«Փոստատար» (իտալ.՝ Il Postino), ռեժիսոր Մայքլ Ռեդֆորդի կինոնկարը` Անտոնիո Սկարմետայի «Բուռն համբերություն» (Ardiente paciencia) վեպի հիման վրա։ Կինոնկարը նվիրված է գլխավոր դերասան Մասսիմո Տրոիզիի հիշատակին, որը մահացել է նկարահանումների ավարտից 12 ժամ անց[8]։ Ստացել է «Օսկար» մրցանակ` կինոնկարի լավագույն երաժշտության համար և առաջարդրվել է ևս 4 անվանակարգերում, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ»։

Փոստատար
իտալ.՝ Il Postino
Երկիր Ֆրանսիա
 Բելգիա
 Իտալիա
Ժանրռոմանտիկ ֆիլմ, դրամա և վեպի էկրանավորում
ՀիմքArdiente paciencia?
Թվական1994 և դեկտեմբերի 7, 1995[1]
Լեզուիտալերեն և իսպաներեն
ՌեժիսորՄայքլ Ռեդֆորդ[2][3][4]
ՊրոդյուսերՄարիո Չեկի Գորի, Վիտորիո Չեկի Գորի և Gaetano Daniele?
Սցենարի հեղինակՄայքլ Ռեդֆորդ, Ֆուրիո Սկարպելի, Giacomo Scarpelli?, Մասսիմո Տրոիզի և Anna Pavignano?[5]
ԴերակատարներՖիլիպ Նուարե[2][4][6], Մասսիմո Տրոիզի[7][2][6], Մարիա Գրացիա Կուչինոտտա[2][6], Linda Moretti?[6], Ռենատո Սկարպա[6], Մարիանո Ռիջիլլո[6], Anna Bonaiuto?[6] և Սիմոնա Կապարինի[6]
ՕպերատորՖրանկո Դի Ջակոմո
ԵրաժշտությունFrancisco Canaro?
ՄոնտաժՌոբերտո Պերպինիանի
Պատմվածքի վայրԻտալիա
Նկարահանման վայրՍիցիլիա
ԿինոընկերությունCecchi Gori Group և Medusa Film
Տևողություն108 րոպե
Պաշտոնական կայքէջ
 Il postino Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Չիլիի հայտնի բանաստեղծ Պաբլո Ներուդան, որը քաղաքական պատճառներով ստիպված է եղել լքել հայրենիքը, բնակություն է հաստատում իտալական փոքրիկ կղզում։ Չկարողանալով գլուխ հանել երկրպագուների նամակագրության հսկայական քանակից՝ նա վարձում է ձկնորս Մարիոյի որդուն` իր համար փոստատար աշխատելու։ Որոշ ժամանակ անց նրանք դառնում են ընկերներ, և բանաստեղծն օգնում է ամաչկոտ Մարիոյին՝ նվաճելու տեղական գեղեցկուհի Բեատրիչեի սիրտը։

Դերերում խմբագրել

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Մրցանակների և անվանակարգերի ամբողջական ցուցակը ներկայացված է IMDB կայքում[9].

Մրցանակ Կատեգորիա Անուն Արդյունք
Օսկար Օսկար լավագույն ֆիլմի համար Մարիո Չեկկի Գորի, Վիտտորիո Չեկկի Գորի, Գաետանո Դանիել Առաջադրում
Օսկար լավագույն ռեժիսորի համար Մայքլ Ռեդֆորդ Առաջադրում
Օսկար լավագույն դերասանի համար Մասսիմո Տրոիզի Առաջադրում
Օսկար լավագույն ադապտացված սցենարի համար Աննա Պավինյանո, Մայքլ Ռեդֆորդ, Ֆուրիո Սկարպելլի, Ջակոմո Սկարպելլի, Մասսիմո Տրոիզի Առաջադրում
Օսկար ֆիլմի լավագույն երաժշտության համար Լուիս Բակալով Հաղթանակ
BAFTA Լավագույն ոչ անգլերեն ֆիլմ Մարիո Չեկկի Գորի, Վիտտորիո Չեկկի Գորի, Գաետանո Դանիել Հաղթանակ
Լավագույն ռեժիսոր Մայքլ Ռեդֆորդ Հաղթանակ
Լավագույն դերասան Մասսիմո Տրոիզի Առաջադրում
Ֆիլմի լավագույն երաժշտություն Լուիս Բակալով Հաղթանակ
Լավագույն ադապտացված սցենար Աննա Պավինյանո, Մայքլ Ռեդֆորդ, Ֆուրիո Սկարպելլի, Ջակոմո Սկապելլի, Մասսիմո Տրոիզի Առաջադրում
Դավիդ դի Դոնատելլո Լավագույն ֆիլմ Առաջադրում
Լավագույն դերասան Մասսիմո Տրոիզի Առաջադրում
Երկրորդ պլանի լավագույն դերասան Ֆիլիպպ Նուարե Առաջադրում
Լավագույն օպերատորական աշխատանք Ֆրանկո Դի Ջակոմո Առաջադրում
Լավագույն երաժշտություն Լուիս Բակալով Առաջադրում
Լավագույն մոնտաժ Ռոբերտո Պերպինյանի Հաղթանակ
SAG Awards Լավագույն դերասան Массимо Троизи Առաջադրում
Ամերիկայի ռեժիսորների համքարության մրցանակ Լավագույն ռեժիսուրա Մայքլ Ռեդֆորդ Առաջադրում
Ամանդա Լավագույն արտասահմանյան ֆիլմ Մայքլ Ռեդֆորդ Հաղթանակ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Lexicon of international films (գերմ.)Zweitausendeins.
  2. 2,0 2,1 2,2 2,3 http://stopklatka.pl/film/listonosz
  3. http://www.imdb.com/title/tt0110877/
  4. 4,0 4,1 http://www.filmaffinity.com/es/film621676.html
  5. ČSFD (չեխերեն) — 2001.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 http://www.imdb.com/title/tt0110877/fullcredits
  7. http://www.metacritic.com/movie/il-postino-the-postman
  8. Maria Laurino (11 июня 1995). «FILM; A Postman, a Poet, an Actor's Farewell» (անգլերեն). New York Times. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 29-ին.
  9. «Awards for Il Postino» (անգլերեն). Internet Movie Database. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոստատար (ֆիլմ)» հոդվածին։