Փոստի տարածման ցանկը (անգլերեն՝ mailing list, ML) էլեկտրոնային փոստի հատուկ կիրառություն է, որը թույլ է տալիս տեղեկատվության մասսայական տարածումը մեծ թվով օգտագործողների շրջանում, որոնք ունեն էլ. հասցե և գրանցված են այդ ցանկում։ Վերջինս կառավարվում է սերվերի վրա տեղադրված հատուկ ծրագրի միջոցով։

Օգտագործում խմբագրել

Սկզբունքն այն է, որ էլ. հասցե ունեցողը նամակ է ուղարկում մեկ հասցեի, այսինքն տարածման ցանկի հասցեին և սերվերը այն ուղարկում է ցանկում բոլոր գրանցվածներին։ Հաճախ փոստի տարածման ցանկի մեջ ներգրավվելու համար պետք է գրանցվել, ինչն էլ տեխնիկական քայլերի միջոցով սահմանափակում է արխիվներ մուտք գործելը և կարող է անձնական կյանքի պաշտպանության նպատակով որոշ հարցեր տալ։ Այդպես են օրինակ Yahoo! Groups-ի կամ Google Groups-ի կողմից կառավարվող ցանկերը։

Աշխատանքը խմբագրել

Փոստի տարածման ցանկը ղեկավարվում է մեկ կամա բազմաթիվ ադմինիստրատորների կողմից, որոնք հաստատում են ծառայության օգտագործման կանոնները՝

  • ցանկին գրանցվելը կարող է անվճար լինել կամ հաստատման սկզբունքով
  • նամակների ուղարկումը կարող է բաց լինել բոլորի կամ սահմանափակ գրանցվածների համար
  • ցանկը կարող է սահմանափակ լինել, որոշ նամակներ ուղարկվեն միայն ադմինիստրատորի կողմից հաստատվելուց հետո

Ծրագրեր և ծառայւթյուններ խմբագրել

Տես նաև խմբագրել