Փիթեր Ջեննինգս (անգլ.՝ Peter Jennings, հուլիսի 29, 1938(1938-07-29)[1][2][3], Տորոնտո, Օնտարիո, Կանադա[1] - օգոստոսի 7, 2005(2005-08-07)[4][5], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), կանադական ծագում ունեցող ամերիկացի լրագրող և լրատվական ծրագրի հաղորդավար։ Նա 1983 թվականից մինչև իր մահը (թոքերի քաղցկեղի բարդություններից)՝ 2005 թվականը ABC-ի համաշխարհային նորությունների միակ վարողն էր։

Փիթեր Ջեննինգս
անգլ.՝ Peter Jennings
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 29, 1938(1938-07-29)[1][2][3]
ԾննդավայրՏորոնտո, Օնտարիո, Կանադա[1]
Մահացել էօգոստոսի 7, 2005(2005-08-07)[4][5] (67 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ և  Կանադա
ԿրթությունԼիսգար քոլեջ
ԵրկերABC World News Tonight with David Muir?
Մասնագիտությունլրագրող, հաղորդավար և թղթակից
ԱշխատավայրABC News?
ԱմուսինԿատի Մարտոն և Kayce Freed?
Ծնողներհայր՝ Charles Jennings?
Պարգևներ և
մրցանակներ
 Peter Jennings Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Աշխատանքից հեռացված միջնակարգ դպրոցի ուսուցիչը դարձավ ամերիկյան ամենահայտնի հեռուստատեսային լրագրողներից մեկը։

Ջեննենինգն իր կարիերան սկսեց վաղ՝ 9 տարեկանից Կանադայում ռադիոհաղորդումների մասնակցելով։

Նա իր պրոֆեսիոնալ հեռուստատեսային կարիերան սկսեց Օտտավայում՝ վարելով տեղական լրատվական հաղորդումներ, ինչպես նաև շաբաթ օրերին կազմակերպելով պատանեկան պարային շոուներ։

1965 թվականին ABC News-ը նրան հրավիրել էր դառնալ իր երեկոյան գլխավոր նորությունների վարողը։ Նրա անփորձությունը քննադատություն էր առաջացրել, ինչը դժվարացնում էր նրա համար վարողի աթոռին գտնվելը։ Արդյունքում Ջենինգսը 1968 թվականին հաղորդավարի փոխարեն դարձավ թղթակից՝ սկսելով ռեպորտաժներից Մերձավոր Արևելքում։

Նա վերադարձել է որպես 1978 թվականին ABC-ի «Համաշխարհային նորությունների» երեք հաղորդավարներից մեկը, և ավելի ուշ՝ 1983 թվականին նշանակվել է միանձնյա վարող։

Ջեննինգը հայտնի էր իր նորությունների մարաթոնային լուսաբանումներով, ժամեր շարունակ գտնվելով դրսում, ուղիղ հեռարձակումներ էր ցուցադրում, ինչպիսիք են 1991 թվականին Պարսից ծոցի պատերազմի բռնկումը, 2000 թվականին՝ հազարամյակի տոնակատարությունը, 2001 թվականի սեպտեմբերի 11-ի իրադարձությունները։

Նա նաև հեղինակ է ABC News-ի համար բազմաթիվ հատուկ ռեպորտաժների, ինչպես նաև մի քանի ամերիկյան նախագահական բանավեճերի։

2003 թվականին Ջեննինգը դարձավ Միացյալ Նահանգների հպատակագրված քաղաքացի։

CBS-ից Թոմ Բրոքաուի (Tom Brokaw) և Դեն Ռազերի (Dan Rather) հետ մեկտեղ Փիթեր Ջեննինգսը դասվում էր այսպես կոչված «մեծ եռյակ» լրատվական հաղորդավարների շարքին, որոնք գերակշռում էին հեռուստատեսային երեկոյան նորությունները ամերիկյան ցանցում, 1980-ականների սկզբից մինչև 2005 թվականը՝ իր մահը։

Մատենագրություն խմբագրել

  • Alan, Jeff. Anchoring America: The Changing Face of Network News. Chicago: Bonus Books (2003). ISBN 1-56625-194-X.
  • Arledge, Roone. Roone: A Memoir. New York: HarperCollins (2003). ISBN 0-06-019733-1.
  • Bliss, Edward. Now the News: the Story of Broadcast Journalism. New York: Columbia University (1991). ISBN 0-231-04402-X.
  • Darnton, Kate, Kaycee Jennings, and Lynn Sherr, eds. Peter Jennings — A Reporter’s Life. New York: PublicAffairs (2007). ISBN 1-58648-517-2.
  • Fensch, Thomas, editor. Television News Anchors: An Anthology of Profiles of the Major Figures and Issues in United States Network Reporting. Jefferson, North Carolina: MacFarland (1993). ISBN 0-89950-769-7.
  • Goldberg, Robert, and Gerald Jay Goldberg. Anchors: Brokaw, Jennings, Rather, and the Evening News. Secaucus, New Jersey: Carol (1990). ISBN 1-55972-019-0.
  • Goldenson, Leonard. Beating the Odds: The Untold Story Behind the Rise of ABC. New York: Scribners (1991). ISBN 0-684-19055-9.
  • Gunther, Marc. The House that Roone Built: the Inside Story of ABC News. Boston: Little, Brown (1994). ISBN 0-316-33151-1.
  • Matusow, Barbara. The Evening Stars: the Making of the Network News Anchor. Boston: Houghton Mifflin (1983). ISBN 0-395-33968-5.

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փիթեր Ջեննինգս» հոդվածին։