Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քաղքիկ (այլ կիրառումներ)

Քաղքիկ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Սասունի բուն Սասուն գավառակում։ Գտնվում էր Խարզանի լեռների արևելյան կողմում՝ Սասնոջուր գետի աջ ափին։

Գյուղ
Քաղքիկ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառակՍասունի գավառակ
Այլ անվանումներԲոսկան, Կյագկիխ, Կաղկղիք, Սանասանա, Սանասուն, Սասուն, Սասուն Հին, Քաղաքիկ, Քաղքեկ, Քաղքղիկ, Քյաղքիկ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունքաղքղիկցի
Ժամային գոտիUTC+3
Քաղքիկ (Սասունի գավառ) (Աշխարհ)##
Քաղքիկ (Սասունի գավառ) (Աշխարհ)

Ժամանակին մտել Բոզկան գյուղախմբի հետ։ Բոզկան գյուղը գտնվում էր Քաղքիկից 5 կմ հյուսիս։

Անվան ստուգաբանություն խմբագրել

Քաղքիկին անվանել են նաև Սասուն՝ այն կապելով Սասնա ծռեր էպոսի վիպական Սասուն քաղաքի հետ։

Բնակչություն խմբագրել

1894 թ.-ին ուներ 12 տուն հայ և 2 տուն քուրդ բնակիչ, 1913 թ.-ին՝ 10 տուն քուրդ և 2 տուն հայ բնակիչ։

Նշանավոր կառույցներ խմբագրել

Քաղքիկում էր գտնվում Դավթի բերդը և Դավթի ջրաղացը։ Դավթի ջրաղացը հին և նվիրական շենք էր։ Նրանում ցորեն աղացողները աղալու վարձ չէին տալիս[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 294

Աղբյուրներ խմբագրել