Փեգի Լի (անգլ.՝ Peggy Lee, իսկական անունը՝ Նորմա Դելորիս Էգստրոմ/Norma Deloris Egstrom[7][8][9][10][11][12], մայիսի 26, 1920(1920-05-26)[4][5][5][…], Jamestown, Հյուսիսային Դակոտա - հունվարի 21, 2002(2002-01-21)[4][5][5][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա), շվեդական արմատներով ամերիկացի երգչուհի, երգերի հեղինակ, դերասանուհի, կինոռեժիսոր։ Շուրջ վեց տասնամյակ ձգված ստեղծագործական կարիերայի ընթացքում լայն ճանաչման է հասել հատկապես ջազային ու պոպուլյար երգերի կատարմամբ։

Փեգի Լի
Բնօրինակ անունանգլ.՝ Peggy Lee[1]
Ի ծնե անունանգլ.՝ Norma Deloris Egstrom[2]
Նաև հայտնի է որպեսPeggy Lee[1] և Susan Melton[3]
Ծնվել էմայիսի 26, 1920(1920-05-26)[4][5][5][…]
Jamestown, Հյուսիսային Դակոտա
Երկիր ԱՄՆ
Մահացել էհունվարի 21, 2002(2002-01-21)[4][5][5][…] (81 տարեկան)
Լոս Անջելես, Կալիֆոռնիա
ԳերեզմանՎեսթվուդի գերեզմանատուն[6]
Ժանրերփոփ և ջազ
Մասնագիտությունկինոդերասանուհի, դերասանուհի, երգչուհի, երգերի հեղինակ, ջազ երաժիշտ, ռադիոհաղորդավար, ձայնային դերասանուհի, երաժիշտ, հեռուստատեսային դերասանուհի և ստուդիական երաժիշտ
Երգչաձայնկոնտրալտո
Գործիքներվոկալ
ԼեյբլԴեկա Ռեկորդս և Capitol Records
ԱմուսինԴյուի Մարտին, Dave Barbour? և Բրեդ Դեքսթեր
Պարգևներ
Կայքpeggylee.com
 Peggy Lee Վիքիպահեստում

1941 թվականին, երբ Բենի Գուդմենի նվագախումբը հաջողության գագաթնակետին էր, Փեգին անդամակցել է այդ նվագախմբին, նրա կազմում երկու տարի շարունակ համերգներով շրջագայել Ամերիկայի Միացյալ Նահանգներով։ 1942 թվականի հուլիսին ձայնագրել է իր առաջին հիթը՝ Why Don't You Do Right?–ը, որից վաճառվել է մեկ միլիոնից ավելի օրինակ, ու դրվել է երգչուհու համբավի հիմքը։ Նրա կատարումներն աչքի են ընկել քնքշության և հատու շեշտադրումների համադրությամբ (soft and cool). որոշ ուսումնասիրողների կարծիքով՝ այդ առանձնահատկությունը գիշերային ակումբների գռիհների թողած ազդեցության հետևանք էր։ 1943 թվականի մարտին Փեգին ամուսնացել է Գուդմենի նվագախմբի կիթառահար և կոմպոզիտոր Դեյվ Բարբուրի հետ[13][14]։

1944 թվականին երգչուհին պայմանագիր է կնքել Capitol Records ձայնագրման ընկերության հետ և թողարկել հիթերի մի բավականին երկար շարք, որոնց զգալի մասի տեքստերի ու երաժշտության հեղինակները ինքն ու իր ամուսինն են։ Առանձնապես մեծ հաջողություն են ունեցել Fever[15] և Is That All There Is? երգերի ձայնագրությունները։ Նրա համագործակցությունը Capitol Records-ի հետ ձգվել է, որոշ ընդհատումներով, շուրջ երեսուն տարի[16]։ 1952–1957 թվականներին երգչուհին համագործակցել է Decca ձայնագրման ընկերության հետ։

Փեգի Լիին հռչակ են բերել հատկապես Ուոլթ Դիսնեյի կինոընկերության «Լեդին ու Լուֆսենը» կինոնկարի համար գրած ու կատարած երգերը (ի դեպ, այդ ֆիլմում նա հանդես է եկել նաև որպես դերակատարուհի)։ Հետագայում ինքն էլ է մի քանի ֆիլմ նկարահանել (1953-ին՝ «Ջազի երգչուհիները», 1955-ին՝ «Փիթ Քելլիի բլյուզը», որտեղ կատարել է նաև արբեմոլ երգչուհու դերը և առաջադրվել ամերիկյան կինոակադեմիայի հեղինակավոր «Օսկար» մրցանակի՝ «Երկրորդ պլանի դերի լավագույն կատարում» անվանակարգում[17]):

