Քալամ (արաբ․՝ الكلام‎‎ - բառ, խոսք), տերմինաբանորեն՝ դոգմատիկ համակարգ, աստվածաբանություն) լայն իմաստով անվանում են յուրաքանչյուր դատողությանը՝ կրոնափիլիսոփայական թեմաների շուրջ, որի նպատակն իսլամի դիրքորոշումների բացատրումն է՝ հենվելով բանականության փաստերի վրա։ Քալամ հաճախ անվանում են ռացիոնալիստական մուսուլմանական փլիսոփայությանը, սակայն վերջինից տարբերվում է նրանով, որ բանականության փաստարկներից բացի ընդունում է նաև Աստվածային Հայտնությունը։ Քալամը դարձավ ուղղահավատ սխոլաստիկ աստվածաբանության նոր համակարգը նշելու տերմին։ Առանձնացվում է մութազիլիական և աշարիական քալամ։


Իսլամ

Իսլամ

Հավատի հիմքեր

Միաստվածություն
Աստվածային արդարություն
Մարգարե · Ահեղ դատաստան · Իմամաթ

Իսլամի հիմնասյուներ

Վկայություն · Աղոթք · Նվիրաբերություն
Պահք  · Ուխտագնացություն
Ջիհադ  · Թազիե

Պատմություն և ներկայացուցիչներ

Մուհամմադ մարգարե
Մարգարեներ · Խալիֆներ
Սուննիներ · Շիաներ
Մուսուլման

Գրքեր և օրենքներ

Ղուրան · Սուննա · Հադիսներ
Շարիաթ · Ֆիկհ
Հանաֆիականություն ·Մալիքիականություն
Շաֆիականություն ·Հանբալիականություն
Ջաֆարիականություն

Արաբամուսուլմանական փիլիսոփայություն

Իսլամական փիլիսոփայություն
Մութազիլիականություն
Աշարիականություն
Սուֆիզմ

Մշակույթ և հանրություն

Արվեստ · Տոներ
Տոմար
Մզկիթներ

Պորտալ:Իսլամ

п · о · р

Նախկինում Ֆիկհ տերմինով անվանում էին ինչպես իրավունքի մասին գիտությունը, այնպես էլ աստվածաբանությունը։ Պարզ տարբերակում իրավունքի և աստվածաբանության մեջ չկար և ֆակիհ տերմինով անվանում էին ինչպես իրավաբանին, այնպես էլ աստվածաբանին։ Այժմ ֆիկհ տերմինով սկսեցին անվանել մուսուլմանական իրավունքը, իսկ քալամ տերմինով՝ դավանաբանական աստվածաբանությունը։ Սահմանվեց իրավունքի և աստվածաբանության միջև բաժանումը չնայած այդ բաժանումն իսլամում երբեք վերջնական չեղավ։

Լայն իմաստով քալամը ներառում է ցանկացած քննարկում կրոնափիլիսոփայական թեմաներով։ Քալամը հաճախ անվանում են ռացիոնալիստական մուսուլմանական փիլիսոփայություն, բայց միևնույն ժամանակ քալամն առանձնանում է ընդհանուր փիլիսոփայությունից նրանով, որ բանականության եզրակացությունների կողքին ճանաչում և ընդունում է նաև Աստվածային հայտնությունները, ավելի ճիշտ բանական եզրահանգումները համապատասխանեցնում է Աստվածային հայտնություններին։ Մտածողներին, ովքեր զբաղվում էին քալամով կոչում էին մութաքալլիմ։ Մուհամմադ ալ Ղազալիից հետո քալամը սկսեց ընկալվել որպես գիտություն մուսուլմանական դոգմաների ռացիոնալիստական փաստարկների ճանապարհների մասին։ Քալամը կարևոր դեր է սկսում խաղալ մարդկանց՝ կրոնի ընկալման գործում հաղթահարելու համար կասկածը Իսլամի զանազան ուսմունքների և իրավական նորմերի հանդեպ։ Կարևոր դեր ուներ այս ամենում տրամաբանությունը՝ Մանտիկ։

Քաալամի ձևավորման պատճառներից մեկը մուսուլմանական համայնքի ներսում աճող տարաձայնություններ էին ուղղափառ խալիֆների կառավարման վերջում։ Հաջորդ պատճառն էր մուսուլմանական հասարակություն բուռն զարգացումը։ Այն բանից հետո, ինչ Խալիֆայույունը տարածեց իր իշխանությունը հսկայածավալ տարածքների վրա, որտեղ նախկինում գտնվում էին համաշխարհային քաղաքակրթությունների կենտրոնները, մուսուլմանները սկսեցին բախվել այլ մշակույթների հետ։ Արդյունքում առաջացավ անհրաժեշտություն իրենց կրոնի հիմնադրույթների ռացիոնալ բացատրություններ, որոնք կպատասխանեին իրենց հակառակորդների հարցադրումներին։

