Փոխադրամիջոց

փոխադրամիջոցի որևէ տեսակ կամ համակարգ, որն օգտագործվում է մարդկանց կամ ապրանքներ մի տեղից մեկ այլ տեղ տեղափոխելու համար

Փոխադրամիջոցները լինում են 5 տեսակ՝

  1. Երկաթուղային
  2. Ջրային
  3. Ավտոմոբիլային
  4. Խողովակային
  5. Օդային

Երկաթուղային խմբագրել

Երկաթուղային ճանապարհները համարվում են ամենախոշոր բեռնափոխադրիչները։ Հիմնականում այս փոխադրամիջոցով տեղափոխվում են քարածուխ, գյուղատնտեսական և անտառային արտադրանքներ, ավտոմեքենաներ, քիմիկատներ և այլն։

Ջրային փոխադրամիջոց խմբագրել

Զգալի քանակությամբ ապրանքներ փոխադրվում են նավերով և լաստանավերով (քարածուխ, ցորեն, մետաղներ, նավթ)

Ավտոմոբիլային տրանսպորտ խմբագրել

Տեղափոխում են հագուստ, գրականություն, համակարգիչ, սննդամթերք, ապահովում են բարձր օպերատիվ ծառայություններով։ Ամենահարմար փոխադրամիջոցներից է[փա՞ստ], քանի որ ի վիճակի է ապրանքը տեղափոխել «դռնից դուռ»։

Խողովակային փոխադրամիջոց խմբագրել

Սպեցիֆիկ փոխադրամիջոց է նավթի, քարածուխի և քիմիկատներ տեղափոխելու նպատակով (տեղում առաջացած վայրից մինչև շուկաներ)։ Այս փոխադրամիջոցով նավթի տեղափոխումը ավելի էժան է քան երկաթուղայինով և ավելի թանկ քան ջրային փոխադրամիջոցով։

Օդային փոխադրամիջոց խմբագրել

Ամենաթանկ տարիֆներով փոխադրամիջոցն է։ Համարվում է իդեալական այն դեպքում, երբ հիմնական նշանակությունը համարվում է արագությունը և անհրաժեշտ է հասցնել առանձին շուկաներ։