Փեթար, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում[1]։ Գտնվում է Մուշ քաղաքից 7-8 կմ հարավ՝ Սիմ լեռան հյուսիսային լանջին։

Գյուղ
Փեթար
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառՄշո գավառ
Այլ անվանումներԲեթար, Փեդար, Փետար
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Փեթար (Աշխարհ)##
Փեթար (Աշխարհ)

Գյուղի հարավ արևմտյան կողմում գտնվում էր Ս. Կարապետ եկեղեցին։

Բնակչություն խմբագրել

1880 թվականին ուներ 65 տուն՝ 1200 բնակչով, 1890 թվականին՝ 65 տուն, իսկ 1909 թվականին՝ 30 տուն հայ բնակիչ[2]։

Անվանի մարդիկ խմբագրել

Փեթարում է ծնվել ազգային-ազատագրական շարժման մարտիկ ֆիդայի Փեթարա Մանուկը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Բաղեշի նահանգի Մուշի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 249

Աղբյուրներ խմբագրել