Փոցխով

գետ Վրաստանում և Թուրքիայում

Փոցխով (վրաց.՝ ფოცხოვისწყალი, Ախալցիխն, Ախալցխա, Ախալցխաչայ, Պոսխով, Փոսխով, Փոցղով), գետ Կուրի ավազանում, նրա ձախկողմյան վտակը։ Սկիզբ է առնում Աջարա-Իմերեթյան լեռնաշղթայի կենտրոնական հատվածի հարավ-արևելյան լանջերից, հոսում հյուսիս-արևմուտքից հարավ-արևելյան ուղղությամբ Վրաստանի Ախալցխայի շրջանով, Ախալցխա քաղաքի միջով և նրանից 5-6 կմ արևմուտք միանում Կուրին։ Վերին հոսանքի անունով երբեմն ամբողջ գետն է կոչվում Կոբլիան[1]։

Փոցխով
Բնութագիր
Երկարություն64 կմ
Ավազանի մակերես1840 կմ²
Ջրի ծախս22,4 մ³/վ
Գետաբերանի տեղակայումԿուր գետ
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերԲոլբոլա և Կոբլիան
Երկիր Վրաստան և  Թուրքիա
ԵրկրամասՍամցխե-Ջավախեթի մարզ և Արդահանի մարզ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 276 — 916 էջ։