Փիթսբուրգ (անգլ.՝ Pittsburgh), ԱՄՆՓենսիլվանիա նահանգի` մեծությամբ երկրորդ քաղաքը։ Մեծ Փիթսբուրգի շրջանի (անգլ.՝ Pittsburgh Metropolitan Area) տնտեսական, մշակութային, գիտական, տրանսպորտային կենտրոնն է, ԱՄՆ-ի ամենաընդարձակ 63-րդ քաղաքը[6]։ Ձևավորվելով Ալեհեյն և Մոնոնգահելա գետերի միավորման շրջանում` ժամանակակից Փիթսբուրգը ճանաչելի է իր կենտրոնով` այսպես կոչված «Ոսկե եռանկյունիով»` իր երկնաքերներով, առևտրական և գրասենյակային կենտրոններով, կամուրջներով։ Քաղաքի մոտ 151 կմ² տարածքում ապրում է ավելի քան 300.000 մարդ։ Քաղաքը շրջապատված է բազմաթիվ բնակավայրերով, քաղաքային տիպի ավաններով, որոնք կազմում են Ալեհեյնի շրջանը` մոտ 1.2 միլիոն բնակչությամբ։ Որոշ հետազոտությունների որակավորմամբ Փիթսբուրգը մեգապոլիս է, որ տարածվում է Չիկագոյից։

Բնակավայր
Փիթսբուրգ
անգլ.՝ Pittsburgh
Դրոշ Զինանշան


Benigno Numine[1][2]
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված էնոյեմբերի 26, 1758[3] թ.
Առաջին հիշատակումնոյեմբերի 26, 1758
Մակերես151 կմ², 151,093536 կմ²
ԲԾՄ373 մետր
Բնակչություն302 971 մարդ (ապրիլի 1, 2020)[4][5]
Ժամային գոտիEDT?
Հեռախոսային կոդ412, 724 և 878
Փոստային դասիչ15106, 15120, 15121, 15201, 15203, 15204, 15205, 15206, 15207, 15208, 15210, 15211, 15212, 15213, 15214, 15215, 15216, 15217, 15218, 15219, 15220, 15221, 15222, 15224, 15226, 15227, 15230, 15232, 15233, 15234, 15235, 15237, 15239, 15289 և 15229
Պաշտոնական կայքpittsburghpa.gov(անգլ.)
Փիթսբուրգ (ԱՄՆ)##
Փիթսբուրգ (ԱՄՆ)

Փիթսբուրգի տնտեսությունը 1980-ական թվականներին հիմնվում էր վերամշակման արդյունաբերության վրա։ Ներկայումս քաղաքի տնտեսության կարևոր ճյուղեր են առողջապահությունը, կրթությունը, ֆինանասական սպասարկումը, նանոտեխնոլոգիան։

Փիթսբուրգից 55 կմ հեռավորության վրա գտնվում է Բիվեր Վեյլի ատոմային կայանը։ Քաղաքում է գտնվում ԱՄՆ-ի վեց խոշորագույն կենդանաբանական այգիներից մեկը։

Պատմություն խմբագրել

Մինչ տարածքի` եվրոպացիներով բնակեցումը այս տարածքում ապրել են հնդկացիական էրի, սենեկա, սասկուեհանոկ ցեղերը և իրոկեզների այլ խմբեր։ Ավելի ուշ արևելքից այստեղ են հաստատվել դելավարները[7]։

Առաջին եվրոպացիները, որ հաստատվել են այս կողմերում, եղել են ֆրանսիացիները, որոնք 18-րդ դարի սկզբին եկել էին Օնտարիոյի և Քվեբեկի շրջաններից։ Ֆրանսիացիները ցանկանում էին միավորել այս հողերը Կանադայի և Լուիզիանայի` իրենց ազդեցության տակ գտնվող տարածքներին։ Անգլիացի նահանգապետ Դինուիդին Ջորջ Վաշինգտոնին ուղարկում է` ֆրանսիացիներին հայտնելու իր պահանջը, այն է` դուրս բերել իրենց զորքերը։ 1753-1754 թվականներին անգլիացիները կառուցում են արքայազն Գեորգի ամրությունը, սակայն ֆրանսիացիները նրանց դուրս են մղում` նույն տեղում կառուցելով իրենց ամրությունները` ֆորտ Դյուկեն անունով։ 1758 թվականին Ջոն Ֆորբսը հետ է մղում ֆրանսիացիներին և ավերում ամրությունը։ Դրանով էլ սկսվում է քաղաքի պատմությունը։ Ֆորտը վերանվանվում է Անգլիայի վարչապետ Ուիլյամ Փիտ Ավագի անունով[8]։ Շրջակայքի բնակչությունը սկսվում է կոչվել Փիթսբորո[9]։

1768 թվականին Ուիլյամ Փենի հետնորդները տարածք են ձեռք բերում ներկայիս քաղաքի տեղում, իսկ 1769 թվականին ավանը ստանում է ժամանակակից անվանումը։ Քաղաքի տարածքի պատկանելության հարցը վիճարկվել է Վիրջինիա և Փենսիլվանիա նահանգների միջև մինչև 1780 թվականը։

Ամերիկյան հեղափոխությունից հետո գրանցվել է բնակչության մշտական աճ։ Քաղաքի զարգացման ծրագիրը պատպաստվել է 1784 թվականին և հաստատվել Ֆիլադելֆիայի իշխանությունների կողմից։

1812 թվականին անգլիական ապրանքների ներմուծումը դադարում է, ինչը նպաստում է քաղաքի տնտեսության զարգացմանը։ Արդեն 1815 թվականին քաղաքի ձեռնարկություններն արտադրում էին պողպատ, բրոնզ, արճիճ և ապակի։ 1830-ական թվականներին քաղաք են թափանցում Մերտիրի հարյուրամյա մետաղամշակման գործարանում աշխատած վալիյցիները։ 1840-ական թվականներին Փիթսբուրգն արդեն դարձել էր Ալեհեյնի լեռներից արևմուտք ընկած խոշորագույն քաղաքը։ 1845 թվականի հրդեհը ոչնչացրեց քաղաքի հազարավոր շինություններ, բայց քաղաքը կրկին վերականգնվեց։

 
Քաղաքի բիզնես կենտրոնը

1875 թվականին կազմակերպվում է պողպատի արտադրություն։ Էնդրյու Կարնեգին հիմնում է գործարան Բրեդոկում, որ դառնում է հարյուրամյա ընկերության (Carnegie Steel Company) մի մասը։ Քաղաքի արդյունաբերության զարգացման մեջ իր հսկայական ավանդն է ունեցել Կարնեգիի ընկերության ներկայացուցիչ Հենրի Բեսեմերը, ով հայտնագործեց պողպատի արդյունաբերության կոնվերտերային եղանակը։ 1901 թվականին Փիթսբուրգն արտադրում էր ԱՄՆ-ի ողջ պողպատի մեկ երրորդից ավելին։ Քաղաքի բնակչությունը հասել էր կես միլիոնի։ Նրանցից շատերը Արևելյան Եվրոպայից էին (Լեհաստան, Սլովակիա, Ուկրաինա, Բոհեմիա, Լիտվա, Սերբիա, Խորվաթիա)։

20-րդ դարի երկրորդ կեսին քաղաքում սկսում է իրականացվել «Վերածնունդ» ծրագիրը, որի հիմնական նպատակն էր կյանքի որակի բարձրացումն ու շրջակա միջավայրի պահպանությունը։ 1977 թվականին սկսում է իրականցվել «Վերածնունդ-2» նախագիծը, որն ուղղված էր քաղաքի մշակութային զարգացմանը։ 1970-80-ական թվականներին հարյուրամյա պատմությամբ շատ ձեռնարկություններ փակվում են։ Կրճատվող աշխատատեղերի պատճառով կրճատվում է նաև քաղաքի բնակչությունը. 2000 թվականին այն կազմում էր ընդամենը 330.000 մարդ; Քաղաքն սկսում է զարգանալ կրթության, զբոսաշրջության, բժշկության, բարձր տեխնոլոգիաների ուղղությամբ։

