Փորթլենդ (անգլ.՝ Portland), քաղաք ԱՄՆՄեն նահանգի Քամբերլենդ շրջանի հարավում։ Գտնվում է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում։ Բնակչությունը քաղաքի սահմաններում կազմում է 66 194 մարդ (2010 թվականի դրությամբ), մինչդեռ ագլոմերացիայի սահմաններում բնակվում է 518 117 մարդ, ինչը կազմում է Մեն նահանգի բնակչության 1/3-րդը։ 2013 թվականին ներառվել է Ամերիկայի քաղաքների ամենագրավիչ հնգյակի մեջ։

Բնակավայր
Փորթլենդ
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1632 թ.
Մակերես179,85166 կմ², 179,837249 կմ²
ԲԾՄ19±1 մետր
Բնակչություն68 408 մարդ (ապրիլի 1, 2020)[1][2]
Ժամային գոտիEDT?
Հեռախոսային կոդ207
Փոստային դասիչ04101, 04102, 04103, 04104, 04108, 04109, 04112, 04116, 04122, 04123, 04124
Պաշտոնական կայքportlandmaine.gov(անգլ.)
Փորթլենդ (Մեն) (ԱՄՆ)##
Փորթլենդ (Մեն) (ԱՄՆ)

Քաղաքի դրոշմի վրա պատկերված է մոխիրից վեր խոյացող փյունիկը, իսկ Փորթլենդի կարգախոսը՝ Resurgam (լատիներեն՝ Ես կրկին հարություն կառնեմ), ինչը եկել է պատմությունից (Փորթլենդը վերականգնվում էր չորս խոշոր հրդեհներից հետո)։

Պատմություն խմբագրել

Մինչ 1632 թվականը Կասկո ծոցի ափին, նեղ և բարձրադիր թերակղզու վրա գտնվում էր Մաչիգոն հնդկացիական բնակավայրը։ 1632-1633 թվականներին տեղանքը գաղութացվել է անգլիացիների կողմից և անվանվել Կասկո ծոցի պատվին։ Քաղաքը վերանվանվել է Ֆալմուտ 1658 թվականին։

1676 թվականին Ֆալմուտ քաղաքը ավերվել է հնդկացիական Վամպանոագ ցեղերի հետ բախման արդյունքում, որը տեղի է ունեցել Մետակոմետի (Ֆիլիպ թագավոր) ղեկավարությամբ։ Քաղաքը վերակառուցվել է, սակայն 1690 թվականին կրկին ավերվել։

1775 թվականի հոկտեմբերի 18-ին քաղաքը զգալիորեն ավերվել է անգլիացիների գնդակոծումներից։ 1786 թվականին Ֆալմուտի մի մասն առանձնացվել է որպես առանձին քաղաք և քաղաքացիների կողմից անվանվել Փորթլենդ։

1820 թվականին Մենը դարձել է նահանգ, իսկ Փորթլենդը՝ մայրաքաղաք, իսկ ավելի ուշ՝ 1832 թվականին մայրաքաղաք է դարձել Օգաստա քաղաքը, սակայն Փորթլենդը մնացել է նահանգի խոշորագույն քաղաքը և նրա տնտեսական կենտրոնը։ 1866 թվականի հուլիսի 4-ին Անկախության օրվա տոնակատարության ժամանակ խոշոր հրդեհ է տեղի ունեցել, որն ոչնչացրել է մոտ 1800 շինություն և մոտ 30 հազար բնակչությունից անօթևան թողել ավելի քան 10 հազար մարդ։

Աշխարհագրություն խմբագրել

Մունիցիպալիտետի տարածքը զբաղեցնում է 136,2 կմ², որից 54,9 կմ²-ն զբաղեցնում է ցամաքը, և սահմանակցում է Սաուս Փորթլենդի, Ուեսթբրուկ և Ֆալմուտ քաղաքների հետ։

Կլիմա խմբագրել

Կլիման քաղաքում չափավոր է, անցումային ցամաքայինից դեպի ծովային։ Ցամաքային կլիմայի հատկանիշներից է ցուրտ ձմեռները, չնայած նրան, որ քաղաքը գտնվում է նույն լայնության վրա, ինչ Սոչին, Հռոմը և Բարսելոնան։ Ծովային կլիմայի հատկանիշներից են առատ տեղումները ամբողջ տարվա ընթացքում, ընդ որում տեղումների առավելագույն քանակությունը թափվում է ձմռան ամիսներին, ինչը ծովային կլիմայի տիպիկ հատկանիշ է։ Հունվարի ջերմաստիճանը կազմում է −5,7°С, հուլիսին՝ +20,3 °C: Տեղումները՝ 1163 մմ, ամսական 77-120 մմ, ամռանն անձրևների տեսքով, ձմռանը՝ ձյան և անձրևների տեսքով[3]։

  Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Փորթլենդ
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) 17,8 17,8 31,1 31,7 35,6 36,7 37,8 39,4 35,6 31,1 23,3 21,7 39,4
միջին առավելագույնը (°C) −0,6 1,2 5,7 11,6 17,4 22,7 26,0 25,2 20,5 14,4 8,4 2,4 12,9
միջին նվազագույնը (°C) −10,8 −9,1 −3,8 1,5 6,8 11,6 14,8 14,0 9,2 3,0 −1,4 −7,4 2,4
բացարձակ նվազագույնը (°C) −32,2 −31,7 −29,4 −13,3 −5,0 0,6 4,4 0,6 −5,0 −9,4 −16,1 −29,4 −32,2
տեղումների քանակը (մմ) 103,9 79,8 105,2 108,2 97 83,3 84,3 77,5 85,6 111,8 119,9 107,7 1164,1
Աղբյուր՝ NOAA

