Փոքր Արալի ծով (ղազ.՝ Солтүстік Арал теңізі), աղի ծով Ղազախստանի Կզըլ-Օրդայի մարզում, ցամաքած Արալի ծովի հյուսիսային հատվածը, որն իր ջուրը ստանում Սիրդարյայից։ Առաջացել է 1987 թվականի Արալի ծովի չորացման արդյունքում։ Ներկայիս տեսքով ձևավորվել է Կոկարալի ամբարտակի շինարարությունից հետո, որի շնորհիվ կանխվել է Արալի հյուսիսային մասի ապագա չորացումը։

Փոքր Արալի ծով
Կոորդինատներ

2012 թվականին Փոքր Արալի ծովը և Սիրդարյա գետի դելտան Ռամսարի համաժողովով ներառվել են միջազգային նշանակության ջրաճահճային տարածքների ցանկում[1]։

Աշխարհագրություն խմբագրել

 
Հյուսիսային Արալի ծով
1. Շևչենկոյի ծոց
2. Բուտակովի ծոց
3. Մեծ Սարիշիգանակ ծոց
Կոկարալի ամբարտակը նշված է վարդագույնով:

Փոքր Արալը իր մեջ ներառում է մի քանի ծովածոց` Շևչենկոյի ծոց, Բուտալկովի ծոց, մեծ Սարիշիգանակի ծոց, որի ափին տեղակայված է Արալսկը, Ժալանաշի ծովախորշ (2010 թվականին ամբողջոթւյամբ ցամաքել է), որի ափին է գտնվում Ժալանաշ բնակավայրը։ Լճի կազմի մեջ են մտնում նաև Բերգի ծոցի մի մասը, որն անջատված Կոկարալի ամբարտակով։ Ամբարտակի բարձրությունը 6 մ է։ 2009 թվականին ծովի մակարդակը կազմել է 42 մ, ջրի աղիությունը նվազել է մինչև 12 %[2]։

Ցուցանիշներ 1970[3] 1988[3] 2003 2004 2007 2008 2009 2010 2011
Ջրի մակարդակ, մ 53 40 30[4] 42 42[4] 42 42 42
Ծավալ, կմ³ 82 15,6[5] 27,1[5][6]
Մակերևույթի մակերես, հազար կմ² 6,118 2,55[4] 3,3[4]
Աղիություն, ‰ 8-13 30 23[5] 11-14[3] 12[2] 17[5] 9[7]

Ջրի մակարդակի վերականգնում ավազանում խմբագրել

 
Փոքր Արալը 2000-2011 թվականներին

Մի քանի փորձեր են կատարվել Փոքր Արալը ամբարտակով առանձնացնելու, որպեսզի ջուրը չհոսի նրանից, սակայն այդ փորձերն ավարտվել են անհաջողությամբ. փոթորկի ալիքները քանդել են պատնեշները։ Իրավիճակը փոխվել է Կոկարալի ամբարտակի շինարարությունունից հետո (2005)։ Երկու տարվա ընթացքում ծովը մոտեցել է Արալսկին, մեղմացրել է ափամերձ հատվածների կլիման։ Վերականգնվել են արոտավայրերը, իսկ Փոքր Արալի մեջ նույնիսկ թառափ է բաց թողնվել։

Փոքր Արալի փրկությունն իրականացվել է «Սիրդարյա գետի վտակների կարգավորման ու Արալի ծոցի հյուսիսային մասին պահպանման» ծրագրի շրջանակներում։ Այս նախագծի արժեքը կազմել է 85.79 միլիոն դոլար, որից 64.5 միլիոն դոլարը տրամադրել է Համաշխարհային բանկը, իսկ 21.29 միլիոնը` հանրապետական բյուջեն։ Այն նախատեսում է հիդրոտեխնիկական սարքավորումների ու հանգույցների կառուցում ու վերակառուցում։ Ծրագրի գլխավոր նպատակը Արալի ծովի հյուսիսային մասի պահպանումն է, ինչը կարող է ունենալ համաշխարհային ռեզոնանս, քանի որ ծովի ջրի մակարդակի բարձրացումը իր հետևից կբերի ոչ միայն գյուղատնտեսության ու ձկնային արդյունաբերության աճ, այլև կբարելավի տարածաշրջանի բնակլիմայական ու բնապահպանական իրավիճակը[8]։

Փոքր Արալի ջրի մակարդակը 2004 թվականից մինչև 2010 թվականի հոկտեմբերը բարձրացել է 11.5 կմ³-ով և հասել 27.1 կմ³-ի, ինչը թույլ է տվել ջրով ծածկելու չորացած ծովի հատակի 870 կմ² մակերես։ Նվազել է ջրի` հանքային նյութերով լուծվելը` 23-ից հասնելով 17 գրամի մեկ լիտրում։ Ավելացել է ձկնային արդյունաբերության ծավալը` 1990-ական թվականների 400 կգ-ից հասնելով 11.000 տոննայի[5]։

Կոկարալի ամբարտակի շնորհիվ` Փոքր Արալը դառնաղի անհոսք ջրավազանից վերածվել է կիսահոսքային ավազանի. Սիրդարյայի խմելու ջրերի ներհոսքը և ամբարտակով աղի ջրերի արտահոսքը պայմաններ են ստեղծել, որ ծովի աղը պակասի։ ներկայումս Փոքր Արալը թույլ աղիությամբ ջրավազան է, սակայն ժամանակի հետ այն կարող է վերածվել գրեթե քաղցրահամ ջրի։ Քաղցրահամ դառնալու գործընթացը շատ դանդաղ է տեղի ունենում, քանի որ Ամուդարյայի դելտան գտնվում է ամբարտակի մոտ, ինչը խանգարում է ամբողջ ծովում քաղցրահամ ջրի շրջապտույտին։

Հեռանկարներներ խմբագրել

«Սիրդարյա գետի վտակների կարգավորման ու Արալի ծոցի հյուսիսային մասին պահպանում - 2» ծրագրի շրջանակներում աշխատանքներ են տարվում Կոկարալի ամբարտակը 6 մ-ով բարձրացնելու ուղղությամբ և ջրի արտանետումը Բերգի ծովածոցից Շևչենյկոյի ծովածոցով Մեծ Արալ ուղղելու ուղղությամբ։ Դրա արդյունքում Հյուսիսային Արալում ջրի ծավալը 27 կմ³-ից կարող է հասնել 59 կմ³-ի[6]։

2018 թվականին նախատեսված աշխատանքներով ծրագրվում են հետևյալ աշխատանքները.

  • Արալի ծովի հյուսիսային մասում Կոկարալի ամբարտակի վերակառուցում՝ 42 մ-ից հասցնելով 48 մ-ի
  • Սիրդարյա գետի ղազախստանյան ավազանից ջրային ռեսուրսների կառավարման աշխատանքային կենտրոնի կառուցում
  • Կզըլ-Օրդայի հիդրոհանգույցի կարգավորիչ ջրբաժանի վերականգնում
  • Կազալինի ու Կարմակշինի շրջանում պաշտպանական ամբարտակների կառուցում
  • Սիրդարյաի հունի ուղղում Կորգանշի ու Տումբեթի շրջանում
  • Կազալինսկի շրջանի Բիրլիկ գյուղի մոտ ավտոճանապարհային կամրջի կառուցում
  • Կամիստիբասի ու Ակշատի լճային համակարգի վերականգնում։

Ծրագրի արժեքը ավելի քան 23 միլիարդ թենգե է։ Ենթադրվում է, որ Փոքր Արալի ծովի մակերեսը կմեծանա 3.151 կմ²-ուց հասնելով 4.645 կմ²-ու[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Lesser Aral Sea and Delta of the Syrdarya River» (անգլերեն). Ramsar Sites Information Service. Վերցված է 2018 թ․ հունվարի 24-ին.
  2. 2,0 2,1 «Материалы XI научного семинара «Чтения памяти К.М. Дерюгина»» (PDF). Санкт-Петербургский университет. 2009. էջեր 48 (49). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 8-ին.
  3. 3,0 3,1 3,2 Аладин Н. В., Плотников И. С. «Современная фауна остаточных водоёмов, образовавщихся на месте бывшего Аральского моря» (PDF). Зоологический институт РАН. էջեր 147–148. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 8-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Environment News Service — The Kazakh Miracle: Recovery of the North Aral Sea». www.ens-newswire.com. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 14-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 «Объем северной части Аральского моря с 2004 года увеличился на 11,5 миллиона кубометров». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 7-ին.
  6. 6,0 6,1 «Вторая фаза проекта РССАМ находится в интенсивной в разработке». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 6-ին.
  7. «В Северную часть Аральского моря была совершена экспедиция ученых и журналистов (2011)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 22-ին.
  8. «Долгий путь к морю, «Водное хозяйство Казахстана» / 2 (52) 2013 г., стр. 12» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 17-ին.
  9. «Северный Арал: эпоха возрождения». ibirzha.kz. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)