Քասբ (արաբ․՝ ‎‎كسب), կրոնա-էթիկ հայեցակարգ։ Համաձայն քասբի մարդկային գործողությունների կատարման գործում մասնակցում է երկու «կատարող» (արաբ․՝ فاعلان‎‎` ֆաիլան)՝ Ալլահը, ով արարում է գործողությունը, և մարդ, ով իրականացնում, ի կատար է ածում այն։ Այս հայեցողակարգի կողմնակիցները կոմպրոմիսային դիրք են գրավում կադարիների և ջաբարիների դոկտրինաների միջև։


Իսլամ

Իսլամ

Հավատի հիմքեր

Միաստվածություն
Աստվածային արդարություն
Մարգարե · Ահեղ դատաստան · Իմամաթ

Իսլամի հիմնասյուներ

Վկայություն · Աղոթք · Նվիրաբերություն
Պահք  · Ուխտագնացություն
Ջիհադ  · Թազիե

Պատմություն և ներկայացուցիչներ

Մուհամմադ մարգարե
Մարգարեներ · Խալիֆներ
Սուննիներ · Շիաներ
Մուսուլման

Գրքեր և օրենքներ

Ղուրան · Սուննա · Հադիսներ
Շարիաթ · Ֆիկհ
Հանաֆիականություն ·Մալիքիականություն
Շաֆիականություն ·Հանբալիականություն
Ջաֆարիականություն

Արաբամուսուլմանական փիլիսոփայություն

Իսլամական փիլիսոփայություն
Մութազիլիականություն
Աշարիականություն
Սուֆիզմ

Մշակույթ և հանրություն

Արվեստ · Տոներ
Տոմար
Մզկիթներ

Պորտալ:Իսլամ

п · о · р

Մարդու ազատ կամքի (արաբ․՝ إرادة‎‎՝ իրադա) և ունակության (արաբ․՝ قدرة‎‎՝ կուդրա) աղբյուրի մեկնության տարակարծությունները ծնել են քասբի հայեցակարգի տարբեր տարբերակներ։ Նախկին մութազիլի Դիրար իբն Ամրը կարծում էր, որ մարդու «ի կատար ածելու» ունակությունը և հենց «ի կատար ածելը» մարդու ազատ կամքի հետևանք են, այսինքն մարդը համարվում է գործողության նախաձեռնողը։ Դիրարի հայեցակետի կողմնակիցներն էին Հիշամ իբն ալ-Հաքամը և մի շարք սիֆաթիներ։ Հուսեյն ան-Նաջարը պնդում էր, որ ունակությունն ու ակտը Ալլահը արարում է մարդու մեջ գործողության ստեղծմանը զուգահեռ, և այդ իմաստով մարդը հանդես է գալիս որպես գործողության կատարման նախաձեռնող միայն մետաֆորիկ իմաստով։ Ալ-Նաջարի կոնցեպցիայի կողմնակիցներն էին կուլլաբիները։ Ալ-Բակիլլանիի ու ալ-Ջուվայնիի մոտ նկատվում է մարդու կամքի դերը «ի կատար ածելուց» առանձնացնելու տենդենցը։ Մարդու կամքի և ունակության անհասկանալի դերը ծնել է մի արտահայտություն, որը դարձել է թևավոր խոսք կրթված մարդկանց շրջանում․ «Դա ավելի անհասկանալի է, քան աշարիների քասբը»։

Մութազիլիները քասբ բառով են նշանակել մարդու կամային գործողությունները՝ օգտագործելով ղուրանային տերմիններ քասբը և իքթիսաբը (արաբ․՝ إكتساب‎‎)՝ «անել», «իրագործել» իմաստներով։ Քասբը այսպես էին հասկանում հիմնականում Բաղդադի մութազիլիները և զեյդիները։ Մութազիլի աստվածաբան աշ-Շահհամը Դարիրի և ան-Նաջամի պես պնդում էր, որ յուրաքանչյուր մարդկային գործողություն ունի երկու նախաձեռնող՝ Ալլահը և մարդը, սակայն նա կարծում էր, որ իրականանում է միայն մեկը երկու հնարավորից, այնպես որ լինում է մեկ նախաձեռնող։ Այս կարծիքին էին Աբու Ալի ալ-Ջուբային, ով քասբի փոխարեն օգտագործում էր արարում (արաբ․՝ خلق‎‎՝ խալկ) տերմինը, և ան-Նաշի ալ-Աքբարը։

Աբու Համիդ ալ-Ղազալին օգտագործում էր քասբ տերմինը անվանելու համար այն գործողությունը, որը մարդ կատարում է ինքնակամ, բայց միևնույն ժամանակ ստիպված, քանի որ վերջին հաշվով գործողության որոշումը կատարվում է պարտադրված։ Ալ-Ղազալիի համաձայն մարդու այդ գործողությունները միջին դիրքում են պարտադրված գործողության և մարդու ազատ կամքով իրագործված գործողության միջև։

Իբն Ռուշդը (1126-1198 թթ.) աշարիական քասբի հայեցակետին հակադրում էր իքթիսաբի հայեցակետը, որի համաձայն «հարկադրման» և «ազատ կամքի» տեղը իր ուսմունքի մեջ զբաղեցնում է «անհրաժեշտությունը»։

Աղբյուրներ խմբագրել

  • Ибрагим, Т. К. и Сагадеев А. В. Касб // Ислам: энциклопедический словарь / отв. ред. С. М. Прозоров. — М. : Наука, 1991. — С. 134-135.
  • Али-заде, А. А. Касб (архив ) // Исламский энциклопедический словарь. — М.: Ансар, 2007.
  • Касб // Философский энциклопедический словарь / Гл. редакция: Л. Ф. Ильичёв, П. Н. Федосеев, С. М. Ковалёв, В. Г. Панов. — М.: Советская энциклопедия, 1983.
  • Watt W. M. The origin of the Islamic doctrine of acquisition. — «Journal of the Royal Asiatic Society of Great Britain and Ireland». — 1943. — P. 234—247.
  • Gardet L. Les grands problemes de la thoologie musulmane. Dieu et la destinee de l'homme. — P., 1967. — P. 60—64.