Քան ակադեմիա (անգլ.՝ Khan Academy), հասարակական կրթական կազմակերպություն[2], որն ստեղծվել է 2006 թվականին Սալման Քանի կողմից՝ մատուցելով «Ազատ, համաշխարհային ուսուցում բոլորի համար, ամենուր»[3]։ Կազմակերպությունը ՅուԹյուբ ֆորմատով թողարկում է փոքր վիդեո-դասընթացներ, ինչպես նաև ուսուցիչների համար տրամադրում է պրակտիկ վարժություններ և այլ կրթական գործիքներ անվճար։

Քան ակադեմիա
ՏիպՈչ առևտրային կազմակերպություն
Հիմնադրված2006, սեպտեմբեր
ՀիմնադիրներՍալման Քան
ՏեղագրությունՄաունթին Վյու, Կալիֆորնիա
գործունեության որլորտկրթական տեխնոլոգիաներ
կրթություն
Եկամուտ15.795 միլիոն դոլար (2012)
ԿարգախոսԱզատ, համաշխարհային ուսուցում բոլորի համար, ամենուր[1]
Կայքhy.khanacademy.org

Պատմություն խմբագրել

 
Սալման Խանը TED 2011 համաժողովի ժամանակ

Կազմակերպության հիմնադիր Սալման Քանը մեծացել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Լուիզիանա նահանգի Նյու Օռլեան քաղաքում։ Հայրը Բանգլադեշից էր, մայրը՝ Կալկաթայից[4]։ Մասաչուսեթսի Տեխնոլոգիաների համալսարանում ստանալով մաթեմատիկոսի, էլեկտրոնային և համակարգչային ինժեների որակավորում, նա ընդունվել է Հարվարդի բիզնես դպրոց։

2004 թվականին Քանը իր զարմուհի Նադյային սովորեցնում էր դասերը, երբ նա կատարում էր իր մաթեմատիկայի վարժությունը Yahoo!-ի արագ հաղորդակցման պատուհանի միջոցով։ Երբ Խանի մյուս զարմիկներն էլ ունեցան նման օգնության կարիք, նա որոշեց, որ ավելի արդյունավետ կլինի, եթե ինքը ստեղծի ուսուցման ձեռնարկ ՅուԹյուբով[5][6]։ 2009 թվականին թողնելով Connective Capital Management-ում վերլուծողի իր պաշտոնը, նա կենտրոնացավ ձեռնարկներ ստեղծելու վրա, որոնք թողարկում էր «Քան ակադեմիա» անվամբ[6]։

Ծրագիրը ֆինանսավորվում է նվիրատվություններով։ Քան ակադեմիան 501(c)(3) շահույթ չհետապնդող կազմակերպություն է[2], որին աջակցում են Bill & Melinda Gates հիմնադրամը, Անա և Ջոն Դոերները, Բրազիլիայում հիմնված Լեման հիմնադրամը և Google-ը։ 2010 թվականին Google հայտարարել է, որ Քան ակադեմիային կտրամադրի 2 միլիոն դոլար՝ ավելի շատ դասընթացներ ստեղծելու և հիմնական գրադարանը ավելի կիրառելի լեզուներով թարգմանելու համար, որպես իր Նախագիծ 10100մաս[7]։

2012 թվականին Google-ի առաջին աշխատակից Կրեյգ Սիլվերստեյնը հեռացավ Գուգլից և միացավ Քան ակադեմիայի թիմին[8]։ 2013 թվականին Մեքսիկայում հիմնված Carlos Slim հիմնադրամը նվիրատվություն կատարեց Խան ակադմեիային՝ իսպանալեզու տեսանյութերը ընդլայնելու համար[9]։

Սկզբում Քան ակադեմիան տեսնյութեր էր տրամադրում հիմնականում մաթեմատիկայի բնագավառում։ Հետո նվիրատվությունների շնորհիվ ֆակուլտետներն ընդլայնվեցին՝ պատմություն, առողջապահություն, բժշկագիտություն, ֆինանսներ, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աստղագիտություն, արվեստի պատմություն, տնտեսագիտություն, երաժշտություն, համակարգչայն ծրագրեր և համակարգչայինգիտություններI[10][11][12]։ Կազմակերպությունն ունի բովանդակություն ստեղծող մասնագետների ցանց[13]։

Քան ակադեմիայի ռեսուրսները թարգմանվումեն տարբեր լեզուներով։ Այն սկսվել է իսպաներենով 2013 թվականի սեպտեմբերին[14], այնուհետև պորտուգալերեն[15], ֆրանսերեն[16], թուրքերեն[17]։ Կամավորներն ու գործընկերներն աջակցում են մի շարք լեզուներում՝ ներառյալ ինդոնեզերեն, գերմաներեն, իսպաներեն, չեխերեն, ֆրանսերեն, իտալերեն, սվահիլի, նորվեգերեն, լեհերեն, բուլղարերեն, ուկրաիներեն, ուրդու, արաբերեն, պարսկերեն, բենգալերեն, հինդի, մայալամերեն, չինարեն։

Քան ակադեմիայի կայքը թարգմանվում է 23 լեզուներով, տեսանյութերը՝ 65[18][19]։

Տեխնիկական ֆորմատ խմբագրել

Ի՞նչ կա արյան մեջ, Խան ակադեմիայի տեսահոովակ

Քան ակադեմիան սկսեց Քան հեռավար ուսուցումը զարմիկների հետ՝ օգտագործելով Yahoo! -ի պատկերներ։ Հենվելով ուսուցման վերաբերյալ արձագանքների վրա՝ Սալմանի մյուս զարմիկները նույնպես սկսեցին օգտվել ինտերակտիվ հեռավար ուսուցումից։ Ուսուցումն ավելի արդյունավետ լազմակերպելու համար Քանը սկսեց ստեղծել YouTube տեսահոլովակ-ձեռնարկներ[20][21]։

Բոլոր տեսանյութերը հասանելի են Քան ակադեմիայի կայքում, որտեղ առկա են նաև այլ առանձնահատկություններ առաջընթացի, պրատիկ վարժությունների, հանրային դպրոցներում ուսուցիչների համար կիրառվելիք տարբեր գործիքների մասին։ Կայք կարելի է մուտք գործել Google կամ Ֆեյսբուք հաշիվներով, եթե չեք ուզում ստեղծել Քան ակադեմիայի հաշիվ։ Նյութերը հասանելի են նաև Խան ակադեմիայի կողմից ստեղծված հեռախոսային ծրագրերով[22], որոնք անվճար կարելի է ներբեռնել App Store և Windows Store-ում։

Տեսահոլովակում էլեկտրոնային գրատախտակի վրա քայլ առ քայլ ցուցադրվում են խզբզոցներն ու սխեմաները[23][24]։ Շահույթ չհետապնդող խմբերը տարածել են տեսահոլովակների օֆլայն տարբերակները Ասիայի, Լատինական Ամերիկայի և Աֆրիկայի գյուղական վայրերում[25]։

Քան ակադեմիան ապահովում է տեսա-վարժությունների համակարգ, որը խնդիրներն ստեղծում է ըստ ուսանողի հմտության[26]։ Քանը հավատում է, որ ակադեմիան ներկայացնում է ավանդական դասարանին քննելու ծրագրային հնարավորություններ՝ օգտագործելով ծրագրային հարցաշարեր, հանձնարարականներ, կարևորելով նաև ուսոնողների մարտահրավերները՝ խրախուսելով նրանց[6]։ Ձեռնարկներն օգտակար են, քանզի, ի թիվս այլ գործոնների, դրանք կարող են ուսանողների կողմից ընդմիջվել, մինչդեռ լսարանային դասախոսությունները չեն կարող[27]։

Մեթոդոլոգիա խմբագրել

Քան ակադեմիային քննադատեցին, քանի որ Սալման Քանը չունի մանկավարժական կրթություն[28]։ Որոշ տեսանյութերում արծարծված հարցեր նույնպես հարցականի տակ էին[29]։ Այս քննադատություններին ի պատասխան կազմակերպությունը ուղղեց տեսանյութերում տեղ գտած սխալները, ընդլայնեց ֆակուլտետները և ստեղծեց բովանդակություն գրող մասնագետների ցանց[29]։

