Քայլ առաջ 3D (անգլ.՝ «Step Up 3D»), 2010 թվականի երիտասարդական երաժշտական մելոդրամա։ Հանրաճանաչ Քայլ առաջ ֆիլմի երրորդ մասն է` ստեղծված 3D տեխնոլոգիայով։

Քայլ առաջ 3D
անգլ.՝ Step Up 3D
Երկիր ԱՄՆ
Ժանրռոմանտիկ ֆիլմ[1][2], երաժշտական ֆիլմ[2], դրամա[1], ֆիլմ անչափահասների համար և քրեական ֆիլմ
Թվական2010 և օգոստոսի 26, 2010[3][4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋոն Չու[1][5][2]
ՊրոդյուսերԱդամ Շենքման
ԴերակատարներՌիք Մալամբրի[5][6][2][…], Շարնի Վինսոն[5][6][2][…], Ադամ Սևանի[6][2], Էլիսոն Ստոուներ[6][2], Հարրի Շամ կրտսեր, Keith Stallworth?[6], Mari Kōda?[6], Քեթի Նաջիմի, Stephen "tWitch" Boss?, Lombard Twins?, Carolina Ravassa? և Cloud?
ՕպերատորKen Seng?
ԵրաժշտությունԲեր ՄակՔրիրի
ՄոնտաժԷնդրյու Մարկուս
Պատմվածքի վայրՆյու Յորք
Նկարահանման վայրՆյու Յորք
ԿինոընկերությունOffspring Entertainment և Touchstone Pictures
Տևողություն111 րոպե
ՆախորդՔայլ առաջ 2. Փողոցներ
ՀաջորդՔայլ առաջ 4

Սյուժե խմբագրել

Լավագույն ընկերներ Լոսն ու Կամիլան ընդունվում են Նյու-Յորքի համալսարան։ Լոսը խոստանում է մորը ջանասաիրաբար սովորել էլեկտրոտեխնիկա և թողնել պարերը, և հենց այդ ժամանակ հետևելով հիանալի մարզակոշիկներով մի տղայի՝ մասնակցում է պարային մրցույթին և հաղթում «Սամուրայներ» խմբի տղային։ Նրան ոստիկանությունից փրկում է գեղեցիկ մարզակոշիկներով նոր ծանոթը՝ Լյուկը, ով բերում է Լոսին իր թաքստոցը՝ ծնողների թողած հին պահեստը, որը նա վերածել էր ակումբի։ Լյուկն ունի իր «Ծովահեններ» խումբը և պատրաստվում է մասնակցել համաշխարհային մրցույթի եզրափակիչին և հաղթել «Սամուրայներին»։ Լյուկը մի խնդիր ունի. նա չունի փող, նրա պահեստը աճուրդի է դրված, և նա շուտով կզրկվի նրանից, և նրա հետ բնակության վայրից կզրկվեն նրա խմբի անդամները։ Լյուկը Լոսին հրավիրում է իր խումբ։ Այնտեղ հայտնվում է նաև Նատալին՝ պարուհի, ով նոր էր վերադարձել լոնդանից շտական փորձերի պատճառով Լոսի և Կամիլայի հարաբերությունները վատանում են։

Ծանոթագրություններ խմբագրել