Պատմություն խմբագրել

Քալամը սկզբնապես առաջացել և զարգացել է քննարկումների ընթացքում, որոնք ծավալվեցին իսլամում տարբեր կրոնաքաղաքական խմբավորումների ի հայտ գալուց հետո ՝ խարիջիներ , կադարիներ , ջաբարիներ , մուրջիներ, ինչպես նաև ոչ մուսուլմանական ուսմունքների ներկայացուցիչների հետ բանավեճի արդյունքում։ Այս վեճերում մշակվում է քալամին հատուկ դատողությունների մեթոդը, որը հիմնված է Ղուրանի այլաբանական մեկնաբանության վրա և փաստարկների այս կամ այն թեզի ժամանակ ինչ որ հեղինակությունից մեջբերման ժխտման վրա, բացի բանականությունը, ինչպես նաև ձևավորվում էր նրա սկզբնական պրոբլեմատիկան . մարդու պատասխանատվությունն իր արարքների համար ըստ իսլամի կամքի ազատության և կանխորոշվածության, մարդու որակավորումը որպես մուսուլման՝ մուսլիմ, որպես ուղղահավատ՝ մումին, որպես անհավատ՝ քաֆիռ և որպես մարդու, որը ծանր մեղք է գործել, Աստծո միակությանը և նրա էության և ատրիբուտների փոխհարաբերությունը, Ղուրանի արարված կամ չարարված լինելը ժամանակի մեջ։ Վերը թվարկված հարցերը, որոնք անմիջականորեն կապված են իսլամի դոգմաների հետ ձևավորեցին քալամի էությունը։

Այս հարցերի պատասխանները գտնելու փնտրտուքները բերեցին որոշ ռացիոնալիստական դպրոցների ստեղծմանը։ Առաջին այդպիսի արմատական դպրոց դարձավ մութազիլիականը, որը հիմնվեց Վասիլ իբն Ատայի կողմից։ Մութազիլիները մտցրեցին անկրկնելի և յուրօրինակ ներդրում քալամի առաջացման և զարգացման մեջ։ Ուղղահավատ սուննիները չնայած մութազիլիների հետ կոնֆլիկտի յուրացրեցին նրանցից որոշ մեթոդներ և հայացքներ։ Նրանք հասկանում էին, որ առանց ռացիոնալիստական մեկնաբանությունները երբեմն հնարավոր չէ։ Ուղղահավատ իսլամը տրամաբանական բացատրություններով փորձել է ներկայացնել Ալ-Աշարին , ով քալամում մեծ ներդրում ունի։

Քալամի յուրահատուկ մեթոդը և պրոբլեմատիկան մենք առաջին անգամ հանդիպում ենք Ալ Ջադա իբն Դիրհեմի աշխատության մեջ, ով առաջ էր քաշում պահանջ հենվել միայն բանականության վրա և ժխտել նրան հակասական Ղուրանի սիմվոլիկ այլաբանական մեկնաբանությամբ բանաստեղծությունները։ Ալ Ջադային է պատկանում Աստծուն մշտական դրական ատրիբուտների վերագրման անհնարության մասին միտքը, Ղուրանի՝ ժամանակի մեջ արարված լինելու մասին միտքը և որոշ աղբյուրների համաձայն մարդու կամքի ազատության մասին միտքը։ Նրա աշակերտ Ջահմ Իբն Սաֆվանը զարգացնելով իր ուսուցչի գաղափարներ խոսում էր բանականության հնարավորության մասին տարբերվող չարը բարուց տարբերելու հայտնությանը և մշակեց պանթեիստական ուղղվածություն ունեցող ուսմունք, որում հաստատվում էր ֆատալիզմ՝ ճակատագրապաշտության սկզբունքը։ Այս երկու մտածողներն իրենց հայեցակետով նախադրեցին առաջին խոշոր քալամի՝ մութազիլիզմի դպրոցի գաղափարները։ Նկատի ունենալով Ջահմա Իբն Սաֆվանի գաղափարների և մութազիլիների գաղափարների մոտիկությունը մուսուլման դոքսոգրաֆները երբեմն խառնում էին մութազիլիական դպրոցը ջահմյանների հետ։ Մութազիլիական իսլամի ծաղկումը վերաբերում է իններորդ դարի առաջին կեսին։ Ալ-Շահրաստանիի խոսքերով այդ դարաշրջանը ընդհանրապես քալամի զարգացման փայլուն շրջան էր. Սկսած Ալ-Մութավաքիլի կառավարումից մութազիլիզմը սկսեց ենթարկվել հետապնդումների։ Այս պայմաններում քալամի օրինականացման փորձը դավանաբանների հետ փոխզիջման ճանապարհով ձեռնարկեց ալ-Աշարին՝ նոր դպրոցի Աշարիական քալամի հիմնադիրը։ Քալամի զարգացման այս էտապը Ալ-Շահրաստանին բնութագրում է որպես նրա անկման դարաշրջան; Չնայած աշարիները ցուցադրաբար իրենց հակադրում էին մութազիլիներին և փոխզիջման էին գնում հանբալիականների հետ, նրանք շարունակում էին մութազիլիների ռացիոնալ գիծը և աշարիների և մութազիլիների միջև գոյություն չուներ անանցանելի սահման։ Ալ Աշարին ինքը դուրս էր եկել մութազիլիների շրջանից։ Քալամի հիմնական դպրոցների կողքին գոյություն ուներ մատուրիդիների դպրոցը։ Քալամը, որն օբյեկտիվորեն խարխլեց ֆակիհների հեղինակությունը հատկապես հանբալիականների և զահիրիների՝ որպես դիսցիպլինա, որն իբն ալ Ջաուզի խոսքերով մութաքալիմների մեծ մասին հանգեցրին կասկածանքի, իսկ որոշներին անաստվածության։ Դրա հետ մեկտեղ Աշարիական քալամը կողմնակիցներ ուներ շաֆիականների և հանբալիականների մեջ, իսկ մութազիլականները զեյդիների։

