Փերթեվնիյալ Վալիդե սուլթան մզկիթ

մզկիթ

Փերթեվնիյալ Վալիդե սուլթանի մզկիթ (թուրքերեն՝ Pertevniyal Valide Sultan Camii), հայտնի է նաև որպես Աքսարայի Վալիդե սուլթանի մզկիթ (թուրքերեն՝ Aksaray Valide Sultan Camii), 19-րդ դարի մզկիթ, որը գտնվում է Ստամբուլի Ֆաթիհ շրջանի Աքսարայ թաղամասում։

Փերթեվնիյալ Վալիդե սուլթան մզկիթ
թուրքերեն՝ Pertevniyal Valide Sultan Camii
Տեսակկառույց և մզկիթ
Երկիր Թուրքիա
ՎարչատարածքՍտամբուլ
Հիմնվել է1871
Կառուցման սկիզբ1869
Կառուցման ավարտ1971
Անվանված էՓերթեւնիյալ սուլթանուհի
Ճարտարապետություն
ՃարտարապետՍարգիս Բալյան
Ոճօսմանյան ճարտարապետական ոճ
Մինարեթներ2
Քարտեզ
Քարտեզ

Կառուցում խմբագրել

Մզկիթը կառուցվել է 1869- 1871 թվականներին ճարտարապետ Սարգիս Բալյանի կողմից՝ Փերթեվնիյալ սուլթանի պատվերով։ Վերջինս եղել է օսմանյան սուլթաններ Մահմուդ II-ի և Աբդուլ Ազիզի մայրը[1]։ Մզկիթը ներկայացնում է մի քանի ճարտարապետական ոճերի խառնուրդ, այնպիսիք, ինչպիսիք են ռենեսանսը, գոթական ոճը, կայսերական ոճը, ռոկոկո ոճը և իհարկե ավանդական օսմանյան ոճը։ Մզկիթը ունի երկու մինարեթներ և փոքր գմբեթ[2]։

Մզկիթի կողքը առկա են շատրվան, գրադարան, Փերթեվնիյալ սուլթանի թյուրբեն։ Ավելի ուշ, գրադարանի մասնաշենքը տեղափոխվել է Սուլեյմանիե մզկիթ։ Սկզբնական շրջանում մզկիթը գտնվել է Աքսարայի հրապարակում (թուրքերեն՝ Aksaray meydani), սակայն Աթաթուրքի պողոտայի վերակառուցումից հետո (թուրքերեն՝ Atatürk bulvari)՝ 50-ական թվականներին, մզկիթը հայտնվել է պողոտայի մակարդակից ցածր[2]։

Գրականություն խմբագրել

  • Faroqhi, Suraiyah (2005). Subjects of the Sultan: Culture and Daily Life in the Ottoman Empire. I B Tauris. ISBN 1-85043-760-2.
  • Freely, John (2000). Blue Guide Istanbul. W. W. Norton & Company. ISBN 0-393-32014-6.
  • İstanbul’un Tarihi ve Camileri, Ankara 1970։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Pertevniyal Valide Sultan Mosque Complex». Discover Islamic Art. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 26-ին.
  2. 2,0 2,1 «Мечеть Пертевниял Валиде Султан». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փերթեվնիյալ Վալիդե սուլթան մզկիթ» հոդվածին։