Բնակչություն խմբագրել

2010 թվականի տվյալներով Փորթլենդի բնակչությունը կազմում էր 66 194 մարդ, 13 324 ընտանիք, 30 725 տնային տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում ունի անգլիական (21,2 %), իռլանդական (19,2 %), ֆրանսիական (10,8 %), գերմանական (10,5 %) և իտալական (6,9 %) ծագում[4]։

Քաղաքացիների միջին տարիքը 36,7 տարեկան է։ Բնակչության 17,1 %-ը 18 տարեկանից ցածր է, 11,4 %-ը՝ 18-24 տարեկան, 33,1 %-ը՝ 25-44 տարեկան, 25,9 %-ը՝ 45-64 տարեկան, 12,6 %-ը՝ 65 տարեկան և ավելի բարձր։ Բնակչության 14,1 %-ը գտնվում են աղքատության եզրին[5]։

Փորթլենդը Մեն նահանգի բնակչության թվով խոշորագույն քաղաքն է։ Ագլոմերացիայում բնակվում է 518 117 մարդ, որոնցից 203 914-ը՝ քաղաքային պայմաններում։ 2007 թվականին Փորթլենդը կենսամակարդակով զբաղեցրել է 6-րդ տեղը երկրի 100 քաղաքների թվում[6]։

Բնակչության թիվը սկսած 1790 թվականից
Թվական Բնակչություն
1790 2 240
1800 3 704 65.4 %
1810 7 169 93.5 %
1820 8 581 19.7 %
1830 12 598 46.8 %
1840 15 218 20.8 %
1850 20 815 36.8 %
1860 26 341 26.5 %
1870 31 413 19.3 %
1880 33 810 7.6 %
1890 36 425 7.7 %
1900 50 145 37.7 %
1910 58 571 16.8 %
1920 69 272 18.3 %
1930 70 810 2.2 %
1940 73 643 4.0 %
1950 77 634 5.4 %
1960 72 566 —6.5 %
1970 65 116 —10.3 %
1980 61 572 —5.4 %
1990 64 358 4.5 %
2000 64 249 —0.2 %
2010 66 194 3.0 %
2012 66 214 0.0 %
Ռասայական կազմ 2010
Սպիտակամորթներ 85.0 %
Ոչ իսպանացիներ 83.6 %
Լատինոամերիկացիներ (ցանկացած ռասայի) 6.0 %
Աֆրոամերիկացիներ 4.1 %
Ասիացիներ 3.5 %
Արմատական ամերիկացիներ 0.9 %
Այլ ռասաներ 1.6 %
Բազմառասայական 2.7 %

Տնտեսություն խմբագրել

Փորթլենդը համարվում է Մեն նահանգի տնտեսական կենտրոնը նահանգի խոշորագույն նավահանգստի, մեծ բնակչության թվի և Բոստոնին մոտ լինելու (185 կմ դեպի հարավ) շնորհիվ։ Աստիճանաբար Փորթլենդի տնտեսությունը անցում է կատարում ձկնորսությունից, արդյունաբերությունից և գյուղատնտեսությունից դեպի սպասարկման ոլորտ։ Բազմաթիվ ազգային ֆինանսական կազմակերպություններ (Bank of America, KeyBank) Փորթլենդում անցկացնում են նահանգի տնտեսության հետ կապված գործողություններ։ Այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Unum, Magellan Petroleum, Maine Bank & Trust, ImmuCell Corp., և Pioneer Telephone շտաբ-կայաններ ունեն Փորթլենդում, իսկ այնպիսի ագլոմերացիաներ, ինչպիսիք են Սաուս Փորթլենդը, Սկարբորոն, Ուեսթբրուկը, կայան են դարձել այլ կորպորացիաների համար։

Փորթլենդում[7] (մասամբ նաև Իսթ Բեյսայդում) զարգանում է քաղաքային հողագործությունը[8][9]։

Քույր-քաղաքներ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

 

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://data.census.gov/cedsci/table?q=United%20States&tid=DECENNIALPL2020.P1
  2. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  3. «USTravelWeather.com. Портленд». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 29-ին.
  4. «Portland, Maine». City Data. 2010. Վերցված է 2010 թ․ ապրիլի 3-ին.
  5. «Данные American FactFinder». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 29-ին.
  6. «Relocate-America's™ 2007 Top 100 Places to Live». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 29-ին.
  7. 36 часов в Портленде (Мэн) New York Times, 19 августа 2010
  8. Предложения по устойчивости окружающей среды в соседстве Ист-Бейсайд, Портленд (Мэн) Արխիվացված 2016-03-04 Wayback Machine New England Environmental Finance Center, Muskie School, University of Southern Maine, 15 мая 2010
  9. Портлендский склад получил новую жизнь как городская ферма Portland Forecaster, 7 сентября 2010

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փորթլենդ (Մեն)» հոդվածին։