Փիթսբուրգի համալսարան (անգլ.՝ University of Pittsburgh, ոչ պաշտոնական անվանում՝Pitt), հանրային հետազոտական համալսարան, որը գտնվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Փիթսբուրգ քաղաքում։ Հիմնադրվել է 1787 թվականին։ Հայտնի է բժշկության ոլորտում իրականացված հետազոտությունների և գիտական աշխատանքների համար։

Փիթսբուրգի համալսարան
Изображение логотипа
Տեսակpublic–private partnership?, մասնավոր համալսարան, հետազոտական համալսարան, ԱՄՆ-ի հասարակական կրթության կազմակերպություն և ազատ հասանելիության հրատարակություն
Հիմնադրված է1787
ՀիմնադրիրHugh Henry Brackenridge?
Ընդհանուր անձնակազմ13 264 մարդ (սեպտեմբեր 2020)[1]
ԱնդամակցությունORCID[2][3], Թվային գրադարանի ֆեդերացիա[4], Հետազոտական գրադարանների ասոցիացիա[5], Ատլանտյան ափագծի վեհաժողով, National Consortium for Teaching about Asia?[6], Հասարակական գիտությունների ասոցիացիաների կոնսորցիում[7], ArXiv[8], NextGen Service Corp?[9], DataCite?[10], Ամերիկյան համալսարանների ասոցացիա[11][12], Ամերիկյան քոլեջների և համալսարանների ասոցիացիա[13], Կրթության ամերիկյան խորհուրդ[14], National Humanities Alliance?[15], Open Education Network?[16], Higher Education Leadership Initiative for Open Scholarship?[17], Ցանցային տեղեկատվության կոալիցիա[18], Պետական և հողային դրամաշնորհային համալսարանների ասոցիացիա[19], Հետազոտական գրադարանների կենտրոն[20], Գիտական հրատարակչական և ակադեմիական ռեսուրսների կոալիցիա[21] և National Digital Stewardship Alliance?[22]
Երկիր ԱՄՆ[23][24][25]
ՏեղագրությունՓիթսբուրգ[26][25]
Հասցե4200 Fifth Avenue, Pittsburgh, PA 15260[1][26]
Կայքpitt.edu(անգլ.)
Փիթսբուրգի համալսարան (ԱՄՆ)##
Փիթսբուրգի համալսարան (ԱՄՆ)
Փիթսբուրգի համալսարան, ԱՄՆ
 University of Pittsburgh Վիքիպահեստում

Կարգավիճակ խմբագրել

Փիթսբուրգի համալսարանը իր պատմության մեծ մասի ընթացքում եղել է մասնավոր կրթական հաստատություն։ 1966 թվականից մինչև 1970-ականները այն գտնվել է Փենսիլվանիա նահանգի ենթակայության տակ։ Այժմ նահանգում ներդրված է Commonwealth System of Higher Education կարգավիճակը և Փիթսբուրգի համալսարանը ևս 3 նման համալսարանների հետ ենթարկվում է այդ կարգավիճակին։

Կառուցվածք խմբագրել

Համալսարանը կազմված է 17 քոլեջներից և դպրոցներից (ֆակուլտետ)․

  • Դիտրիխի արվեստի և գիտության դպրոց
  • Բիզնեսի կառավարման քոլեջ
  • Ջոզեֆ Կատցի անվան բիզնեսի դպրոց
  • Մանկավարժության դպրոց
  • Սվանսոնովյան ինժեներական դպրոց
  • Հիմնարար գիտությունների դպրոց
  • Փիթսբուրգի համալսարանի առողջապահության և վերականգնման դպրոց
  • Մրցանակակիրների դպրոց
  • Տեղեկատվական գիտությունների դպրոց
  • Իրավունքի դպրոց
  • Փիթսբուրգի համալսարանի բժշկագիտության դպրոց
  • Փիթսբուրգի համալսարանի քույրական գործի դպրոց
  • Դեղագիտության դպրոց
  • Հասարակական և միջազգային գործունեության բարձրագույն դպրոց
  • Փիթսբուրգի համալսարանի առողջապահության բարձրագույն դպրոց
  • Սոցաշխատանքի դպրոց

Փիթսբուրգի համալսարանը սերտորեն կապված է ԱՄՆ խոշորագույն հիվանդանոցային համալիրներից մեկի հետ։

Վարկանիշային դիրք խմբագրել

Չնայած այն հանգամանքին, որ նահանգների համալսարանները պակաս հայտնի են, քան մասնավոր համալսարանները, այնուամենայնիվ Փիթսբուրգի համալսարանը մտնում է այսպես կոչված «Public Ivy» լավագույն համալսարանների կազմի մեջ[27]։ Վարկանիշային բարձր դիրքերը մեծ մասամբ պայմանավորված են բժշկության ոլորտում արված աշխատանքների, պակաս չափով՝ ինժեներիայի ոլորտում կատարված աշխատանքների համար։

2009 թվականին Համալսարանների որակի գնահատման կենտրոնը (Արիզոնայի համալսարանի կազմում գտնվող հետազոտական կենտրոն) Փիթսբուրգի համալսարանը ներառել է բարձրագույն խմբի, այսինքն հանրային համալսարանների թոփ յոթնյակի կազմի մեջ, և վեցերորդ խմբի կազմի մեջ, այսինքն՝ ամերիկյան համալսարանների թոփ-25-ի մեջ[28]։