13-րդ դարից սկսվում է քալամի մոտեցումը ֆալսաֆային՝ իբրև Իբն Սինայի արևելյան պերիպաթետիզմի դպրոցի հետ միավորում։ Արդյունքում Իբն Խալդունի արտահայտմամբ հետագա մութազիլիների մոտ ֆալսաֆայի և քալամի հարցերը խառնվում էին այնպես, որ այս գիտությունները դառնում են անբաժան։ Քալամի պատմության այս էտապը ներկայացված է Ալ-Իսֆահանիի, Ալ-Ջուրջանիի , Ալ-Դավվանի և այլոց աշխատություններում։ Նոր և նորագույն ժամանակններում քալամը ամենից առաջ մութազիլականությունը մուսուլմանական աշխարհում ոգեշնչել է ռացիոնալիստներին, որոնք աշխատում էին կոնֆլիկտի մեջ չմտնել մուսուլմանական դավանաբանության հիմքերի հետ։ Նրանց մեջ են մտնում մուսուլման ռեֆորմատորներ, լիբերալ մտածողները, իսլամական ձախակողմյանները։

Սուննիական քալամի շրջանները խմբագրել

Սուննիական քալամը պայմանականորեն բաժանված է չորս շրջանների.

  1. Մութակադդիմին — Սա հնագույն մութաքալիմների շրջանն է, Աբու ալ Հասան ալ Աշարիից մինչև Ալ-Ջուվեյնի, ով Ալ-Ղազալիի ուսուցիչն էր։
  2. Մութաախիռին — Հետագա շրջանը, որ սկսեց Մուհամմադ ալ Ղազալիից և ավարտվեց տասնչորսերորդ դարում։ Սա Քալամի ամենածաղկուն շրջանն է։
  3. Անկման շրջանը — Սկսվել է տասնչորսերորդ դարից և շարունակվել է մինչև քսաներորդ դար։ Այս շրջանում արդեն քալամը նորովի չէր զարգանում, ոչ մի սկզբունքային փոփոխություն չմտցվեց։ Միայն գրվում ին նախկին մութաքալիմների աշխատությունների մեկնաբանություններ և կրկնվում էին նրանց մտքերը։
  4. Ժամանակակից քալամ — Սկսել է զարգանալ քսաներորդ դարից։ քալամի զարգացման պատճառները դարձան ժամանակակից աշխարհի փոփոխված պայմանները, նոր, դեռևս չուսումնասիրված հարցերի ի հայտ գալը ժամանակակից պայմաններից ելնելով։

Հիմնական հարցերը խմբագրել

  • Աստծո միակությանը և նրա էության և ատրիբուտների փոխհարաբերությունը.
  • Ղուրանի արարված կամ չարարված լինելը ժամանակի մեջ.
  • Մարդու պատասխանատվությունն իր արարքների համար ըստ իսլամի կամքի ազատության և կանխորոշվածության.

Քալամի դպրոցները խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Ислам. Энциклопедический словарь
  • Петрушевский И. – Ислам в Иране
  • Հովհաննիսյան Ն. – Արաբական երկրների պատմություն, հատոր I