Փոքր սուզակ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Փոքր սուզակներ (Tachybaptus)
Ընտանիք Սուզակներ
Տեսակ Փոքր սուզակ
Լատիներեն անվանում
Podiceps ruficollis
Pallas, 1764
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 563259
NCBI 100828
EOL 1049456

Փոքր սուզակ (լատին․՝ Podiceps ruficollis, Tachybaptus ruficollis), ջրային թռչուն։ Տարածված է Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում, Ավստրալիայում, Մալայան և Խաղաղ օվկիանոսի այլ կղզիներում։

Tachybaptus ruficollis
Tachybaptus ruficollis

Նկարագրություն խմբագրել

Ընդհանուր փետրավորումը գորշասևագույն է, այտերը և պարանոցի առջևի մասը ժանգաշիկավուն է, ձմռանը մարմնի վերին մասը մոխրագույն է, իսկ ստորին մասը սպիտակ։ Գլխի վրայի փետուրները բացակայում են։ Քաշը ՝ 110-250 գրամ է։ Հանդիպում է բոլոր ջրամբարներում, մասնավորապես եղեգնապատ հատվածներում։ Բույնը ամրացված է ջրի հատակից դուրս ցցված բույսերի ցողուններին։ Ձվադրում է ապրիլին, դնում է 4-6 սպիտակ ձվեր։ Սովորաբար զգույշ թռչուն է, խուսափում է ցերեկային ժամերին ջրի ազատ մակերես դուրս գալուց, եթե հանկարծակի չնչին վտանգ է լինում թռչունն անմիջապես սուզվում է ջրի խոր շերտերը։ Ունի ուժգին ձայն միաժամանակ շատ գեղեցիկ և հաճելի երանգով։ Կերը հայթայթում է ջրի մակերեսից կամ ջրի խորը շերտերից։ Սնվում է հիմնականում միջատներով, թրթուրներով և մանր ձկներով։

Թռչնի այս տեսակը տարածված է Եվրասիայում և Աֆրիկայում։

Դասակարգում խմբագրել

Ըստ մարմնի չափերի և գունավորման տարբերում են այս թռչնի 9 ենթատեսակ՝

  • T. r. ruficollis — Եվրոպա, այդ թվում Ռուսաստանի եվրոպական մաս, Հյուսիսային Աֆրիկա
  • T. r. iraquensis — հարավարևելյան Իրաք, հարավարևմստյան Իրան
  • T. r. capensis — Աֆրիկա՝ Սախարայից դեպի հարավ, Մադագասկար կղզի, Շրի-Լանկա, Հինդուստան (ուրդու՝ ہندوستان, պարս.՝ Hindū)
  • T. r. poggei
  • T. r. philippensis
  • T. r. cotobato
  • T. r. tricolor
  • T. r. volcanorum
  • T. r. collaris

Գրականություն խմբագրել

  • Մ.Ս. Ադամյան- «Հայաստանի թռչուններ», Երևան, «Սովետական գրող» հրատարակչություն, 1985, 232 էջ
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոքր սուզակ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոքր սուզակ» հոդվածին։