Քալբուկո (հրաբուխ)

հրաբուխ Չիլիում

Քալբուկո (արաբ․՝ Calbuco‎‎), Չիլիի տարածքում գտնվող ակտիվ հրաբուխ[2] Անդերում։

Քալբուկո
Տեսակհրաբուխ, լեռ, Գործող հրաբուխ և ստրատոհրաբուխ
ՄայրցամաքԱմերիկա
Երկիր Չիլի
ՎարչատարածքԱրուկանիա[1]
ԲԾՄ2003 մետր
Հարաբերական բարձրություն1946 մետր
Նյութանդեզիտ
Մասն էհրաբուխ
ԼեռնաշղթաՊատագոնյան Անդեր
Հրաբխային կայանհրաբխային կայան Անդերի հարավում
Քարտեզ
Քարտեզ

Աշխարհագրություն խմբագրել

Հրաբուխ տեղակայված Լոս Լագոս տարածաշրջանում[3], Լյանքիվեյ լճից հարավարևելք և Գլխավոր Կոորդիլիերաների արևմտյան լանջին գտնվող Չապո լճից հյուսիսարևմուտք։ Դասվում է ստրատոհրաբուխների շարքին։ Այն կազմված է անդեզիտից։ Բարձրությունը 2003 մ է։ Գտնվում է Լյանքիվեյ Ազգային պարկի տարածքում։

Հրաբխային ակտիվություն խմբագրել

Ուշ Պլեյստոցենում տեղի է ունեցել հրաբխային հզոր պայթյուն, որի արդյունքում հրաբխային բեկորների ձնահյուսը հասել է Լյանկիվեյ լիճ։ Ներկայումս Քալբուկոն համարվում է չիլիական Անդերի հարավում գտնվող ամենաակտիվ հրաբուխներից մեկը, որը ժայթքել է 9 անգամ՝ 1837 թվականից ի վեր, իսկ ամենավերջին ժայթքումը տեղի է ունեցել 2015 թվականին։ Հարավային Չիլիի պատմության մեջ ամենահզոր ժայթքումը տեղի է ունեցել 1893-1894 թվականներին, որի ժայթքման ընթացքում հրաբուխը խառնարանից 8 կմ հեռավորության վրա 30 սմ հրաբխային ռումբեր է նետել, մինչդեռ տաք լահարի (ցեխային հրաբխային հոսք) հսկայական ծավալներ հոսել են ներքև։

1917 թվականի ապրիլին տեղի ունեցած ժայթքումն ուղեկցվել է ուժեղ պայթյուններով, երբ լավային հոսքը ձևավորեց լավային գմբեթ։ 1927 թվականի հունվարին տեղի ունեցած կարճատև ժայթքումը ուղեկցվել է և պիրոկլաստիկ հոսքով[4] և լավային։ 1961 թվականի վերջին խոշոր ժայթքման ժամանակ Քալբուկոյի արտանետած հրաբխային մոխրի[5] սյան բարձրությունը կազմել է 12-15 կմ, իսկ լավան ներքև է հոսել երկու հոսքով։ 1972 թվականի օգոստոսի 26-ին տեղի ունեցավ չորս ժամանոց կարճատև ժայթքում։ Գլխավոր խառնարանից ուժեղ ֆումարոլային արտանետումներ են դիտվել 1996 թվականի օգոստոսի 12-ին։

2015-ի ապրիլի 22-ին, տեղական ժամանակով մոտավորապես ժամը 18։ 00-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 21։ 00-ին), սկսվեց հերթական ժայթքումը։ Մայրամուտից կարմրած մոխրի և ծխի տպավորիչ սնկաձև ամպը բարձրացավ մինչև 10 կմ բարձրությունը։ Ապրիլի 24-ին հայտարարվեց «կարմիր» տագնապի մակարդակ։ Բնակչությանը արգելվեց գտնվել հրաբխին մոտ, ավելի քան 20 կմ շառավղով։ Հինգ հազար մարդ տարհանվեց վտանգավոր շրջաններից։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Սմիթսոնյան ինստիտուտ — 1846.
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 22-ին.
  3. https://www.britannica.com/place/Los-Lagos
  4. https://nplus1.ru/news/2019/04/08/pyroclastic-flow
  5. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել