Փոքր պանդա կամ կարմիր պանդա (լատին․՝ Ailurus fulgens[1][2]), պանդաների ընտանիքի կաթնասուն։ Ի տարբերություն մեծ պանդայի, սնվում է հիմնականում բուսականությամբ։

Փոքր պանդա
Փոքր պանդա
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Լատիներեն անվանում
Ailurus fulgens
Հոմանիշներ
  • Ailura fulgens
Հատուկ պահպանություն
Խոցելի տեսակ
Խոցելի տեսակ
IUCN 3.1 Vulnerable : 714
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Փոքր պանդաները մի փոքր ավելի մեծ են, քան նորմալ չափերի կատուները։

Անվան ծագում խմբագրել

Այս կաթնասունների մասին գրավոր հիշատակումները թվագրվում են դեռևս 13-րդ դարում՝ Չինաստանում։ Չնայած դրա, եվրոպացիները այս կենդանիների մասին իմացել են միայն 19-րդ դարում։ Այն պաշտոնապես «հայտնաբերվել է» 1821 թվականին բրիտանացի բնագետ Թոմաս Հարդվիգի կողմից, որոնք այս կենդանու մասին տարածել է Մեծ Բրիտանիայում և բրիտանական գաղութներում։

Թոմասը առաջարկել է կենդանուն անվանել «Ուա» (Wah), ինչպես և անվանել են նրան չինացիները։ Սակայն նաև նշվել է, որ կենդանուն չինացիները անվանել են նաև այլ կերպ՝ «Հու-հու»։

Նեպալցիները այս կենդանատեսակին անավնել են նաև «Փունյա», որը իրենց լեզվով թարգմանաբար նշանակում է «պանդա»։

Սակայն բրիտանացի գիտնական Հարդվիգը չկարողացավ դառնալ նոր հայտնաբերված այս կենդանու «կնքահայրը»։ Երկար ընդմիջումից հետո, նա կարողացավ վերադառնալ Անգլիա և տալ կենդանու լատիներեն անվանումը՝ Ailurus fulgens: Լատիներեն անվանումը թարգմանվում էր, որպես «փայլող կատու»։

Կենդանուն հետազոտելու հաջորդ փորձը կատարել է ֆրանսիացի բնագետ Ֆրեդերիկ Կյուվեն։

Մեկ այլ կենդանաբան Միլես Ռոբերտսը գրում է, որ գուցե կենդանուն «փայլուն» մակդիր տալը լավագույն ընտրությունն է։ Այս գեղեցիկ կենդանուն անվանել են նաև «պայծած կատու»՝ մաշկի վառ գունավորման համար։

Նկարագրություն խմբագրել

Փոքր պանդայի մարմնի երկարությունը կազմում է 51-64 սմ, իսկ պոչինը՝ 28-48 սմ։ Արուները կշռում են 3,7-6,2 կգ, իսկ էգերինը՝ 4,2-6,0 կգ։

Մարմինը համաչափ է, ունեն խիտ մազոտ և խոշոր պոչ, լայն մարմին և կարճ դունչ։ Ականջները փոքր են և կլորացված։ Ականջներին բնորոշ է հիմնականում վառ շագանակագույն կամ սև գունավորումը։

Կենդանիների մեջքին կան նաև դեղին մազեր։ Փորի հատվածի մազածածկը փայլուն սև է, իսկ պոչինը՝ կարմիր։ Դնչկալը գրեթե ամբողջությամբ սպիտակ է։

Կենդանին շնորհիվ մաշկի այսպիսի գունավորման հեշտությամբ կարողանում է քողարկվել ծառերի մեջ և զերծ մնալ գիշատիչների սպառնալիքից։

Կենսակերպ խմբագրել

Փոքրիկ պանդան հիմնականում վարում է գիշերային կենսակերպ։ Ցերեկային ժամերին հիմնականում անցկացնում է ծառերի վրա քնելով։

Քնած ժամանակ փոքր պանդան իրեն ծածկում է պոչով։ Վտանգի պարագայում քողարկվում է ծառի վրա։ Գետնի վրա փոքր պանդաները շարժվում են շատ դանդաղ, իսկ ծառերի վրա նրանք ճկուն են և արագաշարժ։

Գետնին իջնում են հիմնականում սնվելու նպատակով։

Փոքրիկ պանդաները ապրում են 8-10 տարի, սակայն կան նաև մինչև 15 տարին ապրողներ։ Ամենաերկարակյաց փոքրիկ պանդան ապրել է 18,5 տարի։

Բազմացում խմբագրել

Փոքրիկ պանդաների բազմացման շրջան է հունվար ամիսը։ Ամբողջ բազմացման շրջանը կարող է տևել 90-145 օր։ Նորածին պանդաները կշռում են մոտ 100 գրամ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. IUCN/SSC Mustelid, Viverrid, and Procyonid Specialist Group (1994). A. R. Glatston (ed.). The Red Panda, Olingos, Coatis, Raccoons, and Their Relatives (PDF). Gland, Switzerland: IUCN. ISBN 2-8317-0046-9. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 9-ին.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  2. Glatston, A. R. (2010). Red Panda: Biology and Conservation of the First Panda. William Andrew. ISBN 978-1437778137.

Լրացուցիչ ընթերցանություն խմբագրել

  • Slattery, J. Pecon; O'Brien, S. J. (1995). «Molecular phylogeny of the red panda (Ailurus fulgens)». The Journal of Heredity. Oxford University Press. 86 (6): 413–22. PMID 8568209.
  • Mace, G.M. and Balmford, A. (2000). “Patterns and processes in contemporary mammalian extinction.” In Priorities for the Conservation of Mammalian Diversity. Has the Panda had its day?, A. Entwhistle and N. Dunstone (eds). Cambridge University Press, Cambridge. pp. 27–52.
  • Miyashiro (2006 թ․ օգոստոսի 25). «Background information on the question: "Do Pandas Really Exist?"» (PDF). New Mexico Tech. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 9-ին.
  • Naish, Darren (2008 թ․ ապրիլի 3). «Nigayla-ponya, firefox, true panda: its life and times». Tetrapod Zoology. Վերցված է 2010 թ․ հունվարի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիցեղերը պարունակում է տեղեկություններ՝ մասին։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոքր պանդա» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոքր պանդա» հոդվածին։