Փոխադարձ պարզ թվեր, մի քանի ամբողջ թվեր, որոնք չունեն ընդհանուր բաժանարար, բացի 1-ից և -1-ից։ Եթե այդ թվերից յուրաքանչյուրը մնացածներից ամեն մեկի հետ փոխադարձաբար պարզ է, ապա այդ բոլոր թվերը զույգ առ զույգ պարզ են (երկու թվերի դեպքում այս երկու հասկացությունները համընկնում են)։ Օրինակ, 6, 8, 9 թվերը փոխադարձ պարզ թվեր են, բայց զույգ առ զույգ պարզ չեն։ Զույգ առ զույգ պարզ թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը համարվում է այդ թվերի արտադրյալին։

Փոխադարձ պարզ թվեր
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 353