Սկավառակագրություն խմբագրել

Բենի Գուդմենի նվագախմբի հետ խմբագրել

  • 1941 – "I Got It Bad (and That Ain’t Good)" (#25)
  • 1941 – "Winter Weather" (զուգերգ Արթ Լունդի հետ) (#24)
  • 1941 – "Blues in the Night" (#20)
  • 1941 – "Somebody Else Is Taking My Place" (#1)
  • 1942 – "My Little Cousin" (#14)
  • 1942 – "We’ll Meet Again" (#16)
  • 1942 – "Full Moon" ("Noche de Luna") (#22)
  • 1942 – "The Way You Look Tonight" (#21)
  • 1943 – "Why Don’t You Do Right?" (#4)

Capitol Records-ի հետ համագործակցության առաջին շրջանում խմբագրել

  • 1945 – "Waitin’ for the Train to Come In" (#4)
  • 1946 – "I’m Glad I Waited for You" (#24)
  • 1946 – "I Don’t Know Enough About You" (#7)
  • 1946 – "Linger in My Arms a Little Longer, Baby" (#16)
  • 1946 – "It’s All Over Now" (#10)
  • 1947 – "It’s a Good Day" (#16)
  • 1947 – "Everything’s Moving Too Fast" (#21)
  • 1947 – "Chi-baba, Chi-baba (My Bambino, Go To Sleep)" (#10)
  • 1947 – "Golden Earrings" (#2)
  • 1948 – "Mañana (Is Soon Enough For Me)" (#1)
  • 1948 – "All Dressed Up with a Broken Heart" (#21)
  • 1948 – "Laroo, Laroo, Lili Bolero" (#13)
  • 1948 – "Talking to Myself About You" (#23)
  • 1948 – "Don’t Smoke in Bed" (#22)
  • 1948 – "Caramba! It’s the Samba!" (#13)
  • 1948 – "Baby, Don’t Be Mad at Me" (#21)
  • 1948 – "Bubble Loo, Bubble Loo" (#23)
  • 1949 – "Blum Blum, I Wonder Who I Am" (#27)
  • 1949 – "Similau (See-Me-Lo)" (#17)
  • 1949 – "Bali Ha’i" (#13)
  • 1949 – "Riders in the Sky (a Cowboy Legend)" (#2)
  • 1950 – "The Old Master Painter" (զուգերգ Մել Տորմեի հետ) (#9)
  • 1950 – "Show Me the Way to Get Out of This World" (#28)
  • 1951 – "(When I Dance with You) I Get Ideas" (#14)

Decca-ի հետ համագործակցության շրջանում խմբագրել

  • 1952 – "Be Anything (But Be Mine)" (#21)
  • 1952 – "Lover" (#3)
  • 1952 – "Watermelon Weather" (զուգերգ Բինգ Քրոսբիի հետ) (#28)
  • 1952 – "Just One of Those Things" (#14)
  • 1952 – "River, River" (#23)
  • 1953 – "Who’s Gonna Pay the Check?" (#22)
  • 1953 – "Baubles, Bangles and Beads" (#30)
  • 1954 – "Where Can I Go Without You?" (#28)
  • 1954 – "Let Me Go, Lover" (#26)
  • 1956 – "Mr. Wonderful" (#14)
  • 1956 – "Joey, Joey, Joey" (#76)

Capitol Records-ի հետ համագործակցության երկրորդ շրջանում խմբագրել

  • 1958 – "Fever" (#8)
  • 1958 – "Light of Love" (#63)
  • 1958 – "Sweetheart" (#98)
  • 1959 – "Alright, Okay, You Win" (#68)
  • 1959 – "My Man" (#81)
  • 1959 – "Hallelujah, I Love Him So" (#77)
  • 1962 – "I'm a Woman" (#54)
  • 1965 – "Pass Me By" (#93)
  • 1969 – "Is That All There Is?" (#11)

Երգեր, որոնց տեքստերի հեղինակը Փեգի Լին է խմբագրել

  • "I Don't Know Enough About You", կոմպոզիտոր՝ Դեյվ Բարբուր
  • "It's a Good Day", կոմպոզիտոր՝ Դեյվ Բարբուր
  • "I'm Gonna Go Fishin'", երաժշտության համահեղինակ՝ Դյուկ Էլինգտոն
  • "The Heart Is a Lonely Hunter"
  • "Mañana (Is Soon Enough for Me)"
  • "Bless You (For the Good That's in You)", երաժշտության համահեղինակ՝ Մել Տորմե
  • "What More Can a Woman Do?"
  • "Don't Be Mean to Baby"
  • "New York City Ghost", երաժշտության համահեղինակ՝ Վիկտոր Յունգ
  • "You Was Right, Baby"
  • "Just an Old Love of Mine"
  • "Everything's Movin' Too Fast"
  • "The Shining Sea"
  • "He's a Tramp", կոմպոզիտոր՝ Սոննի Բուրկ
  • "The Siamese Cat Song", կոմպոզիտոր՝ Սոննի Բուրկ
  • "There Will Be Another Spring"
  • "Johnny Guitar", երաժշտության համահեղինակ՝ Վիկտոր Յունգ
  • "Sans Souci", կոմպոզիտոր՝ Սոննի Բուրկ
  • "So What's New?"
  • "Don't Smoke in Bed"
  • "I Love Being Here with You", կոմպոզիտոր՝ Բիլ Շլագե
  • "Happy with the Blues" երաժշտության համահեղինակ՝ Հարոլդ Առլեն
  • "Where Can I Go Without You?", երաժշտության համահեղինակ՝ Վիկտոր Յունգ
  • "Things Are Swingin'", կոմպոզիտոր՝ Ջեք Մարշալ
  • "Then Was Then" երաժշտության համահեղինակ՝ Սայ Քոուլմեն

Կինոյում և հեռուստատեսությունում խմբագրել

Ֆիլմեր

  • The Powers Girl (1943) – Փեգի Լին՝ Գուդմանի նվագախմբի վոկալիստ
  • Stage Door Canteen (1943) – Փեգի Լին՝ Գուդմանի նվագախմբի վոկալիստ
  • Banquet of Melody (1946, short subject)
  • Jasper in a Jam (1946, short subject)
  • Midnight Serenade (1947, short subject) – Փեգի Մարշի դերում
  • Peggy Lee and the Dave Barbour Quartet (1950, short subject)
  • Mr. Music (1950) – Peggy Lee
  • The Jazz Singer (1952 film)|The Jazz Singer]] (1952) – Ջուդի Լեյնի դերում
  • Lady and the Tramp (1955) – Darling / Si and Am / Peggy Lee (երգչուհի, երգերի տեքստերի հեղինակ)
  • Pete Kelly's Blues (1955) – Ռոզ Հոփքինսի դերում
  • Llebrity Art (1973, short subject)

Հեռուստատեսություն

  • What's My Line? (1960 թ. փետրվարի 28)
  • “The Judy Garland Show” (ցուցադրվել է 1963 թ. դեկտեմբերի 1-ին)
  • The Danny Kaye Show (1966 թ. դեկտեմբերի 22)
  • The World of Peggy Lee – փաստավավերագրական կինոնկար՝ թողարկված National Educational Television-ի համար (1969 թ. հոկտեմբերի 16)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Ֆրանսիայի ազգային գրադարան — 1537.
  2. Musik-Sammler.de (գերմ.) — 2005.
  3. Միջազգային տիպօրինակ անունների նույնացուցիչ — 2012.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 Internet Broadway Database — 2000.
  6. https://www.dailygreen.it/33083-2/
  7. Biografier på Peggy Lee's webbplats – av Donald Clark (The Penguin Encyclopedia of Popular Music), Colin Larkin (Encylopedia of Popular Music), Roy Hemming och David Hajdu (Discovering Great Singers of Classic Pop), Phil Hardy och Dave Laing (The Faber Companion to 20th Century Popular Music)
  8. Peegy Lee biografi på IMDb
  9. Biografi på Encyclopaedia Britannica
  10. Biografi av John Bush på AllMusic
  11. New York Times: ‘Is That All There Is?,’ a Peggy Lee Biography
  12. Women and Music: A History - Peggy Lee s. 388
  13. «Nicki Lee Barbour Foster, Daughter of Peggy Lee, Dies at 71». The Hollywood Reporter. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 5-ին.
  14. «Nicki Lee Barbour Foster». Mtexpress.com. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 5-ին.
  15. Tobler, John (1992). NME Rock 'N' Roll Years (1st ed.). London: Reed International Books. էջ 56. CN 5585.
  16. Strom, Robert (2005). Miss Peggy Lee: A Career Chronicle. McFarland. էջ 52. ISBN 978-0-7864-1936-4. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 11-ին.
  17. Tobler, John (1992). NME Rock 'N' Roll Years (1st ed.). London: Reed International Books Ltd. էջ 18. CN 5585.

Գրականություն խմբագրել

  • Friedwald, Will. Liner notes for The Best of Peggy Lee: The Capitol Years.
  • Gavin, James. Is That All There Is? – The Strange Life of Peggy Lee. Atria Books, 2014. 978-1-4516-4168-4
  • Lee, Peggy. Miss Peggy Lee: An Autobiography. Donald I. Fine, 1989. 978-1-5561-1112-9
  • Richmond, Peter, Fever: The Life and Music of Miss Peggy Lee. Henry Holt and Company, 2006. 0-8050-7383-3
  • Strom, Robert. Miss Peggy Lee: A Career Chronicle. McFarland Publishing, 2005. 0-7864-1936-9

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փեգի Լի» հոդվածին։