Փերիս Հիլթոն

ամերիկացի դերասանուհի, երգչուհի, երգերի հեղինակ, մոդել, դիզայներ

Փերիս Ուիթնի Հիլթոն (անգլ.՝ Paris Whitney Hilton, փետրվարի 17, 1981(1981-02-17)[1][2][3], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4])՝ ամերիկացի դերասանուհի, երգչուհի, երգերի հեղինակ, մոդել և դիզայներ։

Փերիս Հիլթոն
Ծնվել էփետրվարի 17, 1981(1981-02-17)[1][2][3] (43 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
ԿրթությունMarywood-Palm Valley school?, Dwight School?, Provo Canyon School?[5], CEDU?, Cascade School?, Ուիլյամ Ֆլոյդի ավագ դպրոց և Պրոֆեսիոնալ երեխաների դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի, մոդել, գործարար, բարձրաշխարհիկ հեղինակություն, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, դիջեյ և նորաձևության դիզայներ
Ժանրերփոփ
Ծնողներհայր՝ Ռիչարդ Հիլթոն, մայր՝ Քեթի Հիլթոն
Ամուսին(ներ)Քարթեր Ռեում[6]
Համատեղ ապրող(ներ)Ռիվեր Վայփերի[7], Էդվարդ Ֆերլոնգ, Ստավրոս Նիարխոս, Թոմաս Գրոս, Ռիք Սալոմոն[8], Ջեյսոն Շոու, Նիկ Քարթեր, Պարիս Կասիդոկոստաս-Լացիս, Քրիս Զիլկա, Դագ Ռայնհարդտ, Քարթեր Ռեում և Բենջի Մեդդեն
Պարգևներ և մրցանակներ
parishilton.com

Փերիս Հիլթոնը իր նախնիներից ժառանգել է աշխարհի խոշորագույն հյուրանոցային ցանցը՝ «Hilton Hotels»[9]: Նա առավել հայտնի դարձավ «The Simple Life» ռեալիթի շոուում (2003—2007), որտեղ նա խաղում էր իր ընկերուհու՝ Նիկոլ Ռիչիի հետ։

Կենսագրություն խմբագրել

 
Հիլթոնը իր 30-ամյակին նվիրված խնջույքին, 2011 թվականի փետրվարի 18-ին

Փերիս Հիլթոնը ծնվել է 1981 թվականի փետրվարի 17-ին՝ Ռիկ և Քեթի Հիլթոնների ընտանիքում։ Նա համարվում է Կոնրադ Հիլթոնի թոռնուհին, ով հիմնադրել է Hilton հյուրանոցային ցանցը։ Փերիսը ընտանիքի ամենամեծ զավակն է։ Նա ունի կրտսեր քույրիկ՝ Նիկի Հիլթոն և երկու եղբայր՝ Բարոն և Կոնրադ Հիլթոնները։

 
Հիլթոնը 2016 թվականի Կաննի կինոփառատոնին

Հիլթոնի մանկությունն անցել է տարբեր վայրերում՝ Վալդորֆ-Աստորիա հյուրանոցում, որը գտնվում է Մանհեթենում, Բևեռլի Հիլզում, Հեմփթոնում և այլն։ Հիլթոնը ընդունվում է Նյու-Յորքի Dwight School, որտեղից նրան հեռացրին, սակայն հետո նա ստանում է միջնակարգ կրթության իր վկայականը։

Կարիերա խմբագրել

Մոդելի կարիերա խմբագրել

2000 թվականին Փերիս Հիլթոնը ստորագրեց պայմանագիր՝ Դոնալդ Թրամփի մոդելային գործակալության հետ և դարձավ պրոֆեսիոնալ մոդել։ Ավելի ուշ նա սկսեց աշխատել այլ մոդելային կազմակերպությունների հետ. Ford Models Management՝ Նյու-Յորքում, Models 1 Agency՝ Լոնդոնում, Nous Model Management՝ Լոս-Անջելեսում և Premier Model Management՝ Լոնդոնում։ Հիլթոնը սկսեց նկարահանվել հանրահայտ բրենդային գովազդներում, որոնց մեջ են մտնում Iceberg, GUESS, Tommy Hilfiger, Christian Dior и Marciano:

Կինոյի և հեռուստատեսության կարիերա խմբագրել

 
Հիլթոնը իր մայրիկի՝ Քեթի Հիլթոնի եւ հորաքրոջ՝ Քայլ Ռիչարդսի հետ 2011 թ. Փետրվարի 5-ին

Հիլթոնի առաջին հեռուստատեսային նախագիծը՝ The Simple Life ռեալիթի շոուն նրան մեծ հաջողություններ է բերում։ Շոուն եթեր է հեռարձակվել 2003 թվականի դեկտեմբերի 2-ին՝ Fox ալիքով։ Հիլթոնի և նրա ընկերուհու՝ Ռիչիի վեճը պատճառ դարձավ այն բանի, որ երեք սեզոն նկարահանելուց հետո ռեալիթի շոուն դադարեց եթեր հեռարձակվել։ Հաջորդ չորրորդ և հինգերորդ սեզոնները դուրս եկան E! ալիքով։ 2006 թվականին Հիլթոնը խաղացել է գլխավոր դերերը «Ոճային իրեր» և «Շեկահերը շոկոլադում» ֆիլմերում։ 2008 թվականին դուրս է եկել «Գեղեցկուհին և այլանդակը» ֆիլմը, որի համար Փերիսը ստացել է երեք մրցանակ՝ «Ոսկե ազնվամորի»։

Սկավառակագրություն խմբագրել

  • Paris (2006, Փերիս Հիլթոնի ալբոմ)

Ֆիլմագրություն խմբագրել

Թվական Հայերեն անվանումը Օրիգինալ անվանումը Դերը
1992 Ջինը առանց շշի Wishman աղջիկը լողափում
2001 Zoolander Կամեո
2002 Ինը կյանքեր Nine Lives Ջո
2002 QIK2JDG սուպերմոդել
2003 Պոլի Շորը մահացած է Pauly Shore Is Dead Կամեո
2003 Ուոնդերլենդ Wonderland Կամեո
2003 Կատու The Cat in the Hat Կամեո
2003 Լոս-Անջելեսի ասպետները L.A. Knights Սեդի
2004 Ժամադրություն աստղի հետ Win a Date with Tad Hamilton! Հիզեր
2004 Լաս-Վեգաս Las Vegas Մեդիսոն
2004 Ջորջ Լոպես George Lopez Էշլի
2004 Միայնակ սրտեր The O.C. Քեյթ
2004 Նորաձև մայրիկը Raising Helen Էմբեր
2004 Բևերլի-Հիլզ The Hillz Հիզեր Սմիթ
2004 Վերոնիկա Մարս Veronica Mars Քեյթլին Ֆորդ
2005 Ամերիկյան երազանքներ American Dreams Բարբարա Էդեն
2005 House of Wax Պեյջ Եդվարդս
2006 Ոճային իրեր Bottoms Up Լիզա Մանչինի
2006 Շիկահերը շոկոլադում Pledge This! Վիկտորիա Ինգլիշ
2007 Ամերիկայի պատմությունը Stories USA Սեդի
2008 Գեղեցկուհին և այլանդակը The Hottie & the Nottie Քրիստաբել Էբոտ
2008 Repo! The Genetic Opera Էմբեր Սվիթ
2009 Ռեքս Rex Փերիս
2009 Գերբնական Supernatural Կամեո
2010 Շուն, ով փրկել է Սուրբ Ծնունդը The Dog Who Saved Christmas Vacation Բելա
2013 The Bling Ring Կամեո

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Lundy D. R. The Peerage
  3. 3,0 3,1 GeneaStar
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #135460468 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. https://www.usatoday.com/story/entertainment/celebrities/2020/12/10/paris-hilton-fighting-abuse-provo-canyon-school-this-is-paris/6475425002/
  6. Owoseje T. 'My forever begins today': Paris Hilton marries Carter ReumCNN.
  7. https://www.yahoo.com/entertainment/blogs/jaunt/paris-hilton-hits-hawaii-boyfriend-003904823.html?guce_referrer=aHR0cHM6Ly9maS53aWtpcGVkaWEub3JnLw&guce_referrer_sig=AQAAADcS4Z3r5BXrJtw7yuztITlN8SWo6O_fnYJxosfGpPSMpj3fNgm291T2lfb3bPgzdRbRL86imufdqxMeTpj7Thk5X1uHsAB2koXA_j_kNnYHQMVfRmxY_0wivuisHsinbcDDUlIN6L1nozxCLycwCcNtyrnOb4dPulyYmIbyupXW
  8. 1 Night in Paris — 2004.
  9. «Пэрис Хилтон лишили наследства» (ռուսերեն). Лента.Ру. 30.07.2007. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փերիս Հիլթոն» հոդվածին։