Փերիների հովտի մրցույթը

Փերիների հովտի մրցույթը (անգլ.՝ Pixie Hollow Games), 2011 թվականի կարճամետրաժ համակարգչային մուլտֆիլմ, որն արտադրվել է «DisneyToon Studios»-ի կողմից, Disney Fairies բրենդի հիման վրա։ Սյուժեն անտառի փերիների՝ Հլոյայի և Ռոզետտայի արկածների մասին է, որոնք գնացին մասնակցելու Փերիների հովտի շքեղ մրցույթին՝ սպորտային մրցույթ, որին մասնակցում էին Նետլանդիայի բոլոր սպորտային խմբերը։

Փերիների հովտի մրցույթը
անգլ.՝ Pixie Hollow Games
Տեսակհեռուստաֆիլմ և մուլտֆիլմ
Ժանրհեքիաթ
Թեմածովահենություն
ՌեժիսորԲրեդլի Ռեյմոնդ
ՀնչյունավորումՄեյ Ուիթման
ԵրաժշտությունՋոել ՄակՆիլի
ԵրկիրԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունWalt Disney Pictures
DisneyToon Studios
ԴիստրիբյուտորDisney-ABC Domestic Television
Տևողություն23 րոպե
ՊրիկվելՓերիները (Մուլտֆիլմ)
Փերիները․ Կորած գանձը
Փերիներ․ Կախարդական փրկությունը
ՍիկվելՓերիներ․ Ձմեռային անտառի առեղծվածը
Թվական2011 և դեկտեմբերի 16, 2011[1]
disney.go.com/fairies/index.html#/movies-tv/pixie-hollow-games/

Սյուժե խմբագրել

Նետլանիդայում տեղի էր ունենում Փերիների հովտի մրցույթը։ Այգիների երիտասարդ փերին՝ Հլոյան, ցանկանում էր մասնակցել, բայց մյուսները դա չէին ցանկանում։ Սկզբում այգիների փերիները պարտվում են։ Բայց Հլոյան շարունակում է։ Վիճակահանությամբ նրա թիմից հանդես է գալիս Ռոզետտան՝ փերի, որը չի սիրում ցեխ և դրանից սարսափում էր։ Առաջին փուլում (գորտերի վրա թռչել) առողջության փերիները մինչև եզրագիծ չհասան։ Նրանք գալիս են նախավերջում, և առողջության փերիները դուրս են մնում։ Հաղթում են կենդանիների փերիները, իսկ նախորդ փուլում՝ ամպրոպի փերիները։

Այգիների փերիները զարմացան այդ հաջողությունից, և հավատացին Հլոյային, բայց զայրացան Ռոզետայի վրա, որի պատճառով նրանք հասան եզրագծին նախավերջում, չնայած որ կարող էին հաղթել։ Հլոյան պաշտպանում է Ռոզետային, և հաջորդ փուլում նրանք լավ են հանդես գալիս, բայց նախավերջին փորձության ժամանակ նրանք գնում են առաջինը և վերջին րոպեներին, քանի որ Ռոզետան չէր ուզում ցեխի վրայով սահել, նրանք չհասան հաղթանակին։ Նրանք զբաղեցրին չորրորդ տեղը։

Ինքնասաիրահարված ամպրորպի էլֆ Ռոկոտը ծաղրում է այգիների փերիներին և ասում, որ այդ անհաջողությունը կգրվի պատմության մեջ։ Տեսնելով որ Հլոյան բոլորից շատ է հուզված, Ռոզետան որոշում է հաղթել մրցույթում։ Եվ հաջորդ փուլում հաղթելու համար նա ծրագիր է կազմում։ Արագ թռչող փերիները, որպեսզի շուտ հասնեն, որոշում են ճանապարհից շեղվել։ Իսկ Ռոզետան անցնում է ցեխի կույտի վրայով, և ծաղիկների փերիները անցնում են առաջ։ Բայց Ռոկոտը չցանկանալով պարտվել, մի քանի հնարք է գործի դնում, որի շնորհիվ ամպրոպի փերիներն առաջինն են հասնում եզրագծին։

Ռոզետան և Հլոյան հուզված են, բայց բոլոր դեպքերում որոշում են հասնել եզրագծին։ Նրանք հասնում են եզրագծին այն ժամանակ, երբ Ռոկոտը տոնում էր իրենց հաղթանակը, բայց Կլերիոն թագուհին հայտարարում է, որ հաղթել են այգիների փերիները։ Ռոկոտը զայրանում է, իսկ Կլերիոն թագուհին ասում է, որ հաղթելու համար եզրագծին պետք է հասնի ամբողջ խումբը։ Պարզվում է, որ թունելում Ռոկոտի թիմակիցը նրան թողնում է։ Բոլորը ուրախաում են, քանի որ դա այգիների փերիների առաջին հաղթանակն էր։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Լյուսի Լյու Սերեբրյանկա Սերեբրյանկա
Մեյ Ուիթման Դին Դին Դին Դին
Անժելիկա Հյուսթն Կլերիոն թագուհի Կլերիոն թագուհի
Պամելա Ադլոն Վիդիա Վիդիա
Ջոյսն Դոլլի Ռոկոտ Ռոկոտ
Ռոբ Պոլսեն Բոբլ Բոբլ
Ջեֆ Բաննետ Կլենկ Կլենկ
Կարի Ուոլգրեն Իվա Իվա
Մեգան Ֆիլտի Ռոզետա Ռոզետա
Անժելի Բարտիս Ֆաունա Ֆաունա
Ռեյվն Իրիդեսսա Իրիդեսսա
Բրենդա Սոնգ Հլոյա Հլոյա

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումեներ խմբագրել