«Փնտրում եմ իմ բախտը» (ռուս.՝ «Ищу мою судьбу»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ[1], որը նկարահանվել է Նիկոլայ Երշովի «Վերա, Նադեժդա, Լյուբով» վեպի հիման վրա։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1975 թվականի սեպտեմբերի 8-ին «Художественный» կինոթատրոնում։ Ֆիլմը նկարահանվել է Կալուգայում։

Փնտրում եմ իմ բախտը
ռուս.՝ Ищу мою судьбу
Երկիր ԽՍՀՄ
Թվական1974
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱիդա Մանասարովա
Սցենարի հեղինակՆիկոլայ Երշով
ԴերակատարներԳեորգի Ժժենով
ԵրաժշտությունՆիկոլայ Սիդելնիկով
ԿինոընկերությունՄոսֆիլմ

Սյուժե խմբագրել

Մի փոքր քաղաքում բարեպաշտ տատիկի հետ միասին ապրում են երեք քույրեր՝ Վերան, Նադեժդան (Գ․ Պոլսկիխ), Լյուբովը (Ե. Սաֆոնովա)։ Վերան, դժբախտ սեր ապրելով, հեռանում է վանք, որտեղ երեխա է ունենում։ Երեխան մահանում է, իսկ Վերան ինքնասպան է լինում։ Լյուբան և տատը այցելում են եկեղեցի և հարաբերություններ են պահպանում քահանա Ալեքսանդրի (է. Մարցևիչ) հետ։ Նադեժդան, որը դատապարտում է նրանց կրոնականությունը, կարծում է, որ Լյուբան սիրահարված է հայր Ալեքսանդրին։ Նա գնում է վերջինիս տուն և պահանջում է, որ նա դադարի հանդիպել Լյուբայի հետ։ Սակայն պարզվում է, որ Ալեքսանդրը սիրահարված է հենց Նադեժդային։ Ճանաչելով նրան ավելի մոտիկից՝ Նադեժդան պատասխանում է նրան փոխադարձությամբ, թեև մինչ այդ համակրում էր Վլադիմիրին՝ տեխնիկումի դասախոսին, որտեղ սովորում է նրա քույրը։ Հայտնվելով դժվարին ընտրության առջև՝ Ալեքսանդրը որոշում է հեռանալ եկեղեցուց։

Դերերում խմբագրել

  • Գեորգի ԺժենովՎլադիմիր Սերգեևիչ Կարյակին, պատմության դասախոս
  • Էդուարդ Մարցևիչ – հայր Ալեքսանդր
  • Գալինա Պոլսկիխ – Նադեժդա, ուսուցիչ, քաղխորհրդի պատգամավոր
  • Ելենա ՍաֆոնովաԼյուբա Իվանովա
  • Սեմյոն Մորոզով – Գրեկով
  • Կոնստանտին Սորոկին – Ֆեոդոր Իլարիոնովիչ
  • Մայա Բուլգակովա – Վերա Վլադիմիրովնա Զաոստրովցևա
  • Եվգենի Շուտով – Կլիմենտի
  • Անտոնինա Պավլիչևա – Ստեպանիդա Նիկիտիչնա, տատ
  • Սերգեյ Յակովլև – Նիկոլայ Նիկոլաևիչ, տեխնիկումի տնօրեն
  • Անատոլի Վեդենկին – գործարանի աշխատակից
  • Վերա Ալտայսկայա – Դարյա
  • Ալեքսանդրա Խարիտոնովա – հարևանուհի
  • Նինա Դոբրիկովա – Վերա

Նկարահանող խումբ խմբագրել

  • Ռեժիսոր՝ Աիդա Մանասարովա
  • Սցենարիստներ՝ Ռոզա Բուդանցևա, Նիկոլայ Երշով
  • Օպերատոր՝ Լ. Կրայնենկով
  • Նկարիչ՝ Նատալյա Մեշկովա[2]
  • Հնչյունային օպերատոր՝ Սերգեյ Միներվին
  • Խորհրդատուներ՝
    • փիլիսոփայական գիտությունների դոկտոր Վ. Գարաջա
    • փիլիսոփայական գիտությունների թեկնածու Ա. Չերտկով[3] (լուսագրերում նշված չէ)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Փնտրում եմ իմ բախտը» ֆիլմը kino-teatr.ru կայքում
  2. «Փնտրում եմ իմ բախտը» ֆիլմը kinopoisk.ru կայքում
  3. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել