Փսիխոզ (հուն․՝ .ψύχωσις- հոգեկան խանգարում։ ψυχή- հոգի, գիտակցություն և -ωσις վիճակի խանգարում ), վառ արտահայտված հոգեկան գործունեության խանգարում, որի ժամանակ հոգեկանի հակազդեցությունը հակասում է իրականությանը (ըստ Ի. Պ. Պավլովի), որն արտացոլվում է իրական աշխարհի ընկալման և վարքի խանգարումներով[5].

Փսիխոզ
Վան Գոգ Աստղազարդ գիշեր 1889 թվական։
Տեսակախտանիշ կամ նշան
Պատճառշիզոֆրենիա[1][2], Մանիակալ-դեպրեսիվ պսիխոզ[1][2], Մեծ դեպրեսիվ խանգարում[1], traumatic experience?[1], Ստրես[1], drug misuse?[1], դեղանյութեր[1], physical condition?[1], sleep deprivation?[2], alcohol abuse?[2], դեմենցիա[3] և schizoaffective disorder?
ՀետևանքԶառանցանք[1], Զգայապատրանք[1] և thought disorder?
Բժշկական մասնագիտությունհոգեբուժություն և կլինիկական հոգեբանություն
ՀՄԴ-9290-299
ՀՄԴ-10F20; F21; F22; F23; F24; F25; F26; F27; F28; F29
Բուժումհոգեթերապիա[4][2]
 Psychosis Վիքիպահեստում

Դասակարգում խմբագրել

Փսիխոզները դասակարգվում են ըստ ծագման (պատճառի) և պատճառի (զարգացման ախտաբանական մեխանիզմների) էնդոգեն (այդ թվում էնդոգեն փսիխոզներին պատկանում են շիզոֆրենիան, շիզոաֆեկտիվ խանգարումը, աֆեկտիվ խանգարումների որոշ հոգեբանական ձևեր), օրգանական, սոմատոգեն, փսիխոգեն (ռեակտիվ, իրադրային), թունավորական, զրկանքի։

Բացի դրանից փսիխոզները դասակարգվում են ըստ առաջատար կլինիկական պատկերի, գերակշռող ախտանշանի (ախտանշանային դասակարգում) պարանոյիդ, հիպոխոնդրիկ, դեպրեսիվ, մոլագարի և այլն, այդ թվում (դեպրեսիվ-պարանոյիդ, դեպրեսիվ-հիպոխոնդրիկ և այլն) համակցություններ։

Հոգեվերլուծության մեջ խմբագրել

Ըստ Զիգմունդ Ֆրոյդի փսիխոզը հոգեկան կառույցի երեք հնարավոր խախտումներից մեկն է, նեվրոզի և այլասերվածության հետ միասին։

Ի սկզբանե Ֆրոյդը հակադրում էր նեվրոզն ու փսիխոզը, 1923 թվականի հոդվածում ասելով, որ «Նեվրոզը Ես-ի և Այն-ի միջև կոնֆլիկտի արդյունքն է, այն դեպքում, երբ փսիխոզը Ես-ի և արտաքին աշխարհի միջև նման խանգարման արդյունք է »։ (Տես նրա աշխատանքը՝ «Իրականության կորուստը նեվրոզի և փսիխոզի դեպքում»)։

Իր գործունեության վերջին տասնամյակում Ֆրոյդը հասկացավ, որ հոգեկանի կառուցվածքի ձևավորումը ոչ այնքան չնչին է, և չի համարվում պարզապես կոնֆլիկտի տեսակի ածանցյալ, իսկ Ֆրոյդի կլինիկական փորձը հանգեցրել է նրան հոգեկանի երեք կառույցների նկարագրության անհրաժեշտությանը, 1938 թվականին խոսելով երեք մեխանիզմների մասին՝ մերժում, ժխտում, հրաժարվել։ Ժակ Լականը զարգացնում է Ֆրոյդի գաղափարները, նկարագրելով փսիխոզը որպես հատուկ (նեվրոզից և այլասերումից տարբերվող) սուբյեկտի լեզուն մտնելու հնարավորություն։

Վերլուծական հոգեբանության մեջ խմբագրել

Կարլ Գուստավ Յունգի տեսանկյունից, փսիխոզը անհատական գիտակցության խորտակումն է արքետիպ անգիտակցության բովանդակության մեջ։ Ժամանակակից վերլուծական հոգեբանության մեջ ախտանշանները դիտվում են ոչ որպես հիվանդության ապացույց, կամ էլ նորմայից շեղում, այլ որպես խորհրդանշական լեզվով անգիտակցության ուղերձ, որը պահանջում է լուծել անհատի համար արդիական խնդիրները[6]։

Հաճախ հենց ախտանշանները մատնանշում են խնդրի էությունը, խնդրի լուծման կամ զարգացման հնարավոր ուղիները։ Ախտաբանական դրսևորումները այդ դեպքում նպատակ ունեն լրացնել ինչ-որ սահմանափակ կամ խանգարված գիտակցական կողմնորոշումը մինչև ամբողջականություն[7]։

Որոշ փսիխոզների գենետիկական պայմանավորվածություն խմբագրել

Բժշկության զարգացումը հանգեցրել է այն գիտակցությանը, որ բազմաթիվ հազվագյուտ գենետիկական ախտանշաններ և հիվանդություններ կարող են սխալմամբ ընդունվել որպես բացառապես հոգեկանի խանգարում։ Ավելի ճշգրիտ դիֆերենցիալ ախտորոշում կատարելու համար կատարվում են կուտակված տեղեկատվությունը համակարգելու փորձեր։ Այսպես 2008 թվականին մի հոդվածում ներկայացված է 62 գենետիկական հիվանդություններ, որոնց դեպքում կարող է փսիխոզ զարգանալ մանկության կամ վաղ հասունության տարիքում։ Դրանցից 18-ը կարելի է ախտորոշել անմիջապես, հիվանդների վառ ֆենոտիպից, 17-ը զուգորդված են մտավոր հետամնացության հետ[8]։

45-ը բնութագրվում են վառ արտահայտված նյարդաբանական նշաններով։ Այնուամենայնիվ նշվում է, որ այդ ցուցակից 34 հիվանդություն կարող են առաջանալ առանց վառ արտահայտվող հատկանիշների, որն էլ սխալ ախտորոշում կատարելու վտանգ է առաջացնում։

Գեներ, կապված փսիխոզի հետ խմբագրել

ZNF804A[9]:

Փսիխզներ, մարմնական և նյարդաբանական հիվանդությունների դեպքում խմբագրել

Ախտաբանական վիճակների և հիվանդությունների ցուցակ, որոնց դեպքում կարող է երբեմն փսիխոզ նկատվել։

Հոգեակտիվ նյութեր և դեղորայք խմբագրել

Որոշ հոգեակտիվ նյութերի չարաշահումը (ալկոհոլ, կոկաին, NMDA-անտագոնիստներ և այլն ) կարող է փսիխոզ առաջացնել։ Մասնավորապես NMDA-անտագոնիստները երկարաժամկետ օգտագործման դեպքում առաջացնում է շիզոֆրենիյա հիշեցնող վիճակ։

Որպես կանոն փսիխոզները, որոնք առաջացել են այս կամ այն հոգեակտիվ նյութերի ընդունումից, կոդավորվում են հիվանդությունների միջազգային դասակարգման համապատասխան բաժնում F10—F19 («Հոգեակտիվ նյութերի օգտագործմամբ պայմանավորված հոգեկանի և վարքի խանգարումներ»)[10]։ Այսպես օրինակ, խթանիչ փսիխոզը (պայմանավորված խթանիչների կիրառմամբ) կոդավորվում է F15.5 МКБ-10 բաժնում։

Փսիխոզ կարող են առաջացնել որոշ դեղամիջոցներ։ Մասնավորապես անտիխոլիներգեն դեղամիջողցներ, ադրենոկորտիկոտրոպ հորմոնը(АКТГ), իզոնիազիդ, լեվոդոպա և այլ ագոնիստ դոֆամին, ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղեր, սիմպատոմիմետիկներ, հակադեպրեսանտներ, նեյրոլեպտիկներ[11]։

Փսիխոզի առաջացման հոգեսոցիալական գործոններ խմբագրել

Ըստ մի շարք հետազոտությունների փսիխոզի առաջացումը մեծապես պայմանավորված է այնպիսի գործոններով ինչպիսիք են աղքատությունը (ամենաանապահով խավի ներկայացուցիչների մետ ավելի հաճախ էախտորոշվում «շիզոֆրենիյա», քան ապահով խավի ներկայացուցիչների մոտ), ուրբանիզացիան, սոցիալական մեկուսացումը, ազգային խտրականությունը[12]։

Պարզվել է, որ փսիխոզի առաջացման վտանգը հասուն տարիքում էականորեն բարձրացել է այն անձանց մոտ, ովքեր մանուկ հասակում ենթարկվել են սեռական կամ ֆիզիկական բռնության, զգացմունքային բռնության, ոչ պատշաճ ֆիզիկական կամ զգացմունքային վերաբերմունքի, լքվածության։ Բացի դրանից հոգեկան խանգարման արտահայտվածության աստիճանը, հոսպիտալացման տևողությունը և հաճախականությունը, անդամախեղության հավանականությունը նույնպես կախված են մանկության տարիներին ֆիզիկական կամ սեռական բռնության առկայությունից կամ բացակայությունից[13]։ Մասնավորապես դրանից են կախված դիտարկվող ախտանշանների թիվը, արտահայտվածության աստիճանը, հալյուցինացիաների առկայությունը կամ բացակայությունը, դրանց արտահայտվածության աստիճանը, մեկնաբանող ձայների առկայությունը կամ բացակայությունը, իր ես-ին կամ ուրիշներին, վնաս պատճառելու հրաման տվող ձայնը, շոշափելի հալյուցինցիաները։ Նշենք նաև, որ մասնավորապես 12 տարեկան երեխաների մոտ ովքեր վաղ անցյալում հասակակիցների կողմից ենթարկվել են հալածանքների կամ մեծահասակների կողմից դաժան վերաբերմունքի, փսիխոզի առաջացման վտանգն ավելի բարձր է[11]։

