Փոքր շուն (լատին․՝ Canis Minor), հասարակածային համաստեղություն։ Գտնվում է Երկվորյակներ, Միաեղջյուր, Հիդրա և Խեցգետին համաստեղությունների միջև։ Այստեղ է գտնվում երկնքի ամենապայծառ աստղերից մեկը՝ Պրոցիոնը։ Ռուսաստանի միջին լայնություններում Փոքր շունը երևում է աշնանը, ձմռանը և գարնան սկզբներին։ Երկնքում այն գտնելու համար հարկավոր է Կապելլա-Մենկալինան-Կաստոր- Պոլուքս աստղղերով տանել մի աղեղ, որի շարունակության վրա կհանդիպենք դեղնավուն ու պայծառ Պրոցիոնին(α CMi, 0,4m): Հունարեն դա նշանակում է «շնից առաջ», քանի որ Մեծ Շուն համաստեղության Սիրիուս աստղից այն 40 րոպեով ավելի շուտ է երևում երկնքում։

Փոքր Շուն

Պրոցիոնը խմբագրել

Պրոցիոնը մեզ ամենամոտ հարևաններից է, որի հեռավորությունը մեզանից 11 լուսատարի է և պայծառությամբ էլ միայն 7 անգամ է գերազանցում Արեգակին։ Այն կրկնակի աստղ է, որի անտեսանելի արբանյակը՝ սպիտակ թզուկը, հայտնաբերվել է 1869թ.<ref>Սերգեյ Ներսիսյան, Աստղալից երկինք, Երևան,</«ԴԱՐ»,2009, էջ 73ref>:

Լեգենդ խմբագրել

Փոքր Շունը Ոդիսևսի շունն է՝ Արգուսը, որը 20 տարի շարունակ հավատարմորեն սպասել էր իր տիրոջ վերադարձին։ Դա է պատճառը, որ նրան դասեցին երկնային համաստեղությունների շարքին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։