U.S. News & World Report ամսագիրը 2009 թվականին Փիթսբուրգի համալսարանին շնորհել է հանրային համալսարանների մեջ 20-րդ տեղը և 56-րդ տեղը՝ ամերիկյան բոլոր համալսարանների հաշվարկով։

Աշխարհի համալսարանների ակադեմիական ռեյտինգի տվյալներով Փիթսբուրգի համալսարանը աշխարհում զբաղեցրել է 50-րդ տեղը և 37-րդ տեղը՝ ԱՄՆ-ում[29]։

2014 թվականին Forbes-ը Փիթսբուրգի համալսարանին ԱՄՆ լավագույն համալսարանների շարքում շնորհել է 62-րդ հորիզոնականը[30]։

Ձեռքբերումներ խմբագրել

Փիթսբուրգի համալսարանում իրականացվել են մի շարք կարևոր հայտնագործություններ․

  • 1950-ականների ընթացքում համալսարանի մի շարք աշխատակիցների, և հատկապես Ջոնաս Սոլքի կողմից աշխարհում առաջին անգամ ստեղծվել է պոլիոմիելիտի դեմ պատվաստանյութը։
  • 2000 թվականին Ռ․ Նաթթի և Դ․ Թաունսենդի կողմից ստեղծվել է տոմոգրաֆիան (պոզիտրոն-էմիսիոնային և համակարգչային տոմոգրաֆիայի համակարգ)

Հայտնի շրջանավարտներ և աշխատակիցներ խմբագրել

  • Գուստավ Ավրակոտոս՝ ԿՀՎ աշխատակից, որը մեծ դեր է ունեցել աֆղան մոջահեդների զինման հարցում,
  • Պավել Աստախով՝ ՌԴ նախագահին կից երեխաների իրավունքների նախկին պաշտպան,
  • Փիթեր Բիգլ՝ ֆանտաստ գրող, «Նեբյուլա» և «Հյուգո» մրցանակների դափնեկիր,
  • Հարրի Բիզել՝ ամերիկյան ուռուցքաբանության առաջամարտիկներից մեկը,
  • Հերբերթ Բոյեր՝ կենսաքիմիկոս,
  • Ջոն Իրվինգ՝ գրող և սցենարիստ, «Օսկարի» մրցանակակիր,
  • Ջեյմս Է․ Քիլեր՝ աստղագետ,
  • Չարլզ Գլեն Քինգ՝ կենսաքիմիկոս, վիտամին C սինթեզած գիտնականներից մեկը
  • Փեթեր Սաֆար՝ բժիշկ, սիրտ-թոքային վերակենդանացման առաջամարտիկներց,
  • Ռեջինալդ Ֆեսեդեն՝ կանադա-ամերիկյան գյուտարար,
  • Գարի Բյուզի՝ հայտնի հոլիվուդյան դերաան,
  • Բեռնարֆ Ֆիշեր՝ բժիշկ, կրծքագեղձի քաղցկեղի ադյուվանտ բուժման հայտնագործող,
  • Պատրիցիա Չերչլենդ՝ փիլիսոփա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 IPEDS — 1992.
  2. https://orcid.org/members/001G000001LPM6BIAX-university-of-pittsburgh
  3. https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
  4. https://www.clir.org/about/current-sponsors-and-funders
  5. http://old.arl.org/arl/membership/members.shtml
  6. https://jsis.washington.edu/earc/about/ncta/
  7. https://www.cossa.org/members/
  8. Our Members / Tier 6
  9. https://www.volckeralliance.org/initiatives/next-generation-service-corps
  10. https://web.archive.org/web/20240112184553/https://datacite.org/members/
  11. https://web.archive.org/web/20240116123311/https://www.aau.edu/sites/default/files/AAU-Files/Who-We-Are/AAU%20Member%20Universities%20listed%20by%20year_updated%202023.pdf
  12. https://www.aau.edu/who-we-are/our-members
  13. https://web.archive.org/web/20240120073011/https://secure.aacu.org/iMIS/AACUR/Membership/MemberListAACU.aspx
  14. https://web.archive.org/web/20240120080233/https://acememberdirectory.azurewebsites.net/
  15. https://web.archive.org/web/20240126121019/https://nhalliance.org/about/members/
  16. https://web.archive.org/web/20240202185017/https://open.umn.edu/oen/members
  17. https://web.archive.org/web/20221215225406/https://www.heliosopen.org/members
  18. https://web.archive.org/web/20240227092307/https://www.cni.org/about-cni/membership/members
  19. https://web.archive.org/web/20230815075752/https://www.aplu.org/members/our-members/
  20. https://web.archive.org/web/20231016073235/https://www.crl.edu/membership/members
  21. https://web.archive.org/web/20231015070603/https://sparcopen.org/who-we-are/members/
  22. https://web.archive.org/web/20240313141124/https://ndsa.org/membership/members/
  23. Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
  24. SHERPA/RoMEO
  25. 25,0 25,1 GeoNames — 2005.
  26. 26,0 26,1 Legal Entity Identifier
  27. https://brandcollegeconsulting.com/what-are-the-public-ivies/
  28. E. D. Capaldi, J. V. Lombardi et al. (eds), The Top American Research Universities: 2009 Annual Report Արխիվացված 2010-06-01 Wayback Machine, ASU, Tempe, AZ: CMUP, 2010,pp. 8, 16.
  29. Рейтинг ARWU-2009 Արխիվացված 2013-03-23 Wayback Machine
  30. «University of Pittsburgh - America's Top Colleges List – Forbes 2015». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 7-ին.

Հղումներ խմբագրել