 
Փիթսբուրգը գիշերով

Կլիմա խմբագրել

Փիթբուրգին բնորոշ է շոգ, խոնավ ամառը և մեղմ ձմեռը։ Հունվարի միջին ջերմաստիճանը -3 °C է, հուլիսինը` +25 °C:

Փիթսբուրգի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °F (°C) 75
(24)
78
(26)
84
(29)
90
(32)
95
(35)
98
(37)
103
(39)
103
(39)
102
(39)
91
(33)
82
(28)
74
(23)
103
(39)
Միջին բարձր °F (°C) 36.3
(2.4)
39.6
(4.2)
49.1
(9.5)
62.4
(16.9)
71.9
(22.2)
79.4
(26.3)
82.9
(28.3)
81.7
(27.6)
75.1
(23.9)
63.1
(17.3)
50.9
(10.5)
40.6
(4.8)
61.1
(16.2)
Միջին օրական °F (°C) 28.8
(−1.8)
31.4
(−0.3)
39.7
(4.3)
51.5
(10.8)
61.2
(16.2)
69.4
(20.8)
73.2
(22.9)
71.8
(22.1)
64.9
(18.3)
53.4
(11.9)
42.6
(5.9)
33.7
(0.9)
51.8
(11)
Միջին ցածր °F (°C) 21.4
(−5.9)
23.2
(−4.9)
30.3
(−0.9)
40.7
(4.8)
50.6
(10.3)
59.3
(15.2)
63.4
(17.4)
62.0
(16.7)
54.8
(12.7)
43.7
(6.5)
34.3
(1.3)
26.7
(−2.9)
42.5
(5.8)
Ռեկորդային ցածր °F (°C) −22
(−30)
−20
(−29)
−5
(−21)
11
(−12)
26
(−3)
34
(1)
42
(6)
39
(4)
31
(−1)
16
(−9)
−1
(−18)
−12
(−24)
−22
(−30)
Տեղումներ դյույմ (մմ) 2.96
(75.2)
2.62
(66.5)
3.15
(80)
3.32
(84.3)
3.83
(97.3)
4.12
(104.6)
4.26
(108.2)
3.52
(89.4)
3.30
(83.8)
2.83
(71.9)
2.86
(72.6)
2.84
(72.1)
39,61
(1006,1)
Ձյան տեղումներ դյույմ (սմ) 13.3
(33.8)
11.7
(29.7)
7.6
(19.3)
1.0
(2.5)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
0.4
(1)
2.4
(6.1)
7.7
(19.6)
44.1
(112)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.01 in) 16.8 13.9 14.0 13.9 13.5 12.4 11.2 10.5 9.8 11.1 12.0 14.6 153.7
Միջ. ձնառատ օրեր (≥ 0.1 in) 12.2 9.3 5.9 1.6 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.3 3.3 7.6 40.2
% խոնավություն 69.9 67.3 64.1 59.8 63.4 66.2 68.8 71.2 72.0 68.3 70.2 71.9 67.8
Միջին ամսական արևային ժամ 93.9 108.5 155.4 182.8 217.4 242.2 254.9 228.4 196.7 167.3 99.4 74.4 2021,3
Տոկոս հնարավոր արևի լույս 31 36 42 46 49 54 56 54 53 48 33 26 45
Աղբյուր #1: NOAA (relative humidity, dew point and sun 1961–1990)[10][11][12][13]
Աղբյուր #2: Weather Atlas (UV)[14]

Ուսումնական հաստատություններ խմբագրել

 
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կարնեգի համալսարանում

Քաղաքի խոշորագույն ուսումնական հաստատությունը Փիթբուրգի համալսարանն է։ Այն մտնում է ԱՄՆ-ի ամենախոշոր 10 ուսումնական հաստությունների մեջ։

Մեծ հեղինակություն է վայելում մասնավոր Կարնեգի-Մելոն համալսարանը, որ բարձր տեղեր է զբաղեցնում ամերիկյան և համաշխարհային վարկանիշային ցուցակներում։ Քաղաքում գործում են մասնավոր այլ համալսարաններ ևս` Դյուկեյն, Կարլոու, Չատեմ, Փոյնթ Պարկ և Ռոբերտ Մորիս։

Տեսարժան վայրեր խմբագրել

Թանգարաններ խմբագրել

  • Բնական գիտությունների Կարնեգի թանգարան
  • Էնդի Ուորհոլի թանգարան

Այլ խմբագրել

  • Ֆորտ Դյուկեսն կամուրջը Ալեհեյն գետի վրա։ Կառուցվել է 1963 թվականին, բայց բացվել է 1969 թվականի։ Շինարարությունն արժեցել է 5 միլիոն դոլար 1962 թվականի արժեքով (39 միլիոն դոլար 2016 թվականի արժեքով)а[15][16]: Բարձր արժեքի և ուշ բացվելու կապակցությամբ կոչվել է «ոչ մի տեղ տանող կամուրջ»։

Սպորտ խմբագրել

Գլխավոր լիգայում հանդես եկող փիթսբուրգյան թիմեր
Ակումբ Մարզաձև Լիգա Մարզադաշտ Տարողունակություն
Փիթսբուրգ Փայրեթս Բեյսբոլ Բեյսբոլի բարձրագույն լիգա (MLB) PNC պարկ 38,362
Փիթսբուրգ Սթիլերզ Ամերիկյան ֆուտբոլ Ֆուտբոլի ազգային լիգա (NFL) Հայնց Ֆիլդ 68,400
Փիթսբուրգ պինգվինս Հոկեյ Հոկեյի ազգային լիգա (NHL) Կոնսոլ Էներջի կենտրոն 18,387

Աստղագիտության մեջ խմբագրել

Փիթսբուրգի պատվին է կոչվել (484) Պիսբուրգիա աստերոիդը, որ հայտնաբերվել է 1902 թվականին։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://web.archive.org/web/20061121172843/http://members.chello.se/hansdotter/motton.html#pers
  2. https://web.archive.org/web/20070111152947/http://latin-phrases.co.uk/quotations/religious/
  3. Church S. H. A Short History of Pittsburgh 1758-1908 — 1908. — P. 29.
  4. https://www.census.gov/quickfacts/fact/table/pittsburghcitypennsylvania/POP010220
  5. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  6. "Population Estimates". United States Census Bureau. Retrieved June 3, 2015.
  7. Solon J. Buck, Elizabeth Buck, The Planting of Civilization in Western Pennsylvania, 1976, Google Boeken. Books.google.com. Retrieved on 2013-07-17
  8. Google Drive Viewer. Docs.google.com. Retrieved on July 17, 2013.
  9. Lorant, Stefan (1999). Pittsburgh, The Story of an American City (5th ed.). Esselmont Books, LLC. ISBN 978-0-685-92012-1.
  10. «NowData - NOAA Online Weather Data». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2021 թ․ հունիսի 10-ին.
  11. «Station: Pittsburgh INTL AP, PA». U.S. Climate Normals 2020: U.S. Monthly Climate Normals (1991-2020). National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2021 թ․ հունիսի 10-ին.
  12. «WMO Climate Normals for PITTSBURGH/GR PITTSBURGH INTL,PA 1961–1990». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.
  13. «Average Percent Sunshine through 2009». National Climatic Data Center. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 15-ին.
  14. «Pittsburgh, Pennsylvania, USA - Monthly weather forecast and Climate data». Weather Atlas. Վերցված է 2019 թ․ հուլիսի 4-ին.
  15. Bridges — Coming And Going, Pittsburgh Press[en], стр. 22, 20 августа 1962
  16. Калькулятор инфляции доллара США с 1913 года по настоящее время

Արտաքին հղումներ խմբագրել