2010 թվականին Քան ակադեմիան ներկայացրեց պիտակներ՝ որպես ուսուցման մաս՝ խթանելու խաղերի վրա հիմնված ուսուցումը[30]։ Ներկայումս գործում են 6 տիպի պիտակներ[31]։

Ծառայություններ և տեսլական խմբագրել

Քան ակադեմիայի հիմնական բաղադրիչներն են[32][33]՝

  • անհատականացված ուսուցման շարժիչ, որը օգնում է մարդկանց հետևելու, թե ինչ են նրանք սովորել և խորհուրդ է տալիս, թե հաջորդը ինչ կարող են նրանք անել
  • տարբեր թեմաներ ընդգրկող 6500 տեսահոլովակներով գրադարան[32][34][35]։ Այս տեսանյութերը լիցենզավորված են Creative Commons (BY-NC-SA) 3.0 լիցնեզիայով[36]
  • շարունակական գնահատմամբ ավտոմատացված վարժություններ։ Վարժությունների ծրագիրը հասանելի է MIT լիցենզիայով[26]

Ճանաչում խմբագրել

Քան ակադեմիան ճանաչում է ձեռք բերել ինչպես ազգային, այնպես էլ միջազգային հարթակներում։

  • Բիլ Գեյթսը խոսեց Քան ակադեմիայի մասին Aspen Ideas festival-ում[37]
  • 2010 թվականին Google-ի Նախագիծ 10-ը տրամադրեց 2 միլիոն դոլար նոր դասընթացների ստեղծման համար, ինչպես նաև Քան ակադեմիայի կայքի բովանդակության թարգմանության համար և լրացուցիչ անձնակազմի ներգրավման համար[38]
  • 2011 թվականի նոյեմբերին Քան ակադեմիան ստացավ 5 միլիոն դոլար դրամաշնորհ իսրայելական O'Sullivan հիմնադրամից[39]
  • 2012 թվականի ապրիլին Քան ակադեմիայի հիմնադիր և գործադիր տնօրեն Սալման Քանը ընդգրկվեց 2012 թվականի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում[40]
  • 2013 թվականին Մեքսիկայում ստեղծված Carlos Slim հիմնադրամը նվիրատվություն կատարեց Քան Ակադեմիային՝ ընդլայնելու գրադարանի իսպաներեն տեսանյութերը[41]
  • 2014 թվականին Քան ակադեմիան Heinz մրցանակաբաշխության 5 հաղթողներից մեկն է[42]
  • 2014 թվականի հուլիսին ԱՄՆ կրթության վարչությունը 3 միլիոն դոլարով սկսեց վերահսկել ակադեմիայի արդյունավետությունը[43]։ Ուսումնասիրությունը կենտրոնացած է մաթեմատիկա առարկայի վրա և տեղի ունեցել 2015-2016 ուսումնական տարվա ընթացքում[44]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «About». Khan Academy. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 15-ին.
  2. 2,0 2,1 «Contribute». Khan Academy.
  3. «About Khan Academy». 2014 թ․ ապրիլի 14. Վերցված է 2014 թ․ ապրիլի 14-ին.
  4. «What is Sal's background?». Khan Academy. 2010. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 17-ին.
  5. «A free world-class education for anyone anywhere». About (FAQ). Khan academy.
  6. 6,0 6,1 6,2 Temple, James (2009 թ․ դեկտեմբերի 14). «Salman Khan, math master of the Internet». SF gate. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 23-ին.
  7. «$10 million for Project 10^100 winners». The Official Google Blog. 2010 թ․ սեպտեմբերի 24. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 24-ին.
  8. Swisher, Kara. «Google's Very First Employee, Craig Silverstein Departs». AllThings D. Վերցված է 2015 թ․ մարտի 14-ին.
  9. «Mexico's Carlos Slim funds Khan academy in Spanish». Marketplace. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 29-ին.
  10. «Khan Academy's video library». Khan Academy. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 15-ին.
  11. «About the team». Khan Academy. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 14-ին.
  12. «The Wikipedia of Education: 'Khan Academy' Launches Computer Science Education». Career mitra. 2012 թ․ օգոստոսի 20. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 10-ին.
  13. «Our content specialists». Khan Academy. Վերցված է 2014 թ․ հունիսի 10-ին.
  14. «Khan Academy» (Spanish).{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  15. «Khan Academy» (Poruguese).{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  16. «Khan Academy» (French).{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  17. «Khan Academy» (Turkish).{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  18. «Translations». Khan Academy. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 29-ին.
  19. «Is Khan Academy available in other languages?». Khan Academy. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 29-ին.
  20. Khan, Salman. «How Did You Get Started?». FAQ. Khan Academy. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 29-ին.
  21. Khan Academy: The future of education?. 60 Minutes. CBS News. 2012 թ․ մարտի 11.
  22. «Khan Academy for ipad review». theappzine.
  23. Kaplan, David A. (2010 թ․ օգոստոսի 24). «Innovation in Education: Bill Gates' favorite teacher». CNN Money. Վերցված է 2011 թ․ հունվարի 5-ին.
  24. «Need a tutor? YouTube videos await». USA Today. AP. 2008 թ․ դեկտեմբերի 12. Վերցված է 2011 թ․ հունվարի 5-ին.
  25. «Laureate: Salman Khan». Education Award. The Tech Awards. 2009. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 11-ին.
  26. 26,0 26,1 «Khan academy». GitHub.
  27. Rasicot, Julie (2011 թ․ օգոստոսի 4). «Education Review: Web site offering free math lessons catches on 'like wildfire'». The Washington Post. Վերցված է 2014 թ․ հունիսի 10-ին.
  28. Christopher Danielson and Michael Paul Goldenberg (2012 թ․ հուլիսի 27). «How well does Khan Academy teach?». The Washington Post. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 15-ին.
  29. 29,0 29,1 Strauss, Valerie (2013 թ․ հոկտեմբերի 22). «Khan Academy using contractors to check Web site's videos». The Washington Post. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 15-ին.
  30. Ben Kamens (2010 թ․ դեկտեմբերի 22). «Khan Academy Now Has Badges». bjk5.com. Վերցված է 2015 թ․ հունվարի 11-ին.
  31. «Badges». Khan Academy. Վերցված է 2015 թ․ հունվարի 11-ին.
  32. 32,0 32,1 «Khan Academy Fact pack» (PDF) (PDF). Khan Academy. 2014 թ․ հունիսի 1. Վերցված է 2014 թ․ հունիսի 15-ին.(չաշխատող հղում)
  33. «Khan Academy Vision and Social Return». YouTube. Google. 2010 թ․ ապրիլի 13. Վերցված է 2011 թ․ հունվարի 5-ին.
  34. Reimagining Education with Sal Khan. Askwith Forums. Harvard Education. 2013 թ․ մայիսի 8.
  35. «Khan Academy». YouTube. Google. Վերցված է 2011 թ․ մայիսի 1-ին.
  36. «Khan Academy FAQ». Khan Academy. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 17-ին.
  37. Thompson, Clive (2011 թ․ հուլիսի 15). «How Khan Academy Is Changing the Rules of Education». Wired. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 26-ին.
  38. «Project 10100 Winners». Project 10100. Google. 2010. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 5-ին.
  39. «The O'Sullivan Foundation Grants $5M To Online Learning Platform Khan Academy». Tech crunch. 2011 թ․ նոյեմբերի 4.
  40. 28804, 2111975_2111976_2111942, 00.html Special, Time {{citation}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում).
  41. «"Mexico's Carlos Slim funds Khan academy in Spanish"». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 29-ին.
  42. «The Heinz Awards: Salman Khan». The Heinz Awards.
  43. «Khan Academy To Be Subject of Ed. Department Evaluation». Education Week. 2014 թ․ հուլիսի 14.
  44. Kao, Yvonne – Schneider, Steve. «Khan Academy Resources for Maximizing Mathematics Achievement: A Postsecondary Mathematics Efficacy Study». Institute of Education Sciences. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քան ակադեմիա» հոդվածին։