Քաղաքական գործընթացը սահմանվում է որպես քաղաքականության դինամիզմ (շարժունակության)։ Եթե քաղաքական ինստիտուտները ձևավորվում են, միավորվում են կայունությունը քաղաքականության մեջ, ապա գործընթացները մարմնավորում են շարժունությունը, փոփոխականությունը քաղաքականության մեջ, այսինքն՝ դինամիկան։ Քաղաքական գործընթացները սահմանվում են որպես փոխկապակցված միևնույն տրամաբանությամբ համադրված գործողություների համալիր, որոնք կարող են սկսվել նախապատրաստված կամ ինքնաբուխ կերպով։

Քաղաքական գործընթացների դասակարգումը խմբագրել

Գործընթացները կարող են դասակարգվել տարբեր հիմքերով՝

  • Տարածքային, այս տեսանկյունից տարանջատում ենք՝ համաշխարհային, տարածաշրջանային, ներպետական, պետության առանձին տարածքներում տեղի ունեցող։
  • Ֆունկցիոնալ (գործառնական) այս դեպքում քաղաքական գործընթացները ուսումնասիրվում են քաղաքական համակարգի գործառնության վրա ունեցած ազդեցությամբ, տարբերակում են դիսֆունկցիոնալ քաղաքական գործընթացներ, որոնք բացասական են ազդում, աֆունկցիոնալ, որոնք չեզոք են, էվֆունկցիոնալ, որոնք դրական են։
  • Կառուցվածքային, տարբերակում ենք՝ կոնստրուկտիվ և դեստրուկտիվ, խնդիրը քաղաքական համակարգի կառուցվածքների վրա գործընթացների ազդեցությունն է՝ դրական կամ բացասական։

Քաղաքական գործընթացների առանցք է հանդիսանում քաղաքական որոշումների ընդունումը։ Քաղաքական որոշումների ընդունման գործընթացը ունենում է հետևյալ փուլերը՝

  • Խնդրահարույց իրավիճակի վերաբերյալ պատկերացման ձևավորում
  • Տեղեկատվության հավաքում
  • Հնարավոր և այլընտրանքային որոշումների ձևակերպում
  • Հնարավոր և այլընտրանքային որոշումների արժևորում
  • Հնարավոր և այլընտրանքային որոշումների գնահատում
  • Որոշման ընտրության կամ օպտիմալ որոշման ձևակերպում