ամառ։ Միջին տարեկան տեղումների քանակը հավասարաչափ բաշխվում է ամբողջ տարվա ընթացքում, ընդ որում գարունը խոնավ սեզոնն է։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Turkish Statistical Institute. «Census 2000, Key statistics for urban areas of Turkey» (Turkish). Արխիվացված է օրիգինալից (XLS) 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. GeoHive. «Statistical information on Turkey's administrative units». Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 22-ին.
  3. Prothero, G.W. (1920). Anatolia. London: H.M. Stationery Office. էջ 106.

Արտաքին հղումներ խմբագրել