Մանկության տարիքում բռնության ենթարկված անձանց մոտ փսիխոզի առաջացման վտանգը որոշող մեկ այլ գործոն է հանդիսանում վնասվածությունը հասուն տարիքում։ Ըստ հետազոտությունների հոգեբուժական հիվանդների մեծամասնությունը հասուն տարիքում ենթարկվել են լուրջ ֆիզիկական հարձակումների, սեռական բնույթի հարձակումների, բռնաբարության։ Ըստ երևույթին մանկության տարիներին ապրած տրավմատիկ ապրումների փորձը կարող է խթան հանդիսանալ հոգեկան խանգարումների առաջացման համար։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 https://www.nhs.uk/mental-health/conditions/psychosis/overview/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 https://www.nimh.nih.gov/health/publications/understanding-psychosis
  3. https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC7048860/
  4. https://www.nhs.uk/mental-health/conditions/psychosis/treatment/
  5. Саркисов Д. С. Очерки по структурным основам гомеостаза. — М.: Медицина, 1977. Цит. по: Тиганов, 1999
  6. Карл Густав Юнг. Работы по психиатрии. Перевод: В. Зеленский, Спб.: Гуманитарное агентство «Академический проект», 2000.
  7. Й. Кауфман. Аналитическая психотерапия. Журнал практической психологии и психоанализа, №3, сентябрь 2003 г.
  8. doi:10.1176/appi.neuropsych.20.4.409
    This citation will be automatically completed in the next few minutes. You can jump the queue or expand by hand
  9. Steinberg S, Mors O; և այլք: (2010 թ․ հունվար). «Expanding the range of ZNF804A variants conferring risk of psychosis». Mol. Psychiatry. doi:10.1038/mp.2009.149. PMID 20048749. {{cite journal}}: Explicit use of et al. in: |author= (օգնություն)
  10. Гельдер М., Гэт Д., Мейо Р. Оксфордское руководство по психиатрии: Пер. с англ. — Киев: Сфера, 1999. — Т. 2. — 436 с. — 1000 экз. — ISBN 966-7267-76-8
  11. 11,0 11,1 Arseneault, Louise; Cannon, Mary; Fisher, Helen L.; Polanczyk, Guilherme; Moffitt, Terrie E.; Caspi, Avshalom (2011-01). «Childhood trauma and children's emerging psychotic symptoms: A genetically sensitive longitudinal cohort study». The American Journal of Psychiatry. 168 (1): 65–72. doi:10.1176/appi.ajp.2010.10040567. ISSN 1535-7228. PMC 3536053. PMID 20952460.
  12. Models of Madness: Psychological, Social and Biological Approaches to Schizophrenia / Edited by J. Read, R.L. Mosher, R.P. Bentall. — Hove, East Sussex: Brunner-Routledge, 2004. — 373 p. — ISBN 1583919058 На русском: Модели безумия: Психологические, социальные и биологические подходы к пониманию шизофрении / Под ред. Дж. Рида, Л.Р. Мошера, Р.П. Бенталла. — Ставрополь: Возрождение, 2008. — 412 с. — ISBN 9785903998012 См. гл. «Бедность, этническая принадлежность и пол», Дж. Рид.
  13. Models of Madness: Psychological, Social and Biological Approaches to Schizophrenia / Edited by J. Read, R.L. Mosher, R.P. Bentall. — Hove, East Sussex: Brunner-Routledge, 2004. — 373 p. — ISBN 1583919058 На русском: Модели безумия: Психологические, социальные и биологические подходы к пониманию шизофрении / Под ред. Дж. Рида, Л.Р. Мошера, Р.П. Бенталла. — Ставрополь: Возрождение, 2008. — 412 с. — ISBN 9785903998012 См. гл. «Детская травма, потеря и стресс». Дж. Рид, Л. Гудман, Э. П. Моррисон, К. А. Росс, В. Адерхольд

Գրականություն խմբագրել

  • Тиганов А. С., Снежневский А. В., и др. Общая психиатрия // Руководство по психиатрии / Под ред. академика РАМН А. С. Тиганова. — М.: Медицина, 1999. — Т. 1. — 712 с. — ISBN 5-225-02676-1
  • Фрейд З. Невроз и психоз (1923)
  • Фрейд З. Утрата реальности при неврозе и психозе (1924)
  • Lacan J. De la psychose paranoïaque dans ses rapports avec la personnalité. Paris: Seuil, 1980
  • Ольшанский Д. А. О психотическом языке (2007)
  • Личко А.Е. Психозы в подростковом возрасте. // Подростковая психиатрия. — М.: Медицина, 1985. — 416 с.