Փերիան (պարսկերեն՝ فریدن, կարդ․՝ Ֆերեյդան, վրացերեն՝ ფერეიდანი, կարդ․՝ Փերեյդանի) Իրանի Սպահան նահանգում գտնվող գավառ է, որը Շահ Աբբասի գաղթից հետո մինչ քսաներորդ դար Պարսկաստանի ամենահայաբնակ գավառն է եղել։ Գավառում և շրջակայքում ապրել են նաև պարսիկներ, լոռեր, թրքեր, Շահ Աբբասի գաղթեցրած վրացիներ, և այլք։

Փերիոյ հայոց հիվանդանոցի շենքը հարավային կողմից, որը կառուցվել է 1942 թվականին՝ Նամակերտ գյուղում։
Նամակերտի հիվանդանոցի բացման առթիվ 1942 թվականի նոյեմբերի 8-ին Նամակերտի Սուրբ Թադեոս եկեղեցուց դեպի հիվանդանոց մեկնած թափորը

Փերիա գավառը գտնվում է Սպահան քաղաքից 150 կմ արևմուտք, ծովի մակերևույթից 2200 մ միջին բարձրության վրա։ Արևելքից սահմանակից է Քեարվանդ գավառին, արևմուտքից՝ Բուրվարի, հյուսիսից՝ Խոնսար և Գոլփայգան, իսկ հարավից՝ Չարմահալ գավառներին։ Ունեցել է 57 հայաբնակ գյուղեր, որոնցից մինչև 1946 թվականը կանգուն էին 24-ը։ Այդ գյուղերից են ՝ Ադիգան, Ազնավուլ, Բժկերտ, Բոլորան, Դաջան, Դրախտակ, Խոյգան Վերին և այլն։ Փերիայից 1946 թվականին ամբողջությամբ Հայաստան են ներգաղթել վեց գյուղեր։ 1967 թվականին հայաբնակ էին 17 գյուղեր։ Ներկայումս ամբողջությամբ հայաբնակ է միայն Բոլորանը։ 1967 թ. տվյալներով բնակչության քանակը ըստ գյուղերի՝

  1. Բոլորան - 970
  2. Դաջան - 57
  3. Դրախտակ - 15
  4. Վերին Խոյգան - 1162
  5. Խունգ - 585
  6. Հադան - 470
  7. Հազարջրիբ - 990
  8. Ղալամելիք - 134
  9. Ղարղուն - 840
  10. Միլակերտ - 760
  11. Նամակերտ - 980
  12. Շահբուլաղ - 210
  13. Շուրիշկան - 750
  14. Չիգան - 250
  15. Սանգիբարան - 1170
  16. Սնկերտ - 345
  17. Սվարան - 600

ընդամենը՝ 1530 տուն, 10.288 շունչ։

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել