Քաղաքիկ[1] (այժմ կոչվում է՝ ադրբ.՝ Kələki - Քալաքի), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Որդուարի շրջանում։

Գյուղ
Քաղաքիկ/Քալաքի
Kələki
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Ինքնավար ՀանրապետությունՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն
ՇրջանՈրդուարի շրջան
Պաշտոնական լեզուԱդրբեջաներեն
Բնակչություն470 մարդ (2010)
Ազգային կազմԱդրբեջանցիներ
Կրոնական կազմՇիա իսլամ
Ժամային գոտիUTC+4
Քաղաքիկ (Ադրբեջան)##
Քաղաքիկ (Ադրբեջան)

Քաղաքիկի եկեղեցի խմբագրել

Ժամանակը՝ XII-XIII դդ։ - Տեղը՝ գյուղի հյուսիսարևելյան թաղամասում։ - Ճարտարապետը՝ անհայտ։ - Պատվիրատուն, մեկենասը՝ եկեղեցու 1441 թ. վերանորոգման մեկենաս Աղա Շաին։ - Հորինվածքը՝ միանավ, թաղածածկ դահլիճ։ - Շինանյութը՝ սրբատաշ և կիսամշակ քար։ - Վերանորոգումներ՝ 1441 թ., XVII դ, XIX դ։ - Մուտքը՝ արևմտյան ճակատում։ - Աբսիդը՝ կիսաշրջանաձև։ - Ավանդատները՝ մեկ զույգ։ - Արձանագրություններ՝ արևմտյան ճակատում։ Որմնանկարներ՝ XIX դ, քայքայված բեկորներ։ - Պատկերաքանդակներ՝ չունի։ Զարդաքանդակներ՝ չունի։ - Շրջակայքում՝ եկեղեցու արևմտյան ճակատի առջև եղել է 2 մույթերի հորինվածքով գավիթ-սրահ, որն այժմ ավերված է։ - Վիճակը՝ կանգուն։

Քաղաքիկի Սուրբ Սարգիս մատուռ խմբագրել

Ժամանակը՝ XVI-XVII դդ։ - Տեղը՝ գյուղի հյուսիսարևելյան կողմում, լեռնալանջին։ - Հորինվածքը՝ միանավ, փայտածածկ դահլիճ։ - Շինանյութը՝ ճեղքված և մշակված որձաքար։ - Արձանագրություններ չունի։ - Աբսիդը՝ կիսաշրջանաձև։ - Ավանդատներ՝ չունի։ - Վիճակը՝ ավերակ։

Քաղաքիկի կամուրջ խմբագրել

Ժամանակը՝ XVII դ։ - Տեղը՝ գյուղում, Տրունյաց գետի վրա։ - Կառուցող վարպետը՝ անհայտ։ - Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։ - Հորինվածքը՝ միաթռիչք։ - Շինանյութը՝ սրբատաշ և կիսամշակ քար։- Վերանորոգումներ՝ XIX դ։ - Արձանագրություններ՝ չունի։ - Վիճակը՝ ավերակ։

Քաղաքիկի ժողովրդական բնակելի տներ խմբագրել

Ժամանակը՝ XIX դ։ - Տեղը՝ Քաղաքիկի հին՝ Գևորգյանների թաղամասում։ - Աչքի ընկնող տների թիվը՝ 5։ - Հորինվածքները՝ միահարկ և երկհարկ, բազմասենյակ։ Շինանյութը՝ սրբատաշ և կիսամշակ քար, աղյուս։ - Զարդաքանդակներ՝ ճակատներում և պատշգամբների վրա։ - Վիճակը՝ տների ճարտարապետության մեջ ժամանակակից կենցաղի պահանջներից ելնելով կատարվել են որոշ փոփոխություններ։

Քաղաքիկի գերեզմանատուն խմբագրել

Ժամանակը՝ XV-XIX դդ։ - Տեղը՝ գյուղի հարավարևելյան կողմում։ - Տապանաքարերի թիվը՝ 71։ - Տապանաքարերի տեսակը՝ հարթ, քառանկյունի։ - Արձակագիր տապանաքարերի թիվը՝ 47։ - Վիճակը՝ տապանաքարերի մի մասը տեղահան են արված, ծածկված են հողով, արձանագրությունները տեղ-տեղ քայքայված ու վնասված են։

Հայտնի մարդիկ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել