Այս հոդվածը Քաղոցի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Քաղոց (այլ կիրառումներ)։

Քաղոց, Հայկյան տոմարի հինգերորդ ամիսն է, ունեցել է 30 օր, սկսվել է դեկտեմբերի 9-ին և վերջացել հունվարի 7-ին։

Անվան ծագում խմբագրել

Ըստ Հովհաննես Սարկավագի կազմա անշարժ տոմարի, քաղոցը տևել է դեկտեմբերի 9-ից մինչև հունվարի 7-ը։ Անանիա Շիրակացին և Հովհաննես Իմաստասերը նշում են, որ քաղոցը Հայկ Նահապետի որդիներից մեկի անունն էր։ Ֆրանսիացի գիտնական Ե. Դյուլորիեն և հայագետ Քերովբե Պատկանյանը քաղոց ամսանունը բխեցնում են «քաղել» բայից։ Հրաչյա Աճառյանը և Ստեփան Մալխասյանը այս բառը ստուգաբանում էին կապելով «քաղ» (արու այծ) բառի հետ և բացատրում որպես կենդանիների զուգավորման ամիս։ Արդի գիտնականների մեծ մասը, ըստ պատմաբանա Ռաֆայել Համբարձումյանի, ավելի հավանական է համարում վերջին մեկնությունը[1]։

Անվան սկզբունք խմբագրել

Այս անունը կապված է քաղել բայի հետ։ Ըստ Հրաչյա Աճառյանի, Քաղոցը կազմված է «անասնոց խառքն» բառերից (քաղ նշանակում է տոխազ, արու այծ) և կապված է անասունների զուգավորման ամսի հետ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ռաֆայել Համբարձումյան, Հայկական տոմար, Երևան, «Հայաստան», 1992 — 35-41, էջեր 35-41 — 102 էջ. — 10000 հատ։
  2. Խաչատրյան, Հայկ (2003). Հայոց Հնօրյա Զվարճախոսները. Երևան: «Ամարաս». էջ 121.